Food & Wine
  • ru
  • hy
  • Սնունդ
  • Ըմպելիք
  • Տուրիզմ
  • Իվենթներ
  • Վիդեո
  • ru
  • hy
Սնունդ

ՕՐՎԱ ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍ. տապակած լավաշ երշիկով և պանրով

Անուշաբույր այս ուտեստը՝ երշիկով և հալած պանրի միջուկով, պարզ, բայց չափազանց համեղ է

Երշիկով և պանրով տապակած լավաշը համեղ, արագ և հեշտ պատրաստվող խորտիկ է, որը խոհանոցում օգնության կհասնի  ցանկացած իրավիճակում:

Այն համեղ հյուրասիրություն անսպասելի հյուրերի համար:

Անուշաբույր այս ուտեստը՝ երշիկով և հալած պանրի միջուկով, պարզ, բայց չափազանց համեղ է:

Անհրաժեշտ բաղադրիչներ

  • լավաշ – 3 հատ
  • ձու – 2 հատ
  • ջուր – 1 ճաշի գդալ
  • պանիր – 100-150 գրամ
  • երշիկ – 200-300 գրամ
  • կանաչ սոխ – 0,5 փունջ
  • մաղադանոս – 0.25-0.5 փունջ
  • թթվասեր – 3 ճաշի գդալ
  • մանանեխ –1 թեյի գդալ (ըստ ճաշակի)
  • աղ, աղացած սև պղպեղ
  • բուսայուղ – տապակելու համար

Պատրաստման եղանակը

 Կտրել երշիկը փոքր խորանարդիկների և քերել պանիրը: Այնուհետև մանր կտրատել կանաչ սոխն ու մաղադանոսը:

Ավելացնել թթվասերը, մանանեխը, մի քիչ աղ և աղացած սև պղպեղ: Ամեն ինչ լավ խառնել:

Կոտրել 2 ձուն առանձին տարայի մեջ: Ավելացնել 1 ճաշի գդալ ջուր, մի պտղունց աղ և աղացած սև պղպեղ, այնուհետև խառնուրդը թեթևակի պատառաքաղով խառնել:

Կտրել լավաշը 7-8 սանտիմետր լայնությամբ շերտերի: Ապա կտրել կլորացված եզրերը, որպեսզի դրանց ծայրերը դառնան քառակուսի: Այս կերպ ավելի հարմար կլինի լավաշը միջուկով լցոնել՝ դարձնելով եռանկյունի:

Լավաշի յուրաքանչյուր շերտի վրա լցնել 1 ճաշի գդալ պատրաստված միջուկը, և այն եռանկյունաձև տարածել:  Կրկնել գործընթացը լավաշի մնացած բոլոր շերտերով մինչև միջուկը վերջանա:

Ստացված եռանկյունիները երկու կողմից թաթախել ձվի մեջ և դնել նախապես տաքացրած տապակի մեջ:

Տապակել միջին կրակի վրա, երկու կողմից: Ցանկության դեպքում կարելի է փակել կափարիչը, որպեսզի պանիրն ամբողջությամբ հալվի:

Երշիկով և պանրով տապակած լավաշը պատրաստ է: Բարի ախորժակ…

Share:
Թեգեր: երշիկ, պանիր, տապակած լավաշ, օրվա բաղադրատոմս
яблоки смузи
Նախորդ նյութը

ՕՐՎԱ ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍ. վիտամիններով հարուստ սմուզի

Հաջորդ նյութը

ՕՐՎԱ ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍ. կարտոֆիլով համեղ լազանյա

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

post-image
Սնունդ

Պարզ և համեղ. նախաճաշերի տոստերի բաղադրատոմսեր

post-image
Սնունդ

Խոհարարական դասընթացներ` առանց տնից դուրս գալու. Չիզքեյք

post-image
Սնունդ ,  Վիդեո

Ամերիկացի բլոգերը ծանոթացել է հայկական ավանդական խոհանոցին (ՎԻԴԵՈ)

post-image
Սնունդ

Խոհարարական դասընթացներ՝ առանց տնից դուրս գալու. պաստա Կարբոնարա

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

  • Հայաստանը զբոսաշրջային նոր բրենդ ունի
  • Տեղական համեղ ուտելիքներ և կոլորիտ. Դիլիջանում կայացավ գաստրոնոմիկ շքեղ փառատոնը` GASTROFEST–ը (ՖՈՏՈ)
  • «Երևանի Գինու Օրերը» փառատոնը Wine Travel Awards զբոսաշրջության միջազգային մրցույթի հաղթող է ճանաչվել
  • Հայաստանում մեկնարկում է GARoon փառատոնը. «ԳԱՌունա, գառ կեր»
  • The New York Times–ը հայկական «Արենին» ներառել է խաղողի 10 լավագույն սորտերի ցանկում, որոնց արժե ավելի մոտիկից ծանոթանալ

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ

Գողտրիկ հավաքույթներ Երևանում. ներկայացնում ենք Margaryan Business Group ռեստորանների հարթակների ճանապարհային քարտեզը (ՖՈՏՈ)

0
8605

Թեստ. գուշակեք աշխարհի երկրների մայրաքաղաքները

0
6258

Հայաստանում Հոբբիթների հեքիաթային գյուղ է հայտնվել

0
5611

Հարսանիք «Ծիրանի գարդեն» ռեստորանում. կարևոր է յուրաքանչյուր մանրուք (ՖՈՏՈ)

0
5300

Օմլետ, բրդուճ և գրանոլա. որտե՞ղ նախաճաշել Երևանում, խմբագրության ընտրություն

0
3535

Facebook

ԿՈՆՏԱԿՏՆԵՐ

Տեղեկատվություն տարածելու և ստանալու հարցերով դիմել.
Հեռ./ֆաքս. (+37410) 52-40-80
E-mail: [email protected]

Գովազդ տեղադրելու հարցերով դիմել.
E-mail: [email protected]

Տեխնիկական հարցերով դիմել
E-mail: [email protected]

ԲԱԺԻՆՆԵՐ

  • Սնունդ
  • Ըմպելիք
  • Տուրիզմ
  • Իվենթներ
  • Վիդեո

ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Food&Wine–ը «Նովոստի–Արմենիա» միջազգային տեղեկատվական գործակալության հատուկ նախագիծն է, որտեղ կարող եք գտնել ակտուալ, հետաքրքիր և գլխավորը` օգտակար տեղեկատվություն գաստրոնոմիկ նրբությունների, օրիգինալ և վաղուց սիրված ճաշատեսակների ու հյութերի մասին։ Մենք չենք սահմանափակվում միայն Հայաստանով, որին, անշուշտ, հատուկ տեղ է տրված, այլ նաև պատմում ենք տարբեր երկրների խոհանոցների և հետաքրքիր գաստրոնոմիկ ավանդույթների մասին։ Ձգտում ենք ընթերցողին ծանոթացնել զարմանահրաշ գաստրոնոմիկ աշխարհի հետ, որը լի է անակնկալներով, գաղտնիքներով, առասպելներով ու պատմություններով։
Copyright © 2005-2019 AMI "Novosti-Armenia"