Food & Wine
  • ru
  • hy
  • Սնունդ
  • Ըմպելիք
  • Տուրիզմ
  • Իվենթներ
  • Վիդեո
  • ru
  • hy
роллы
Սնունդ

ՕՐՎԱ ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍ. աներևակայելի համեղ ռոլլեր

Ներկայացնում ենք համեղ ռոլլերի պարզ բաղադրատոմս

Ներկայացնում ենք համեղ ռոլլերի պարզ բաղադրատոմս։

Քաղցր ռոլլերը ճապոնական ֆանտազիայի գլուխգործոցն է: Պահելով ռոլլերի ավանդական գլանաձևը ՝ միջուկը փաթաթում ենք շոկոլադե բլիթների մեջ, իսկ աղի միջուկի փոխարեն օգտագործում ենք քաղցր սերուցք, կաթնաշոռի զանգված կամ հյութալի հատապտուղներ: Մի քանի րոպե անց կստացվի տպավորիչ, անսովոր և աներևակայելի համեղ աղանդեր:

Իսկ հիմա բաղադրատոմսը.

Բաղադրիչներ

  • ձու – 1 հատ
  • շաքարավազ –  2 ճաշի գդալ
  • կաթ - 250 մլ
  • աղ - 1 պտղունց
  • կակաո – 2-3 ճաշի գդալ
  • ալյուր – 5-6 ճաշի գդալ, ըստ անհրաժեշտության
  • կարագ - 30-50 գ (բլիթներին քսելու համար)
  • բուսայուղ - տապակելու համար

Միջուկի համար

  • կաթնաշոռ - 400-500 գ
  • շաքարի փոշի - 2-4 ճաշի գդալ
  • նարինջ- 1-2 հատ
  • խնձոր - 1-2 հատ
  • շոկոլադ - զարդարելու համար

Պատրաստման եղանակը

Ձուն հարել մի քանի րոպե, մինչև սպիտակուցն ու դեղնուցը լավ խառնվեն:

Ավելացնել կաթը, շաքարավազը, 1 պտղունց աղ և 2-3 ճաշի գդալ կակաո: Խառնել այնքան, մինչև դառնա միատարր զանգված:

Ստացված բաղադրիչներին ավելացնել մաղած ալյուրը: Պատրաստի խմորը դնել սառնարանում 15-20 րոպե:

Այնուհետև տապակը տաքացնել և քսել բուսայուղ: Ըստ տապակի տարողության լցնել պատրաստված խմորը և տապակել երկու կողմից:

Պատրաստի բլիթները տեղափոխել ափսեի մեջ և կարագ քսել:

Միջուկի համար

Կաթնաշոռին ավելացնել շաքարի փոշին: Ցանկության դեպքում կարելի է ավելացնել վանիլ կամ այլ համեմունքներ`ըստ ճաշակի:

Լցոնելու համար

Խնձորն ու նարինջը մաքրել և կտրել փոքր կտորների: Ամռանը կարելի է ավելացնել նաև ելակ:

Պատրաստի բլիթներին քսել կաթնաշոռի սերուցքը: Այնուհետև ծածկել և թողնել սառնարանում 2-3 ժամ, որպեսզի սառչի:

Սառեցված քաղցր  ռոլլերը բաժանել մասերի, զարդարել ըստ ցանկության և տրամադրության:

Բարի ախորժակ

Share:
Թեգեր: աղանդեր, ռոլլեր, օրվա բաղադրատոմս
Նախորդ նյութը

Համի հրավառություն Հայաստանում. աշխարհի լավագույն շեֆ խոհարարներից մեկի՝ Մեդս Ռեֆսլունդի միշլենյան գաստրոշոուն (ՖՈՏՈ)

Հաջորդ նյութը

ՕՐՎԱ ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍ. յուրօրինակ «Կեսար» կաղամբով

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

post-image
Սնունդ

Պատրաստում ենք դդումով համեղ մուրաբա. 3 բաղադրատոմս

post-image
Սնունդ

Հայկական ռեստորանն առաջին անգամ ներառվել է Forbes-ի 2021թ.-ի 10 լավագույն ռեստորանների ցանկում

post-image
Սնունդ

Ամանորյա բաղադրատոմսեր բրենդ շեֆ Գայանե Բրեիովայից` հատուկ «Food and Wine»–ի համար (ԷՔՍԿԼՅՈւԶԻՎ, ՖՈՏՈ)

post-image
Սնունդ

Բալի վարենիկներ. լեգենդար ուտեստի դասական բաղադրատոմս

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

  • Հայաստանը զբոսաշրջային նոր բրենդ ունի
  • Տեղական համեղ ուտելիքներ և կոլորիտ. Դիլիջանում կայացավ գաստրոնոմիկ շքեղ փառատոնը` GASTROFEST–ը (ՖՈՏՈ)
  • «Երևանի Գինու Օրերը» փառատոնը Wine Travel Awards զբոսաշրջության միջազգային մրցույթի հաղթող է ճանաչվել
  • Հայաստանում մեկնարկում է GARoon փառատոնը. «ԳԱՌունա, գառ կեր»
  • The New York Times–ը հայկական «Արենին» ներառել է խաղողի 10 լավագույն սորտերի ցանկում, որոնց արժե ավելի մոտիկից ծանոթանալ

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ

Գողտրիկ հավաքույթներ Երևանում. ներկայացնում ենք Margaryan Business Group ռեստորանների հարթակների ճանապարհային քարտեզը (ՖՈՏՈ)

0
8604

Թեստ. գուշակեք աշխարհի երկրների մայրաքաղաքները

0
6257

Հայաստանում Հոբբիթների հեքիաթային գյուղ է հայտնվել

0
5611

Հարսանիք «Ծիրանի գարդեն» ռեստորանում. կարևոր է յուրաքանչյուր մանրուք (ՖՈՏՈ)

0
5300

Օմլետ, բրդուճ և գրանոլա. որտե՞ղ նախաճաշել Երևանում, խմբագրության ընտրություն

0
3535

Facebook

ԿՈՆՏԱԿՏՆԵՐ

Տեղեկատվություն տարածելու և ստանալու հարցերով դիմել.
Հեռ./ֆաքս. (+37410) 52-40-80
E-mail: [email protected]

Գովազդ տեղադրելու հարցերով դիմել.
E-mail: [email protected]

Տեխնիկական հարցերով դիմել
E-mail: [email protected]

ԲԱԺԻՆՆԵՐ

  • Սնունդ
  • Ըմպելիք
  • Տուրիզմ
  • Իվենթներ
  • Վիդեո

ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Food&Wine–ը «Նովոստի–Արմենիա» միջազգային տեղեկատվական գործակալության հատուկ նախագիծն է, որտեղ կարող եք գտնել ակտուալ, հետաքրքիր և գլխավորը` օգտակար տեղեկատվություն գաստրոնոմիկ նրբությունների, օրիգինալ և վաղուց սիրված ճաշատեսակների ու հյութերի մասին։ Մենք չենք սահմանափակվում միայն Հայաստանով, որին, անշուշտ, հատուկ տեղ է տրված, այլ նաև պատմում ենք տարբեր երկրների խոհանոցների և հետաքրքիր գաստրոնոմիկ ավանդույթների մասին։ Ձգտում ենք ընթերցողին ծանոթացնել զարմանահրաշ գաստրոնոմիկ աշխարհի հետ, որը լի է անակնկալներով, գաղտնիքներով, առասպելներով ու պատմություններով։
Copyright © 2005-2019 AMI "Novosti-Armenia"