Food & Wine
  • ru
  • hy
  • Սնունդ
  • Ըմպելիք
  • Տուրիզմ
  • Իվենթներ
  • Վիդեո
  • ru
  • hy
Սնունդ

5 մթերք, որոնք չի կարելի ուտել շոգ եղանակին

Մթերքներ, որոնք պետք է սահմանափակել կամ բացառել շոգ եղանակին

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Շոգ եղանակին ախորժակը նվազում է, քանի որ օրգանիզմը կենտրոնացնում է ուժերը հովանալու և մարմնի նորմալ ջերմաստիճանն ապահովելու համար։ Մեր էներգիայի մեծ մասը ծախսվում է ջերմակարգավորման վրա, և աղեստամոքսային տրակտի աշխատանքը դանդաղում է, ինչի պատճառով էլ ախորժակը նվազում է, պակասում է նաև թքարտադրությունը, իսկ քաղցի զգացումը թուլանում է։

Բայց շոգ եղանակին կարևոր է ճիշտ սնվել էներգիան պահպանելու և վատ ինքնազգացողությունից խուսափելու համար։ «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է հինգ մթերք, որոնք խորհուրդ չի տրվում ուտել շոգ եղանակին։

Կարմիր միս

Կարմիր միսը կարող է հանգեցնել փորացավերի դանդաղ նյութափոխանակության պայմաններում։  Պետք է նաև սահմանափակել սպիտակուցով հարուստ մյուս մթերքները։ Դրա փոխարեն ավելի լավ է շատ ուտել թարմ բանջարեղեն և միրգ, բուսական սպիտակուց, հավ կամ ոչ յուղոտ ձուկ։

Սառույցով հյութեր

Շոգ եղանակին ավելի լավ է հրաժարվել սառույցով հյութերից, քանի որ դրանք չեն հովացնում, այլ հակառակը` խանգարում են նորմալ ջերմակարգավորմանը։ Օրգանիզմը չի կարողանում յուրացնել չափազանց սառը հեղուկը։ Օրգանիզմը պետք է տաքացնի այն, ինչի համար էներգիա է ծախսում, որը նախատեսված է մարմնի նորմալ ջերմաստիճանն ապահովելու համար։ Ավելի լավ է խմել սենյակային ջերմաստիճանի հյութեր` մի փոքր սառը և նույնիսկ տաք։

Քաղցրավենիք

Քաղցրավենիքը պարունակում է մեծ քանակի շաքարավազ (որը միշտ չէ, որ բարձր որակի է), կոնսերվանտներ, համային հավելումներ և այլ բաղադրիչներ, որոնք դժվարամարս են։ Բացի այդ, քաղցրավենիքը կարող է հանգեցնել օրգանիզմի ջրազրկման, չէ՞ որ այն մարսելու համար պահանջվում է հեղուկ, որը «թանկարժեք է» շոգ եղանակին։ Այդ պատճառով շոգ եղանակին լավագույն ավանդերը միրգն է։

Յուղոտ պաղպաղակ

Պաղպաղակը պարունակում է մեծ քանակի կաթի յուղ, որը մեծ քանակի շաքարավազի հետ լրացուցիչ ծանրաբեռնվածության է ենթարկում աղեստամոքսային տրակտը։ Բացի այդ, այն օրգանիզմի վրա ազդում է սառցե հյութերի նման։ Յուղոտ պաղպաղակն ավելի լավ է փոխարինել ավելի թեթև և օգտակար մթերքով։

Միզամուղ մթերքներ

Շոգ եղանակին օրգանիզմի ջրազրկումից խուսափելու համար պետք չէ չարաշահել միզամուղ մթերքները։ Դրանցից են օրինակ մանգոն, ծնեբեկը, նեխուրը, հատապտուղները, բանանը, ձմերուկը, ծիրանը և այլն։ Դրանք օգտագործելիս կարևոր է խմել մեծ քանակի ջուր` ջրային բալանսն ապահովելու համար։–0–

Share:
Թեգեր: կարմիր միս, մթերք, միզամուղ մթերք, շոգ եղանակ, պաղպաղակ, սառցե հյութեր, քաղցրավենիք
Նախորդ նյութը

