Food & Wine
  • ru
  • hy
  • Սնունդ
  • Ըմպելիք
  • Տուրիզմ
  • Իվենթներ
  • Վիդեո
  • ru
  • hy
Ըմպելիք

Հայկական գինեգործության «վերածնունդ և զարգացում» ու միջազգային հարթակների նվաճում

Ընդլայնվել է հայկական գինիների արտահանման աշխարհագրությունը` ներառելով 36 երկիր. Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամն ամփոփել է վերջին 5 տարվա գործունեության արդյունքները

ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամն ամփոփել է վերջին 5 տարվա գործունեության արդյունքները` ներկայացնելով իրականացված նախագծերը, որոնք ապահովել են խաղողագործության և գինեգործության բնագավառների առաջանցիկ աճը և ունեն ռազմավարական նշանակություն ոլորտի հետագա կայուն զարգացման համար։

Այսպես, Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանն ընդգծեց, որ կազմակերպության գլխավոր առաքելությունն է խթանել Հայաստանում գինեգործության զարգացումը` որպես որակյալ գինու արտադրության, միջազգային հարթակներում Հայաստանի վարկանիշի և մրցունակության բարձրացման երաշխիք` առաջնահերթություն տալով գինու սպառման և արտահանման ծավալների աճին։

«Եթե երկու խոսքով նկարագրենք հիմնադրամի հնգամյա գործունեությունը, ապա դա «վերածնունդ է և զարգացում»։ Վերաիմաստավորելով գինու պատմությունը` մեզ համար, որպես ոլորտի զարգացման պատասխանատուների, կարևոր էր սրբել մոռացության փոշին մեր գինու հարուստ ժառանգությունից, հայտարարել ամբողջ աշխարհին, որ Հայաստանը գինու պատմական հայրենիքն է», – ասաց նա։

Մուրադյանը նշեց, որ 5 տարվա գործունեության ընթացքում հիմնադրամն իրականացրել է տասնյակ ծրագրեր` ոլորտի հետագա կայուն զարգացման համար։ Այսպես, այդ ընթացքում կազմակերպվել են 50–ից ավել համտես–շնորհանդեսներ առաջատար, թիրախային երկրներում` Ֆրանսիա, Ավստրիա , Իսպանիա, Իտալիա, Ճապոնիա , Կանադա, ԱՄՆ, Գերմանիա, Ռուսաստան , Չինաստան։ Ընդլայնվել է հայկական գինիների արտահանման աշխարհագրությունը` ներառելով 36 երկիր։

Այս ընթացքում հայկական գինիները, մասնակցելով գինու և ալկոհոլային խմիչքների միջազգային մրցույթներին, արժանացել են տասնյակ մեդալների` ավելի քան 39 ոսկե, 52 արծաթե և 17 բրոնզե մեդալների, գովասանագրերի և պատվոգրերի։ Նրանց թվում են MUNDUS VINI 20th Grand International Wine Awards–ը, The 25th Concours Mondial de Bruxelles 2018–ը, ProdExpo 2019–ը, Mundus Vini 2019–ը, Catavinum 2019–ը, Asian Wine Review 2019–ը և այլն։

ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանն իր հերթին նշեց, որ երկրում գինեգործության ոլորտը զարգանում է։ Նա նշեց, որ այսօր կառավարությունն իրականացնում է բազմաթիվ ծրագրեր, որոնք ուղղված են ոլորտի  ընդհանուր զարգացմանը։ Դրանց մի մասն իրականացվում է Խաղողագործության և գինեգործության հիմնադրամի միջոցով, մնացած մասը` անմիջապես նախարարության կողմից։ «Նպատակն է գտնել ոչ միայն իրավիճակային լուծումներ, այլ ստեղծել համակարգ, որը կգործի մարդկանցից անկախ և կնվազեցնի մարդու դերը ոլորտի ընդհանուր զարգացման մեջ», – նշեց նա։–0–

Share:
Թեգեր: «Վերածնունդ», գործունեություն, զարգացում, Խաղողագործության և գինեգործության հիմնադրամ, Հայաստան, հայկական գինի
Նախորդ նյութը

