ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Թողարկվել է «Գինու ճանապարհ. Հայաստան» ուղեցույցը։ SWN–ի խմբագրությունն այցելել է Անդրկովկաս ու ընտրել գինետներ և գինիներ, որոնք արժանի են ուշադրության։
«Հետևում 1000 կմ է` Արագածոտնից Վայոց Ձոր, Արմավիրից Տավուշ, մենք եղել ենք Հայաստանի բոլոր գինեգործական գոտիներում։ Ավելի քան 30 գինետներ, շուրջ 180 գինիներ ու նույնիսկ հայկական կոնյակ, հայկական խոհանոցը ներկայացնող լավագույն ռեստորաններ, ամենաարժանին ներկայացնում ենք ուղեցույցում», – նշվում է հոդվածում։
SWN–ը նաև նշում է, որ դեռևս 15 տարի առաջ Հայաստանը դասվում էր թունդ խմիչքների մասնագետների շարքում, և գինու երկրի մասին խոսք լինել չէր կարող։ Բայց ընդամենը տասնյակ տարի անց երկիրը կատարեց այնպիսի գլխապտույտ ցատկ դեպի ժամանակակից խաղողագործության ու գինեգործության գոտի, որ տպավորիչ հաջողությունները շատ արագ սկսեցին նկատվել։
«Մենք ուսումնասիրում էինք Հայաստանի «տերուարները», ձևավորում էինք ավտոխտոն սորտերի պատկերն ու անգամ ուսումնասիրում էինք սիրված գինետների արենու սորտերը։ Այցելել ենք 6000 տարվա քարանձավ, որտեղ ծանոթացել ենք առաջին գինետան հետ, եղել ենք գինու առաջին թանգարանում, սպիտակ քարից, այլ ոչ թե տուֆից կառուցված միակ վանքում, որը գտնվում է Դիլիջանում. Հայաստանն իսկապես առաջարկելու շատ բան ունի գինեսեր և ոչ գինեսեր ճանապարհորդներին։ Ամենակարևորը հյուրընկալությունն է, անկեղծությունը, գթասրտությունն ու մի կաթիլ հոգի ամեն գավաթում», – նշվում է հոդվածում։–0–