Արագ նախաճաշ. համեղ բուտերբրոդների բաղադրատոմս

Հաջորդ նյութը

Zero waste. ի՞նչ է այն և ինչպե՞ս դարձնել խոհանոցն ավելի էկոլոգիական

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

post-image
Սնունդ

Մայրիկի բաղադրատոմսով․ պարզ և համեղ հայկական նախաճաշ Նազենի Հովհաննիսյանից

post-image
Սնունդ

Փրկարար զովություն. 10 մթերք, որոնք կօգնեն տապի ժամանակ

post-image
Իվենթներ ,  Սնունդ

Գնում ենք հաղթելու. Հայաստանը կմասնակցի Սոչիում կայանալիք Ռեստորանային սպորտի առաջնությանը

post-image
Սնունդ

Վիտամինային աղբյուր. հայկական ամառային աղցանների 5 բաղադրատոմս (ՖՈՏՈ)

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

  • Հայաստանը զբոսաշրջային նոր բրենդ ունի
  • Տեղական համեղ ուտելիքներ և կոլորիտ. Դիլիջանում կայացավ գաստրոնոմիկ շքեղ փառատոնը` GASTROFEST–ը (ՖՈՏՈ)
  • «Երևանի Գինու Օրերը» փառատոնը Wine Travel Awards զբոսաշրջության միջազգային մրցույթի հաղթող է ճանաչվել
  • Հայաստանում մեկնարկում է GARoon փառատոնը. «ԳԱՌունա, գառ կեր»
  • The New York Times–ը հայկական «Արենին» ներառել է խաղողի 10 լավագույն սորտերի ցանկում, որոնց արժե ավելի մոտիկից ծանոթանալ

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ

Գողտրիկ հավաքույթներ Երևանում. ներկայացնում ենք Margaryan Business Group ռեստորանների հարթակների ճանապարհային քարտեզը (ՖՈՏՈ)

0
8180

Թեստ. գուշակեք աշխարհի երկրների մայրաքաղաքները

0
5232

Հարսանիք «Ծիրանի գարդեն» ռեստորանում. կարևոր է յուրաքանչյուր մանրուք (ՖՈՏՈ)

0
4624

Հայաստանում Հոբբիթների հեքիաթային գյուղ է հայտնվել

0
4436

MBG ընկերության կատարյալ քեյթերինգից օգտվելու հինգ պատճառ (ՖՈՏՈ)

0
2983

Facebook

ԿՈՆՏԱԿՏՆԵՐ

Տեղեկատվություն տարածելու և ստանալու հարցերով դիմել.
Հեռ./ֆաքս. (+37410) 52-40-80
E-mail: [email protected]

Գովազդ տեղադրելու հարցերով դիմել.
E-mail: [email protected]

Տեխնիկական հարցերով դիմել
E-mail: [email protected]

ԲԱԺԻՆՆԵՐ

  • Սնունդ
  • Ըմպելիք
  • Տուրիզմ
  • Իվենթներ
  • Վիդեո

ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Food&Wine–ը «Նովոստի–Արմենիա» միջազգային տեղեկատվական գործակալության հատուկ նախագիծն է, որտեղ կարող եք գտնել ակտուալ, հետաքրքիր և գլխավորը` օգտակար տեղեկատվություն գաստրոնոմիկ նրբությունների, օրիգինալ և վաղուց սիրված ճաշատեսակների ու հյութերի մասին։ Մենք չենք սահմանափակվում միայն Հայաստանով, որին, անշուշտ, հատուկ տեղ է տրված, այլ նաև պատմում ենք տարբեր երկրների խոհանոցների և հետաքրքիր գաստրոնոմիկ ավանդույթների մասին։ Ձգտում ենք ընթերցողին ծանոթացնել զարմանահրաշ գաստրոնոմիկ աշխարհի հետ, որը լի է անակնկալներով, գաղտնիքներով, առասպելներով ու պատմություններով։
Copyright © 2005-2019 AMI "Novosti-Armenia"