Food & Wine
  • ru
  • hy
  • Սնունդ
  • Ըմպելիք
  • Տուրիզմ
  • Իվենթներ
  • Վիդեո
  • ru
  • hy
маринованная рыба
Սնունդ

ՕՐՎԱ ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍ. մարինացված ձուկ գազարով

Նույնիսկ եթե դուք այդքան էլ ձուկ չեք սիրում, այս ճաշատեսակը ձեզ հաստատ դուր կգա

Մարինացված ձկան ուտեստները միշտ էլ սիրված են: Նույնիսկ եթե դուք այդքան էլ ձուկ չեք սիրում, այս ճաշատեսակը ձեզ հաստատ դուր կգա:

Ձկան պատրաստման եղանակներն այնքան շատ են, որ գործնականում անհնար է  բոլորը թվարկել:

Այսօր ձեզ ենք ներկայացնում մարինացված ձկան ամենահամեղ բաղադրատոմսերից մեկը:

Բաղադրիչներ

  • ցանկացած տեսակի ձուկ-700 գրամ
  • սոխ-1 հատ
  • գազար-1 հատ
  • ալյուր-3 ճաշի գդալ
  • բուսայուղ-100 մլ
  • տոմատի մածուկ-1 ճաշի գդալ
  • ջուր-1 բաժակ
  • շաքարավազ-0.5 թեյի գդալ
  • աղ ,սև պղպեղ
  • դափնու տերև-1 հատ
  • քացախ - 0,5 ճաշի գդալ

Պատրաստման եղանակը

Մաքրել ձուկը, բաժանել մոտ երկու սանտիմետր հաստությամբ շերտերի: Կարելի է նաև ձկան փափկամիս վերցնել:

Կտորները համեմել աղով և պղպեղով, ապա դնել ալյուրի մեջ: Կտրել սոխը, իսկ գազարը քերել:

Ձուկը երկու կողմից տապակել բուսայուղի մեջ: Առանձին տապակել սոխն ու գազարը, տոմատի մածուկի վրա ավելացնել տաք ջուր, աղ, շաքարավազ, դափնու տերև, ու այն լցնել տապակվող սոխի և գազարի վրա։ Մարինադը շոգեխաշել միջին կրակի վրա 5 րոպե, հետո թողնել, որ սառչի։ Այնուհետև աելացնել քացախն ու խառնել։

Ափսեի վրա շերտերով դնել ձուկն ու մարինադը և թողնել սառնարանում առնվազն 3 ժամ, և անուշաբույր մարինացված ձուկը պատրաստ է։

Բարի ախորժակ

Share:
Թեգեր: մարինացված ձուկ, օրվա բաղադրատոմս
Նախորդ նյութը

ՕՐՎԱ ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍ. սնկով համեղ կրեմապուր

Հաջորդ նյութը

ՕՐՎԱ ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍ. ինչպե՞ս պատրաստել համեղ «Շարլոտկա» տանը

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

post-image
Սնունդ

Ինչպե՞ս ընտրել ձմերուկ. ուղեցույց անտեղյակների համար

post-image
Սնունդ

Հավի լյարդից պարֆե. Ջեյմի Օլիվերի բաղադրատոմսը

post-image
Սնունդ

Ինտերակտիվ քարտեզ. Երևանի սրճարաններն ու ռեստորանները, որոնք աշխատելու են ամանորյա գիշերը

post-image
Սնունդ

Կարգի ենք բերում կազմվածքը տոներից հետո. 3 բաղադրատոմս բեռնաթափման օրվա համար

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

  • Տեղական համեղ ուտելիքներ և կոլորիտ. Դիլիջանում կայացավ գաստրոնոմիկ շքեղ փառատոնը` GASTROFEST–ը (ՖՈՏՈ)
  • «Երևանի Գինու Օրերը» փառատոնը Wine Travel Awards զբոսաշրջության միջազգային մրցույթի հաղթող է ճանաչվել
  • Հայաստանում մեկնարկում է GARoon փառատոնը. «ԳԱՌունա, գառ կեր»
  • The New York Times–ը հայկական «Արենին» ներառել է խաղողի 10 լավագույն սորտերի ցանկում, որոնց արժե ավելի մոտիկից ծանոթանալ
  • Hard Rock Cafe–ի թիմը ճանաչել է Հայաստանը քվեսթի միջոցով. լավաշ, Գառնի և Քարերի սիմֆոնիա (ՖՈՏՈ)

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ

Գողտրիկ հավաքույթներ Երևանում. ներկայացնում ենք Margaryan Business Group ռեստորանների հարթակների ճանապարհային քարտեզը (ՖՈՏՈ)

0
8178

Թեստ. գուշակեք աշխարհի երկրների մայրաքաղաքները

0
5227

Հարսանիք «Ծիրանի գարդեն» ռեստորանում. կարևոր է յուրաքանչյուր մանրուք (ՖՈՏՈ)

0
4615

Հայաստանում Հոբբիթների հեքիաթային գյուղ է հայտնվել

0
4425

MBG ընկերության կատարյալ քեյթերինգից օգտվելու հինգ պատճառ (ՖՈՏՈ)

0
2979

Facebook

ԿՈՆՏԱԿՏՆԵՐ

Տեղեկատվություն տարածելու և ստանալու հարցերով դիմել.
Հեռ./ֆաքս. (+37410) 52-40-80
E-mail: [email protected]

Գովազդ տեղադրելու հարցերով դիմել.
E-mail: [email protected]

Տեխնիկական հարցերով դիմել
E-mail: [email protected]

ԲԱԺԻՆՆԵՐ

  • Սնունդ
  • Ըմպելիք
  • Տուրիզմ
  • Իվենթներ
  • Վիդեո

ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Food&Wine–ը «Նովոստի–Արմենիա» միջազգային տեղեկատվական գործակալության հատուկ նախագիծն է, որտեղ կարող եք գտնել ակտուալ, հետաքրքիր և գլխավորը` օգտակար տեղեկատվություն գաստրոնոմիկ նրբությունների, օրիգինալ և վաղուց սիրված ճաշատեսակների ու հյութերի մասին։ Մենք չենք սահմանափակվում միայն Հայաստանով, որին, անշուշտ, հատուկ տեղ է տրված, այլ նաև պատմում ենք տարբեր երկրների խոհանոցների և հետաքրքիր գաստրոնոմիկ ավանդույթների մասին։ Ձգտում ենք ընթերցողին ծանոթացնել զարմանահրաշ գաստրոնոմիկ աշխարհի հետ, որը լի է անակնկալներով, գաղտնիքներով, առասպելներով ու պատմություններով։
Copyright © 2005-2019 AMI "Novosti-Armenia"