Food & Wine
  • ru
  • hy
  • Սնունդ
  • Ըմպելիք
  • Տուրիզմ
  • Իվենթներ
  • Վիդեո
  • ru
  • hy
Իվենթներ ,  Սնունդ

Գնում ենք հաղթելու. Հայաստանը կմասնակցի Սոչիում կայանալիք Ռեստորանային սպորտի առաջնությանը

Սեպտեմբերի 24-26-ը Սոչիում կանցկացվի Ռեստորանային սպորտի 4-րդ միջազգային առաջնությունը

ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/.  Հայաստանը կմասնակցի առաջնությանը, որը կանցկացվի սեպտեմբերի 24–26–ը Սոչիում: Առաջնությանը կմասնակցեն թիմեր 15 երկրներից, իսկ «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ–ի նախագահ Սեդրակ Մամուլյանը կլինի ժյուրիի անդամներից մեկը:

 «Մենք արդեն փորձ ունենք: 2020 թ.-ին մասնակցել ենք առաջնությանը և արժանացել արծաթե մեդալի: Հայաստանի հավաքականը գրավեց երկրորդ տեղը»,- ասաց Հայաստանի ռեստորանային սպորտի ֆեդերացիայի նախագահ, նախկին պատգամավոր Հայկ Բաբուխանյանը:

Նա ընդգծեց, որ այս տարի Հայաստանի թիմը հավակնում է լինել առաջինը: Բաբուխանյանը հայտնեց, որ առաջնության մասնակիցներին սպասվում է մրցութային երեք փուլ, որոնցից մեկի շրջանակում հայկական թիմը կներկայացնի Vanatur գինին:

Մամուլյանն իր հերթին նշեց, որ ռեստորանային սպորտը ձևավորվել է վերջերս Իսրայելում, և սպորտային հետաքրքրություն լինելուց բացի, այն հայկական ազգային խոհանոցը ներկայացնելու լավ միջոց է:

«Մեր պատրաստվածության մակարդակը բարձրացնելու համար այսուհետ Հայաստանում ամեն տարի նման մասշտաբային մրցումներ ենք անցկացնելու: Դա կնպաստի խոհարարի կարգավիճակի բարձրացմանը, բացի այդ, ամեն տարի կունենանք նոր թեկնածուներ (տարբեր մրցույթներում մասնակցելու համար, խմբ.)», - ասաց Մամուլյանը:

Հայաստանը առաջնությունում կներկայացնի Հովհաննես Մկրտչյանը: Անցած տարի հենց նա երկրին բերեց արծաթե մեդալ: Մասնակիցները պետք է սահմանված ժամանակահատվածում պատրաստեն իրենց նախընտրած ճաշատեսակները նախապես ներկայացված մթերքներից։

 «Կա մթերքների պարտադիր ցանկ, որը դեռ հայտնի չէ, որից մասնակիցները պետք է պատրաստեն իրենց նախընտրած ուտեստը»,-ասաց նա ՝ պատասխանելով «Նովոստի-Արմենիա» գործակալության հարցին:

Անդրադառնալով գործակալության մեկ այլ հարցին այն մասին, թե առաջնությանը մասնակցելն ինչ կտա Հայաստանին` Բաբուխանյանը պատասխանեց, որ այն միջազգային մակարդակի միջոցառում է, իրադարձություն, որի մասին կգրեն բազմաթիվ լրատվամիջոցներ: Այդ տեղեկատվական հոսքում Հայաստանը ևս կհայտնվի: Մամուլյանը նշեց, որ առաջնության շնորհիվ Հայաստանը կներկայացվի միջազգային ասպարեզում, և դրա արդյունքը նույնն է, ինչ միջազգային երգի, պարի և այլ մրցույթներում:

Ֆեդերացիայի նախագահը, ի պատասխան «Նովոստի – Արմենիա» գործակալության հարցին, թե Հայաստանում ինչ վիճակում է գտնվում ռեստորանային բիզնեսը, ասաց, որ այս պահին Հայաստանի ռեստորանների որակի կտրուկ աստիճանավորում է նկատվում. այն կամ ​​շատ բարձր է կամ շատ ցածր: Փորձագետը կարծում է, որ բոլոր հաստատությունները պետք է որոշակի մակարդակից բարձր լինեն:

