«Շարլոտկայի» պատրաստման շատ եղանակներ կան, խնձորի փոխարեն երբեմն օգտագործում են այլ մրգեր ու հատապտուղներ:
Սակայն թխվածքի մեջ խմորի և անուշաբույր խնձորի դասական համադրությունը ստեղծում է գրեթե կատարյալ համային որակներ:
Այսօր ձեզ կներկայացնենք խնձորով դասական «Շարլոտկայի» պատրաստման պարզ բաղադրատոմս:
Բաղադրիչներ
- ձու-2 հատ
- շաքարավազ -130-150 գրամ
- թթվասեր-100 գրամ
- սերուցքային կարագ-100 գրամ
- ալյուր-130 գրամ
- մեծ խնձոր-2-3 հատ
- խմորիչ – 10 գրամ
- դարչին -1 թեյի գդալ (ըստ ճաշակի)
Պատրաստման եղանակը

Ձուն հարել շաքարավազի հետ մինչև փրփրի: Ավելացնել թթվասերն ու հալեցրած կարագը: Հետո շարունակել գդալով խառնել: Ապա ավելացնել ալյուրն ու խմորիչը: Խառնել այնքան, մինչև միատարր զանգված դառնա:
Խնձորը կեղևահան անել, կտրատել մանր կտորների ու ավելացնել խմորի մեջ` վրան լցնելով դարչին, խառնել։

Տապակին կարագ քսել ու տեղափոխել խնձորներով խմորը տապակի մեջ:
Թխել 25-30 րոպե 180 աստիճանի պայմաններում:
Թթվասերով և կարագով համեղագույն «Շարլոտկան» պատրաստ է: Բարի ախորժակ