Food & Wine
  • ru
  • hy
  • Սնունդ
  • Ըմպելիք
  • Տուրիզմ
  • Իվենթներ
  • Վիդեո
  • ru
  • hy
Սնունդ

ՕՐՎԱ ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍ. կարտոֆիլով համեղ լազանյա

Կարտոֆիլով լազանյան աներևակայելի համեղ, շատ հագեցնող ուտեստ է

Լազանյան կարտոֆիլով և աղացած մսով համեղ, ընտանեկան ընթրիքի կամ ճաշի հիանալի տարբերակ է:

Կարտոֆիլով լազանյան աներևակայելի համեղ, շատ հագեցնող ուտեստ է: Չնայած պատրաստման եղանակը բավականին պարզ է, այն շատ արագ չի պատրաստվում:

Եթե ​​ընտանիքը սիրում է համեղ սնվել, և ունեք ազատ ժամանակ, փորձեք ճաշի համար պատրաստել կարտոֆիլով լազանյա: Այն իսկապես կգոհացնի ընտանիքի անդամներին:

Անհրաժեշտ բաղադրիչներ

  • կարտոֆիլ - 1 կիլոգրամ
  • աղացած հավի միս - 500 գրամ
  • մոցարելլա - 200 գրամ
  • կաթ - 1 բաժակ
  • ալյուր - 1 ճաշի գդալ
  • կարագ - 1 ճաշի գդալ
  • աղ, պղպեղ
  • գազար - 1 հատ
  • գլուխ սոխ - 1 հատ
  • լոլիկ - 1 հատ
  • նեխուր - 1 ցողուն
  • տոմատի մածուկ - 1 ճաշի գդալ
  • բուսայուղ - 2 ճաշի գդալ
  • գինի (առկայության դեպքում) -1 -2 ճաշի գդալ

Պատրաստման եղանակը

Առաջին քայլը լազանյայի կարմիր սոուսի պատրաստումն է:

Տապակի մեջ տաքացնել բուսաուղը, ավելացնել կտրատած սոխ, տապակել մի քանի րոպե, ապա ավելացնել քերած գազարը:

Երբ գազարը թույլ կարմրի, ավելացնել մանրացված նեխուրը, ապա աղացած հավի միսը: 10 րոպե դանդաղ կրակի վրա եփել:

Լոլիկը կտրել չորս մասի, հանել միջուկը և հեռացնել կեղևը: Լցնել տոմատի մածուկը տապակի մեջ: Ցանկության դեպքում կարելի է ավելացնել մի քիչ սպիտակ կամ կարմիր գինի:

Երբ հեղուկը սկսի եռալ, աղ և պղպեղ ավելացնել սոուսին: Անջատել և թողնել, որ մի փոքր սառչի:

Հետո պետք է պատրաստել լազանյայի սպիտակ սոուսը:

Կաթսայի մեջ տաքացնել կարագը, ավելացնել մի գդալ ալյուր, տապակել մեկ րոպե: Լցնել մի քիչ կաթ և անընդհատ խառնել:

Երբ սոուսը սկսի թանձրանալ, աղ և պղպեղ ավելացնել:

Լազանյանի համար նախատեսված ամանի հատակին լցնել սպիտակ սոուսը:

Կարտոֆիլը կտրատել բարակ շերտերի, առաջին շերտը շարել: Կարտոֆիլի վրա լցնել կարմիր սոուսը: Ապա ավելացնել քերած մոցարելլան և լցնել սպիտակ սոուսը:

Կրկնել շերտերը այնքան, մինչև տարայի տարողությունը վերջանա: Վերևը շերտը վրա դնել կարտոֆիլը, ավելացնել մոցարելլան ու սպիտակ սոուսը։

Տարան ծածկել փայլաթիթեղով և դնել 180 աստիճան տաքացրած ջեռոցում՝  60-90 րոպե: Այնուհետև պետք է բարձրացնել փայլաթիթեղը, և դանակով ծակել կարտոֆիլի վերին շերտը: Եթե կարտոֆիլը եփած է, պետք է հանել փայլաթիթեղը և թողնել, որ լազանյան  կարմրի:

Պատրաստի կարտոֆիլի լազանյան կտրել, մատուցել թարմ բանջարեղենով և կանաչեղենով:

Բարի ախորժակ…

Share:
Թեգեր: լազանյա, կարտոֆիլ, օրվա բաղադրատոմս
Նախորդ նյութը

ՕՐՎԱ ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍ. տապակած լավաշ երշիկով և պանրով

Հաջորդ նյութը

SWN հեղինակավոր պարբերականը ներկայացրել է «Գինու ճանապարհ. Հայաստան» ուղեցույցը

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

post-image
Սնունդ

Վիտամինային ռումբ. կարմիր ոսպով համեղ կրեմապուրի բաղադրատոմս

post-image
Սնունդ

ՕՐՎԱ ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍ. ելակով համեղ թխվածք

post-image
Սնունդ

Խոհարարական դասընթացներ՝ առանց տնից դուրս գալու. ռատատույ

post-image
Սնունդ

Վիդեո–բաղադրատոմս` շեֆ խոհարարից. ինչպես պատրաստել լիբանանյան թաբուլե բաստուրմայով

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

  • Հայաստանը զբոսաշրջային նոր բրենդ ունի
  • Տեղական համեղ ուտելիքներ և կոլորիտ. Դիլիջանում կայացավ գաստրոնոմիկ շքեղ փառատոնը` GASTROFEST–ը (ՖՈՏՈ)
  • «Երևանի Գինու Օրերը» փառատոնը Wine Travel Awards զբոսաշրջության միջազգային մրցույթի հաղթող է ճանաչվել
  • Հայաստանում մեկնարկում է GARoon փառատոնը. «ԳԱՌունա, գառ կեր»
  • The New York Times–ը հայկական «Արենին» ներառել է խաղողի 10 լավագույն սորտերի ցանկում, որոնց արժե ավելի մոտիկից ծանոթանալ

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ

Գողտրիկ հավաքույթներ Երևանում. ներկայացնում ենք Margaryan Business Group ռեստորանների հարթակների ճանապարհային քարտեզը (ՖՈՏՈ)

0
8621

Թեստ. գուշակեք աշխարհի երկրների մայրաքաղաքները

0
6296

Հայաստանում Հոբբիթների հեքիաթային գյուղ է հայտնվել

0
5642

Հարսանիք «Ծիրանի գարդեն» ռեստորանում. կարևոր է յուրաքանչյուր մանրուք (ՖՈՏՈ)

0
5326

Օմլետ, բրդուճ և գրանոլա. որտե՞ղ նախաճաշել Երևանում, խմբագրության ընտրություն

0
3574

Facebook

ԿՈՆՏԱԿՏՆԵՐ

Տեղեկատվություն տարածելու և ստանալու հարցերով դիմել.
Հեռ./ֆաքս. (+37410) 52-40-80
E-mail: [email protected]

Գովազդ տեղադրելու հարցերով դիմել.
E-mail: [email protected]

Տեխնիկական հարցերով դիմել
E-mail: [email protected]

ԲԱԺԻՆՆԵՐ

  • Սնունդ
  • Ըմպելիք
  • Տուրիզմ
  • Իվենթներ
  • Վիդեո

ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Food&Wine–ը «Նովոստի–Արմենիա» միջազգային տեղեկատվական գործակալության հատուկ նախագիծն է, որտեղ կարող եք գտնել ակտուալ, հետաքրքիր և գլխավորը` օգտակար տեղեկատվություն գաստրոնոմիկ նրբությունների, օրիգինալ և վաղուց սիրված ճաշատեսակների ու հյութերի մասին։ Մենք չենք սահմանափակվում միայն Հայաստանով, որին, անշուշտ, հատուկ տեղ է տրված, այլ նաև պատմում ենք տարբեր երկրների խոհանոցների և հետաքրքիր գաստրոնոմիկ ավանդույթների մասին։ Ձգտում ենք ընթերցողին ծանոթացնել զարմանահրաշ գաստրոնոմիկ աշխարհի հետ, որը լի է անակնկալներով, գաղտնիքներով, առասպելներով ու պատմություններով։
Copyright © 2005-2019 AMI "Novosti-Armenia"