Հայաստանը գարեջրի հայրենի՞քն է.Երևանում անցկացվել է ամենաալկոհոլային փառատոնը (ՖՈՏՈ)

Հաջորդ նյութը

Հայ սպառողի ընկալմամբ, ո՞ր ալկոհոլային խմիչքն է ամենաավանդականը

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

post-image
Ըմպելիք

Ամենաձմեռային խմիչքը. գլինտվեյնի վեց յուրահատուկ բաղադրատոմս

post-image
Ըմպելիք

Հայ սպառողի ընկալմամբ, ո՞ր ալկոհոլային խմիչքն է ամենաավանդականը

post-image
Ըմպելիք ,  Տուրիզմ

SWN հեղինակավոր պարբերականը ներկայացրել է «Գինու ճանապարհ. Հայաստան» ուղեցույցը

post-image
Ըմպելիք

Կոլա, աղ և հում ձու. սուրճի յուրօրինակ բաղադրատոմսեր

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

  • Հայաստանը զբոսաշրջային նոր բրենդ ունի
  • Տեղական համեղ ուտելիքներ և կոլորիտ. Դիլիջանում կայացավ գաստրոնոմիկ շքեղ փառատոնը` GASTROFEST–ը (ՖՈՏՈ)
  • «Երևանի Գինու Օրերը» փառատոնը Wine Travel Awards զբոսաշրջության միջազգային մրցույթի հաղթող է ճանաչվել
  • Հայաստանում մեկնարկում է GARoon փառատոնը. «ԳԱՌունա, գառ կեր»
  • The New York Times–ը հայկական «Արենին» ներառել է խաղողի 10 լավագույն սորտերի ցանկում, որոնց արժե ավելի մոտիկից ծանոթանալ

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ

Գողտրիկ հավաքույթներ Երևանում. ներկայացնում ենք Margaryan Business Group ռեստորանների հարթակների ճանապարհային քարտեզը (ՖՈՏՈ)

0
8225

Թեստ. գուշակեք աշխարհի երկրների մայրաքաղաքները

0
5389

Հարսանիք «Ծիրանի գարդեն» ռեստորանում. կարևոր է յուրաքանչյուր մանրուք (ՖՈՏՈ)

0
4717

Հայաստանում Հոբբիթների հեքիաթային գյուղ է հայտնվել

0
4590

MBG ընկերության կատարյալ քեյթերինգից օգտվելու հինգ պատճառ (ՖՈՏՈ)

0
3030

Facebook

ԿՈՆՏԱԿՏՆԵՐ

Տեղեկատվություն տարածելու և ստանալու հարցերով դիմել.
Հեռ./ֆաքս. (+37410) 52-40-80
E-mail: [email protected]

Գովազդ տեղադրելու հարցերով դիմել.
E-mail: [email protected]

Տեխնիկական հարցերով դիմել
E-mail: [email protected]

ԲԱԺԻՆՆԵՐ

  • Սնունդ
  • Ըմպելիք
  • Տուրիզմ
  • Իվենթներ
  • Վիդեո

ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Food&Wine–ը «Նովոստի–Արմենիա» միջազգային տեղեկատվական գործակալության հատուկ նախագիծն է, որտեղ կարող եք գտնել ակտուալ, հետաքրքիր և գլխավորը` օգտակար տեղեկատվություն գաստրոնոմիկ նրբությունների, օրիգինալ և վաղուց սիրված ճաշատեսակների ու հյութերի մասին։ Մենք չենք սահմանափակվում միայն Հայաստանով, որին, անշուշտ, հատուկ տեղ է տրված, այլ նաև պատմում ենք տարբեր երկրների խոհանոցների և հետաքրքիր գաստրոնոմիկ ավանդույթների մասին։ Ձգտում ենք ընթերցողին ծանոթացնել զարմանահրաշ գաստրոնոմիկ աշխարհի հետ, որը լի է անակնկալներով, գաղտնիքներով, առասպելներով ու պատմություններով։
Copyright © 2005-2019 AMI "Novosti-Armenia"