Մեր ճաշացանկում «Կեսարը» աղցանն ավելի հաճախ հանդիպում ենք հազարով (մառոլ): Բայց այսօր կներկայացնենք աղցանի կաղամբով տարբերակը:
Բաղադրիչներ
- կաղամբ– 1 գլուխ
- եփած հավի կրծքամիս – 0.5 գրամ
- լոլիկ – 5 հատ
- քերած պանի – 5 ճաշի գդալ
- հաց կամ չորահաց
- սխտոր – 1-2 պճեղ
- ձիթապտղի յուղ – 1 ճաշի գդալ
Պատրաստման եղանակը
Հացը մանր կտրատել խորանարդիկներով կամ բարակ շերտերով, քսել ձիթապտղի յուղ և մանրացված սխտոր: Չորացնել հացի կտորները ջեռոցում:
Հավի կրծքամիսը կտրել բարակ շերտերով: Լվանալ և չորացնել կաղամբը, այնուհետև կտրատել: Հետո քերել պանիրը: Կարող եք օգտագործել պարմեզան կամ հայկական լոռի:
Աղցանը պետք է մաս-մաս պատրաստել հարթ ափսեի վրա: Նախ, դնել կաղամբը, որը պետք է համեմել աղով և սև պղպեղով, այնուհետև լցնել 1 ճաշի գդալ քերած պանիրը, ավելացնել հավի և լոլիկի կտորները, խրթխրթան հացի կտորները և կրկին քերած պանիր լցնել:
Եվ ահա «Կեսար» աղցանը պատրաստ է…
Բարի ախորժակ