Food & Wine
  • ru
  • hy
  • Սնունդ
  • Ըմպելիք
  • Տուրիզմ
  • Իվենթներ
  • Վիդեո
  • ru
  • hy
Սնունդ

Ի՞նչ է հայկական գաստրոբակը

Ծանոթացեք Հայաստանի գաստրոնոմիկ մշակույթին գողտրիկ գաստրոբակերի միջոցով

ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Գաստրոբակը մի վայր է, որտեղ կարելի է համտեսել ազգային խոհանոցի ավանդական ճաշատեսակներ, ծանոթանալ ավանդույթներին և, իհարկե, վայելել տեղացիների ջերմ հյուրընկալությունը։ Հայաստանում գաստրոբակերի նախագիծը մեկնարկել է 2019թ.–ին և զարգանում է երկրի ամբողջ տարածքում։

 «Գաստրոբակ» նախագիծը գյուղական տուրիզմի գործնական նախաձեռնությունները որոնելու, զարգացնելու և խթանելու մոդել է, այն ստեղծում է բազային տուրիստական ծառայություններ` հիմնվելով գյուղական տնային տնտեսությունների վրա։ Նախագիծն ընդգրկում է Հայաստանի 6 մարզերը և ներառում է 20 շահառու։

Գաստրոբակերը հնարավորություն են տալիս ոչ միայն ծանոթանալ ազգային խոհանոցի ճաշատեսակներին, այլև համտեսել տեղական արտադրության գինի,  որը պատրաստված են խաղողի տեղական սորտերից։

Գաստրոբակերը նաև առաջարկում են ժամանցի տարատեսակ ձևեր, որոնք ներկայացնում են մշակույթը, պատմությունն ու գյուղատնտեսությունը։ Դրանք հնարավորություն են ընձեռում զբոսաշրջիկներին ձեռք բերել նոր ու հետաքրքիր գիտելիքներ երկրի և մշակույթի մասին, ինչպես նաև ծանոթանալ տեղացիների հետ։

Հայկական գաստրոբակերն առաջարկում են հյուրերին մասնակցել բերքահավաքին, մեղրի ու տեղական խոտաբույսերից պատրաստված թեյի համտեսին, ազգային ճաշատեսակների պատրաստման վարպետության դասերին, պատրաստել թոնրի գաթա և լավաշ, օղի թորել, մեկնել տուրի Հայաստանի տեսարժան վայրերով և այլն։–0–

Share:
Թեգեր: գաստրոբակ, Հայաստան, մշակույթ
Նախորդ նյութը

Հայ սպառողի ընկալմամբ, ո՞ր ալկոհոլային խմիչքն է ամենաավանդականը

Հաջորդ նյութը

Գնում ենք հաղթելու. Հայաստանը կմասնակցի Սոչիում կայանալիք Ռեստորանային սպորտի առաջնությանը

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

post-image
Սնունդ

ՕՐՎԱ ՄԹԵՐՔ. թուրինջ

post-image
Սնունդ

Հավի լյարդից պարֆե. Ջեյմի Օլիվերի բաղադրատոմսը

post-image
Սնունդ

Ցուկինիով կրեմապուր՝ հայտնի շեֆ խոհարար Անուշ Միրզոյանցից. (ԷՔՍԿԼՅՈւԶԻՎ)

post-image
Սնունդ

Նրբահամ քյուֆթայի յուրօրինակ բաղադրատոմս՝ ռեստորատոր Գայանե Բրեիովայից (ՖՈՏՈ)

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

  • Հայաստանը զբոսաշրջային նոր բրենդ ունի
  • Տեղական համեղ ուտելիքներ և կոլորիտ. Դիլիջանում կայացավ գաստրոնոմիկ շքեղ փառատոնը` GASTROFEST–ը (ՖՈՏՈ)
  • «Երևանի Գինու Օրերը» փառատոնը Wine Travel Awards զբոսաշրջության միջազգային մրցույթի հաղթող է ճանաչվել
  • Հայաստանում մեկնարկում է GARoon փառատոնը. «ԳԱՌունա, գառ կեր»
  • The New York Times–ը հայկական «Արենին» ներառել է խաղողի 10 լավագույն սորտերի ցանկում, որոնց արժե ավելի մոտիկից ծանոթանալ

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ

Գողտրիկ հավաքույթներ Երևանում. ներկայացնում ենք Margaryan Business Group ռեստորանների հարթակների ճանապարհային քարտեզը (ՖՈՏՈ)

0
8225

Թեստ. գուշակեք աշխարհի երկրների մայրաքաղաքները

0
5389

Հարսանիք «Ծիրանի գարդեն» ռեստորանում. կարևոր է յուրաքանչյուր մանրուք (ՖՈՏՈ)

0
4717

Հայաստանում Հոբբիթների հեքիաթային գյուղ է հայտնվել

0
4590

MBG ընկերության կատարյալ քեյթերինգից օգտվելու հինգ պատճառ (ՖՈՏՈ)

0
3030

Facebook

ԿՈՆՏԱԿՏՆԵՐ

Տեղեկատվություն տարածելու և ստանալու հարցերով դիմել.
Հեռ./ֆաքս. (+37410) 52-40-80
E-mail: [email protected]

Գովազդ տեղադրելու հարցերով դիմել.
E-mail: [email protected]

Տեխնիկական հարցերով դիմել
E-mail: [email protected]

ԲԱԺԻՆՆԵՐ

  • Սնունդ
  • Ըմպելիք
  • Տուրիզմ
  • Իվենթներ
  • Վիդեո

ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Food&Wine–ը «Նովոստի–Արմենիա» միջազգային տեղեկատվական գործակալության հատուկ նախագիծն է, որտեղ կարող եք գտնել ակտուալ, հետաքրքիր և գլխավորը` օգտակար տեղեկատվություն գաստրոնոմիկ նրբությունների, օրիգինալ և վաղուց սիրված ճաշատեսակների ու հյութերի մասին։ Մենք չենք սահմանափակվում միայն Հայաստանով, որին, անշուշտ, հատուկ տեղ է տրված, այլ նաև պատմում ենք տարբեր երկրների խոհանոցների և հետաքրքիր գաստրոնոմիկ ավանդույթների մասին։ Ձգտում ենք ընթերցողին ծանոթացնել զարմանահրաշ գաստրոնոմիկ աշխարհի հետ, որը լի է անակնկալներով, գաղտնիքներով, առասպելներով ու պատմություններով։
Copyright © 2005-2019 AMI "Novosti-Armenia"