Food & Wine
  • ru
  • hy
  • Սնունդ
  • Ըմպելիք
  • Տուրիզմ
  • Իվենթներ
  • Վիդեո
  • ru
  • hy
яблоки смузи
Ըմպելիք

ՕՐՎԱ ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍ. վիտամիններով հարուստ սմուզի

Ներկայացնում ենք արագ ու հեշտ պատրաստվող` վիտամիններով հարուստ սմուզի

Սմուզին խիտ ըմպելիք է, որը պատրաստվում է բլենդերի մեջ հատապտուղների և մրգերի խառնուրդից`կաթ կամ ջուր ավելացնելով:

Անունը գալիս է անգլերեն smooth բառից, որը թարգմանվում է որպես «փափուկ, հարթ, հաճելի»: Կարող եք պատրաստի գնել կամ պատրաստել սմուզի տանը:

Պատրաստելու համար օգտագործվում են բանջարեղեն, հատապտուղներ և մրգեր: Սովորաբար կաթն օգտագործվում է որպես լրացուցիչ մթերք, ինչպես նաև ընկույզը, մեղրը, կանաչ թեյը, հյութերը, օշարակներ և այլն: Այս խիտ կոկտեյլը իր օգտակար հատկություններով կարող է համեմատվել թարմ բանջարեղենի, մրգերի և այլ բնական մթերքների հետ:

Այսօր ձեզ կներկայացնենք արագ ու հեշտ պատրաստվող խնձորի սմուզին:

Բաղադրիչներ

  • խնձոր-1 հատ
  • նեխուր-1 ցողուն
  • կիվի-2 հատ
  • ջուր կամ կաթ- 2-3 ճաշի գդալ

Պատրաստման եղանակը

Մաքրել և կտրատել բանջարեղենը և մրգերը փոքր կտորների: Կտրատված մթերքները լցնել բլենդերի մեջ և հարել: Ավելացնել ջուրը կամ կաթը, և նորից մի քանի վայրկյան հարել:

Վիտամիններով հարուստ սմուզին պատրաստ է:

Լցնել ըմպելիքը բաժակների մեջ, թողնել փոքր-ինչ սառչի և մատուցել: Անուշ լինի

Share:
Թեգեր: խնձոր, կիվի, սմուզի, վիտամիններ
Նախորդ նյութը

Առատություն և առատաձեռնություն. գինու փորձագետ Վերոնիկա Ջոյ Ռոգովը` հայկական ռեստորանների մասին

Հաջորդ նյութը

ՕՐՎԱ ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍ. տապակած լավաշ երշիկով և պանրով

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

post-image
Ըմպելիք

«Արմենիա Վայն»-ում տոնում են տարեցների միջազգային օրը

post-image
Ըմպելիք

Նիհարեցնող թեյեր. օգու՞տ, թե՞ վնաս

post-image
Ըմպելիք

Տակառագործության նուրբ արվեստը՝ Մարիամ և Աննա Պողոսյանների մատուցմամբ. ինչպես անսովոր այս զբաղմունքը դարձավ կյանքի գործ քույրերի համար (ՖՈՏՈ)

post-image
Ըմպելիք

Ամանորին ընդառաջ. ոչ ալկոհոլային ըմպելիքների 3 յուրահատուկ բաղադրատոմս

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

  • Հայաստանը զբոսաշրջային նոր բրենդ ունի
  • Տեղական համեղ ուտելիքներ և կոլորիտ. Դիլիջանում կայացավ գաստրոնոմիկ շքեղ փառատոնը` GASTROFEST–ը (ՖՈՏՈ)
  • «Երևանի Գինու Օրերը» փառատոնը Wine Travel Awards զբոսաշրջության միջազգային մրցույթի հաղթող է ճանաչվել
  • Հայաստանում մեկնարկում է GARoon փառատոնը. «ԳԱՌունա, գառ կեր»
  • The New York Times–ը հայկական «Արենին» ներառել է խաղողի 10 լավագույն սորտերի ցանկում, որոնց արժե ավելի մոտիկից ծանոթանալ

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ

Գողտրիկ հավաքույթներ Երևանում. ներկայացնում ենք Margaryan Business Group ռեստորանների հարթակների ճանապարհային քարտեզը (ՖՈՏՈ)

0
8612

Թեստ. գուշակեք աշխարհի երկրների մայրաքաղաքները

0
6270

Հայաստանում Հոբբիթների հեքիաթային գյուղ է հայտնվել

0
5626

Հարսանիք «Ծիրանի գարդեն» ռեստորանում. կարևոր է յուրաքանչյուր մանրուք (ՖՈՏՈ)

0
5313

Օմլետ, բրդուճ և գրանոլա. որտե՞ղ նախաճաշել Երևանում, խմբագրության ընտրություն

0
3553

Facebook

ԿՈՆՏԱԿՏՆԵՐ

Տեղեկատվություն տարածելու և ստանալու հարցերով դիմել.
Հեռ./ֆաքս. (+37410) 52-40-80
E-mail: [email protected]

Գովազդ տեղադրելու հարցերով դիմել.
E-mail: [email protected]

Տեխնիկական հարցերով դիմել
E-mail: [email protected]

ԲԱԺԻՆՆԵՐ

  • Սնունդ
  • Ըմպելիք
  • Տուրիզմ
  • Իվենթներ
  • Վիդեո

ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Food&Wine–ը «Նովոստի–Արմենիա» միջազգային տեղեկատվական գործակալության հատուկ նախագիծն է, որտեղ կարող եք գտնել ակտուալ, հետաքրքիր և գլխավորը` օգտակար տեղեկատվություն գաստրոնոմիկ նրբությունների, օրիգինալ և վաղուց սիրված ճաշատեսակների ու հյութերի մասին։ Մենք չենք սահմանափակվում միայն Հայաստանով, որին, անշուշտ, հատուկ տեղ է տրված, այլ նաև պատմում ենք տարբեր երկրների խոհանոցների և հետաքրքիր գաստրոնոմիկ ավանդույթների մասին։ Ձգտում ենք ընթերցողին ծանոթացնել զարմանահրաշ գաստրոնոմիկ աշխարհի հետ, որը լի է անակնկալներով, գաղտնիքներով, առասպելներով ու պատմություններով։
Copyright © 2005-2019 AMI "Novosti-Armenia"