Food & Wine
  • ru
  • hy
  • Սնունդ
  • Ըմպելիք
  • Տուրիզմ
  • Իվենթներ
  • Վիդեո
  • ru
  • hy
Իվենթներ

40 մետր երկարությամբ «Խաղաղության բրդուճ». Տավուշում անցկացվել է HayBuis Armenian Herb Festival–ը (ՖՈՏՈ)

Ամենամյա փառատոնի նպատակն է ներկայացնել և ժողովրդականացնել Հայաստանի հարուստ բուսական աշխարհը

ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Տավուշի մարզի Ենոքավան գյուղում շաբաթ օրը 7-րդ անգամ անցկացվեց հայկական բույսերի «Հայ բույս» փառատոնը` HayBuis Armenian Herb Festival–ը։

Ամենամյա փառատոնի նպատակն է ներկայացնել և ժողովրդականացնել Հայաստանի հարուստ բուսական աշխարհը՝ որպես կարևորագույն ռեսուրս, ինչպես տեղացիների, այնպես էլ զբոսաշրջիկների շրջանում բարձրացնել իրազեկվածությունը Հայաստանում աճող բույսերի կիրառման, օգտակարության վերաբերյալ: 

Այս տարի փառատոնին իրենց մասնակցությունն էին բերել ոչ միայն Տավուշի մարզի համայնքները, այլև  մասնակցության աշխարհագրությունն ընդգրկում էր Գյումրին, Եղեգնաձորը, Ստեփանակերտը։

Մասնակիցների զգալի մասը հայկական տարբեր արտադրանք ներկայացնող ընկերություններն են, սոցիալական ձեռներեց կանայք, ովքեր զբոսաշրջիկներին ու փառատոնի այցելուներին էին ներկայանում իրենց իսկ գունեղ տաղավարներով՝ կիրառական արվեստ, բնական կոսմետիկայ, թեյեր ու չրեր, բնական մեղր ու հայկական խաղեր։

Ժողովրդական և ժամանակակից երաժշտության ուղեկցությամբ ամբողջ օրվա ընթացքում փաատոնի այցելուները հասցնում են ծանոթանալ բույսերի կիրառման տարբեր եղանակներին, սովորում ճիշտ համտեսել բուսական թեյեր ու մասնակցում ամբողջ աշխարհում խաղաղությունը խորհրդանշող հսկայական բրդուճի պատրաստմանը։

Այս տարի այն 40 մետր էր՝ լցոնված ավանդական  հայկական պանրի տեսակներով ու կանաչիներով։–0-

Share:
Թեգեր: HayBuis Armenian Herb Festival, բրդուճ, Հայաստան, Տավուշ
Նախորդ նյութը

Zero waste. ի՞նչ է այն և ինչպե՞ս դարձնել խոհանոցն ավելի էկոլոգիական

Հաջորդ նյութը

Ինչպե՞ս բացել սեփական բիզնեսը և ի՞նչ անել, եթե այն ցնցող արդյունքներ չի գրանցել. պրոֆեսիոնալի խորհուրդները

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

post-image
Իվենթներ

Հայաստանը գարեջրի հայրենի՞քն է.Երևանում անցկացվել է ամենաալկոհոլային փառատոնը (ՖՈՏՈ)

post-image
Իվենթներ

Համի զուգահեռներ. Երևանում առաջին անգամ անցկացվել է «Ռուսաստան–Հայաստան» խոհարարական գագաթնաժողովը

post-image
Իվենթներ

Yerevan Wine Days 2021. գինու տոն` Երևանում

post-image
Իվենթներ

Հայաստանի թիմն առաջին անգամ կմասնակցի Chef a la Russe հեղինակավոր առաջնությանը

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

  • Հայաստանը զբոսաշրջային նոր բրենդ ունի
  • Տեղական համեղ ուտելիքներ և կոլորիտ. Դիլիջանում կայացավ գաստրոնոմիկ շքեղ փառատոնը` GASTROFEST–ը (ՖՈՏՈ)
  • «Երևանի Գինու Օրերը» փառատոնը Wine Travel Awards զբոսաշրջության միջազգային մրցույթի հաղթող է ճանաչվել
  • Հայաստանում մեկնարկում է GARoon փառատոնը. «ԳԱՌունա, գառ կեր»
  • The New York Times–ը հայկական «Արենին» ներառել է խաղողի 10 լավագույն սորտերի ցանկում, որոնց արժե ավելի մոտիկից ծանոթանալ

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ

Գողտրիկ հավաքույթներ Երևանում. ներկայացնում ենք Margaryan Business Group ռեստորանների հարթակների ճանապարհային քարտեզը (ՖՈՏՈ)

0
8612

Թեստ. գուշակեք աշխարհի երկրների մայրաքաղաքները

0
6270

Հայաստանում Հոբբիթների հեքիաթային գյուղ է հայտնվել

0
5626

Հարսանիք «Ծիրանի գարդեն» ռեստորանում. կարևոր է յուրաքանչյուր մանրուք (ՖՈՏՈ)

0
5313

Օմլետ, բրդուճ և գրանոլա. որտե՞ղ նախաճաշել Երևանում, խմբագրության ընտրություն

0
3553

Facebook

ԿՈՆՏԱԿՏՆԵՐ

Տեղեկատվություն տարածելու և ստանալու հարցերով դիմել.
Հեռ./ֆաքս. (+37410) 52-40-80
E-mail: [email protected]

Գովազդ տեղադրելու հարցերով դիմել.
E-mail: [email protected]

Տեխնիկական հարցերով դիմել
E-mail: [email protected]

ԲԱԺԻՆՆԵՐ

  • Սնունդ
  • Ըմպելիք
  • Տուրիզմ
  • Իվենթներ
  • Վիդեո

ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Food&Wine–ը «Նովոստի–Արմենիա» միջազգային տեղեկատվական գործակալության հատուկ նախագիծն է, որտեղ կարող եք գտնել ակտուալ, հետաքրքիր և գլխավորը` օգտակար տեղեկատվություն գաստրոնոմիկ նրբությունների, օրիգինալ և վաղուց սիրված ճաշատեսակների ու հյութերի մասին։ Մենք չենք սահմանափակվում միայն Հայաստանով, որին, անշուշտ, հատուկ տեղ է տրված, այլ նաև պատմում ենք տարբեր երկրների խոհանոցների և հետաքրքիր գաստրոնոմիկ ավանդույթների մասին։ Ձգտում ենք ընթերցողին ծանոթացնել զարմանահրաշ գաստրոնոմիկ աշխարհի հետ, որը լի է անակնկալներով, գաղտնիքներով, առասպելներով ու պատմություններով։
Copyright © 2005-2019 AMI "Novosti-Armenia"