Բաբուխանյանը հայտնեց նաև, որ այս պահին ֆեդերացիան աշխատում է ռեստորանները գնահատող միջազգային կազմակերպություններից մեկի հետ, որպեսզի հնարավոր լինի Հայաստանում ներդնել գնահատման համաշխարհային մակարդակ և ստանալ «աստղեր»: Նա չհրապարակեց կազմակերպության անվանումը, սակայն նշեց, որ դրա մասին շուտով կհայտարարվի: Նա նաև նշեց,  որ այս և հաջորդ տարի ֆեդերացիան կկազմակերպի տարբեր առաջնություններ, և կոչ արեց միանալ բոլոր խոհարարներին, ռեստորաններին, սոմելիեներին, գինեգործներին ու կոնյակագործներին:-0-

Share:
Թեգեր: Հայաստան, Մամուլյան, Ռեստորանային սպորտի առաջնություն, Սոչի
Նախորդ նյութը

Ի՞նչ է հայկական գաստրոբակը

Հաջորդ նյութը

Համի հրավառություն Հայաստանում. աշխարհի լավագույն շեֆ խոհարարներից մեկի՝ Մեդս Ռեֆսլունդի միշլենյան գաստրոշոուն (ՖՈՏՈ)

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

post-image
Սնունդ

Իտալուհիների բարեկազմության 4 գաղտնիք կամ ինչպես պետք է ճիշտ պաստա ուտել

post-image
Իվենթներ

«Նովոստի–Արմենիա» գործակալությունը գործարկել է նոր հատուկ նախագիծ` Food&Wine

post-image
Սնունդ

ՕՐՎԱ ՄԹԵՐՔ. դդում

post-image
Իվենթներ

«Նովոստի–Արմենիան» հրապարակել է առաջատար հայկական բուհերի ուսանողների շրջանում անցկացված Digital մրցույթի հաղթողների անունները

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

  • Հայաստանը զբոսաշրջային նոր բրենդ ունի
  • Տեղական համեղ ուտելիքներ և կոլորիտ. Դիլիջանում կայացավ գաստրոնոմիկ շքեղ փառատոնը` GASTROFEST–ը (ՖՈՏՈ)
  • «Երևանի Գինու Օրերը» փառատոնը Wine Travel Awards զբոսաշրջության միջազգային մրցույթի հաղթող է ճանաչվել
  • Հայաստանում մեկնարկում է GARoon փառատոնը. «ԳԱՌունա, գառ կեր»
  • The New York Times–ը հայկական «Արենին» ներառել է խաղողի 10 լավագույն սորտերի ցանկում, որոնց արժե ավելի մոտիկից ծանոթանալ

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ

Գողտրիկ հավաքույթներ Երևանում. ներկայացնում ենք Margaryan Business Group ռեստորանների հարթակների ճանապարհային քարտեզը (ՖՈՏՈ)

0
8180

Թեստ. գուշակեք աշխարհի երկրների մայրաքաղաքները

0
5232

Հարսանիք «Ծիրանի գարդեն» ռեստորանում. կարևոր է յուրաքանչյուր մանրուք (ՖՈՏՈ)

0
4628

Հայաստանում Հոբբիթների հեքիաթային գյուղ է հայտնվել

0
4447

MBG ընկերության կատարյալ քեյթերինգից օգտվելու հինգ պատճառ (ՖՈՏՈ)

0
2984

Facebook

ԿՈՆՏԱԿՏՆԵՐ

Տեղեկատվություն տարածելու և ստանալու հարցերով դիմել.
Հեռ./ֆաքս. (+37410) 52-40-80
E-mail: [email protected]

Գովազդ տեղադրելու հարցերով դիմել.
E-mail: [email protected]

Տեխնիկական հարցերով դիմել
E-mail: [email protected]

ԲԱԺԻՆՆԵՐ

  • Սնունդ
  • Ըմպելիք
  • Տուրիզմ
  • Իվենթներ
  • Վիդեո

ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Food&Wine–ը «Նովոստի–Արմենիա» միջազգային տեղեկատվական գործակալության հատուկ նախագիծն է, որտեղ կարող եք գտնել ակտուալ, հետաքրքիր և գլխավորը` օգտակար տեղեկատվություն գաստրոնոմիկ նրբությունների, օրիգինալ և վաղուց սիրված ճաշատեսակների ու հյութերի մասին։ Մենք չենք սահմանափակվում միայն Հայաստանով, որին, անշուշտ, հատուկ տեղ է տրված, այլ նաև պատմում ենք տարբեր երկրների խոհանոցների և հետաքրքիր գաստրոնոմիկ ավանդույթների մասին։ Ձգտում ենք ընթերցողին ծանոթացնել զարմանահրաշ գաստրոնոմիկ աշխարհի հետ, որը լի է անակնկալներով, գաղտնիքներով, առասպելներով ու պատմություններով։
Copyright © 2005-2019 AMI "Novosti-Armenia"