ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. Օգոստոսի 14–15–ն անցկացվեց Beer & Food Pairing Day երևանյան ավանդական ամենամյա փառատոնը։
Զաքյան–Գրիգոր Լուսավորիչ և Զաքյան–Խորենացի փողոցների խաչմերուկում կոկիկ տեղակայվել էին տեղական գարեջրատների և խոշոր գործարանների, ինչպես նաև տարատեսակ նախուտեստների (ծովամթերքից մինչև հյութեղ սթեյքեր) արտադրողների տաղավարները։
Գարեջրի տոնին եկել էին մասնակցելու ոչ միայն գարեջրի և համեղ ուտեստների սիրահարները, այլև բազմաթիվ զբոսաշրջիկներ։

Փառատոնի հյուրերը հնարավորություն ունեին համտեսել գարեջրի տարբեր տեսակներ և իմանալ հետաքրքիր փաստեր գարեջրի արտադրության ավանդույթների և նորարար տեխնոլոգիաների մասին։
Փառատոնն անցկացվեց «Ո′չ ասենք պլաստիկին» նշանաբանի ներքո։ Տարածքում վաճառվում էին միայն ապակե բաժակներ և էկո–սպասք։

Փրփրալից ըմպելիքի պատրաստման պատմությունն իր արմատներով «մխրճվում է» հնագույն ժամանակների մեջ, չէ՞ որ գարեջուրը հայտնի է եղել մարդկությանը դարեր ի վեր։



Վաշինգտոնի Սմիթսոնյան ինստիտուտի ուսումնասիրությունների համաձայն, Հայաստանը, հավանաբար, գարեջուր արտադրող ամենահին երկիրն է։ Դեռևս մ.թ.ա. IV դարում Հռոմի Քսենոֆոնտ զորահրամանատարը, անցնելով Վանի թագավորության տարածքով, համտեսել է գարուց պատրաստված «հին ըմպելիք», որը համարվում է գարեջրի «նախատիպը»։–0–



