Food & Wine
  • ru
  • hy
  • Սնունդ
  • Ըմպելիք
  • Տուրիզմ
  • Իվենթներ
  • Վիդեո
  • ru
  • hy
пирог с клубникой
Սնունդ

ՕՐՎԱ ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍ. ելակով համեղ թխվածք

Ելակով թխվածքը շատ հարմար տարբերակ է ընտանեկան ջերմ երեկոների համար

Ելակով թխվածքը շատ հարմար տարբերակ է ընտանեկան ջերմ երեկոների համար:

Թխվածքի պատրաստման եղանակը շատ պարզ է, և նույնիսկ անփորձ տնային տնտեսուհիները կարող են թխել:  

Այն այնքան անուշահոտ է, որ նույնիսկ պատրաստման ժամանակ ուզում ես ​​հանել ջեռոցից և փորձել:

Անհրաժեշտ բաղադրիչներ

  • սերուցքային կարագ - 80 գրամ
  • շաքարավազ - 120 գրամ
  • ձու - 2 հատ
  • թթվասեր - 0 գրամ
  • ալյուր  150 գրամ
  • վանիլին -1 0 գրամ
  • փխրեցուցիչ - 1 թեյի գդալ
  •  

Փշրանքների համար

  • սերուցքային կարագ - 80 գրամ
  • շաքարավազ - 80 գրամ
  • ալյուր - 100 գրամ
  • ելակ - 200 գրամ
  • շագանակագույն շաքարավազ – 1 ճաշի գդալ

Պատրաստման եղանակը

Հալված կարագին ավելացնել շաքարավազ և վանիլին, ապա հարիչով հարել:

Հատ–հատ ավելացնել ձուն` խառնելով ամեն մեկից հետո, այնուհետև լցնել թթվասերը և խառնել: Կարելի է օգտագործել ցանկացած յուղայնության թթվասեր:

Խմորին ավելացնել ալյուրն ու փխրեցուցիչը, խառնել գդալով: Խմորը պետք է դառնա հարթ ու միատարր, ինչպես թանձր թթվասերը։

Տարայի մեջ լցնել խմորը, վրան դասավորել կտրատած ելակներն ու ցանել շագանակագույն շաքարավազը։

Փշրանքների համար  սառը կարագը տրորել շաքարավազի և ալյուրի հետ։ Եվ ստացված փշրանքները լցնել խմորի վրա:

Ջեռոցը տաքացնել 180 աստիճան, և թխել թխվածքը 40-45 րոպե: Պատրաստման ընթացքում փայտիկը խրել խմորի մեջ ու ստուգել այն պատրաստ է, թե ոչ։

Երբ թխվածքը սառչի, կտրել այն փոքր կտորների և մատուցել: Ցանկության դեպքում կարելի է մի փոքր շաքարավազ շաղ տալ տորթի վրա:

Մեկ բաժակ տաք թեյ, մեկ կտոր համեղ ելակով թխվածք, և լավ երեկոն ապահովված է:

Բարի ախորժակ…

Share:
Թեգեր: ելակ, թխվածք, օրվա բաղադրատոմս
Նախորդ նյութը

SWN հեղինակավոր պարբերականը ներկայացրել է «Գինու ճանապարհ. Հայաստան» ուղեցույցը

Հաջորդ նյութը

Հայաստանում ամեն ինչ տնական է, և շատ սեր կա. միշլենյան «գաստրոաստղ» Մեդս Ռեֆսլունդը հիացած է Հայաստանով

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

post-image
Սնունդ

«Սնիկերսի հեղինակները, կարծում եմ՝ օգտվել են հենց մեր ազգային խոհանոցից». Սեդրակ Մամուլյան (ՎԻԴԵՈ)

post-image
Սնունդ

ՕՐՎԱ ՄԹԵՐՔ. արքայախնձոր

post-image
Սնունդ

Ինչպե՞ս բացել սեփական բիզնեսը և ի՞նչ անել, եթե այն ցնցող արդյունքներ չի գրանցել. պրոֆեսիոնալի խորհուրդները

post-image
Սնունդ

Մսի փոխարինիչները մեծ տարածում են գտնում ռեստորաններում. դրանց շուկան կաճի`հասնելով 100 մլրդ դոլարի

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

  • Հայաստանը զբոսաշրջային նոր բրենդ ունի
  • Տեղական համեղ ուտելիքներ և կոլորիտ. Դիլիջանում կայացավ գաստրոնոմիկ շքեղ փառատոնը` GASTROFEST–ը (ՖՈՏՈ)
  • «Երևանի Գինու Օրերը» փառատոնը Wine Travel Awards զբոսաշրջության միջազգային մրցույթի հաղթող է ճանաչվել
  • Հայաստանում մեկնարկում է GARoon փառատոնը. «ԳԱՌունա, գառ կեր»
  • The New York Times–ը հայկական «Արենին» ներառել է խաղողի 10 լավագույն սորտերի ցանկում, որոնց արժե ավելի մոտիկից ծանոթանալ

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ

Գողտրիկ հավաքույթներ Երևանում. ներկայացնում ենք Margaryan Business Group ռեստորանների հարթակների ճանապարհային քարտեզը (ՖՈՏՈ)

0
8180

Թեստ. գուշակեք աշխարհի երկրների մայրաքաղաքները

0
5232

Հարսանիք «Ծիրանի գարդեն» ռեստորանում. կարևոր է յուրաքանչյուր մանրուք (ՖՈՏՈ)

0
4626

Հայաստանում Հոբբիթների հեքիաթային գյուղ է հայտնվել

0
4437

MBG ընկերության կատարյալ քեյթերինգից օգտվելու հինգ պատճառ (ՖՈՏՈ)

0
2984

Facebook

ԿՈՆՏԱԿՏՆԵՐ

Տեղեկատվություն տարածելու և ստանալու հարցերով դիմել.
Հեռ./ֆաքս. (+37410) 52-40-80
E-mail: [email protected]

Գովազդ տեղադրելու հարցերով դիմել.
E-mail: [email protected]

Տեխնիկական հարցերով դիմել
E-mail: [email protected]

ԲԱԺԻՆՆԵՐ

  • Սնունդ
  • Ըմպելիք
  • Տուրիզմ
  • Իվենթներ
  • Վիդեո

ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Food&Wine–ը «Նովոստի–Արմենիա» միջազգային տեղեկատվական գործակալության հատուկ նախագիծն է, որտեղ կարող եք գտնել ակտուալ, հետաքրքիր և գլխավորը` օգտակար տեղեկատվություն գաստրոնոմիկ նրբությունների, օրիգինալ և վաղուց սիրված ճաշատեսակների ու հյութերի մասին։ Մենք չենք սահմանափակվում միայն Հայաստանով, որին, անշուշտ, հատուկ տեղ է տրված, այլ նաև պատմում ենք տարբեր երկրների խոհանոցների և հետաքրքիր գաստրոնոմիկ ավանդույթների մասին։ Ձգտում ենք ընթերցողին ծանոթացնել զարմանահրաշ գաստրոնոմիկ աշխարհի հետ, որը լի է անակնկալներով, գաղտնիքներով, առասպելներով ու պատմություններով։
Copyright © 2005-2019 AMI "Novosti-Armenia"