ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Կան քաղցրավենիքի բազմաթիվ տեսակներ, ձևեր, անուններ, որոնք մենք չենք էլ կարող պատկերացնել: Ժամանակին քաղցրավենիքը համարվում էր դեղամիջոց և նույնիսկ լատիներենից թարգմանվում է որպես «պատրաստի դեղեր»: Հին Եգիպտոսում քաղցր ուտեստները պատրաստում էին մեղրից և արմավից, հռոմեացիները մեղրին ավելացնում էին ընկույզ, քունջութ և սերմեր:
Այսօր` հոկտեմբերի 18–ին, կոնֆետի համաշխարհային օրն է: Food&Wine-ը հավաքել է քաղցրավենիքի մասին ամենահետաքրքիր փաստերը, որոնց մասին դուք չէիք էլ կարող կռահել:
1. Ամենահին քաղցրավենիքներից մեկը «Թռչնի կաթ»-ի հավաքածուն է: Սկզբում այն տորթ էր, որի հիմնական բաղադրիչը ագար–ագարն էր `բուսական խտացուցիչը, որը պատրաստված է ջրիմուռների էքստրակտից: Այժմ այս դոնդողանման միջոցն ավելացնում են տարատեսակ աղանդերի և զեֆիրի մեջ:
2.Գերմանացի գիտնականները պարզել են, որ ելակի քաղցրավենիք նախընտրում են ամենառոմանտիկ մարդիկ, կոկոսի միջուկով քաղցրավենիք ՝ ստեղծագործ մարդիկ, համեստ մարդիկ նախընտրում են ընկույզով, իսկ պրագմատիկները` բալի միջուկով քաղցրավենիք:

3. Հանրահայտ Chupa Chups կոնֆետի լոգոն նախագծել է աշխարհահռչակ Սալվադոր Դալին: Ի դեպ, Chupa Chups–ը տիեզերքում եղած առաջին կոնֆետն է։ Երբ ռուս տիեզերագնացները քաղցր են ցանկացել, նրանց ուղարկել են մի տուփ Chupa Chups:

4.Ամենամեծ շոկոլադե տուփը պատրաստվել է Master Food ընկերության կողմից: Երկարությունը երկուսուկես մետր էր, լայնությունը ՝ մեկուկես մետր: Այդ տուփի մեջ կարողացել են տեղավորել ավելի քան 800 կիլոգրամ կոնֆետ։
5. Ամենաթանկ շոկոլադե կոնֆետները Le Chocolate Collection –ն է, որն արժե 1,5 մլն դոլար: Այն իսկական արքայական շոկոլադ է, որը մշակել են Simons–ի ոսկերիչները: Յուրաքանչյուր տուփ զարդարված է բացառիկ թանկարժեք քարերով, մշակված շափյուղաներով, զմրուխտներով, ձեռագործ ականջօղերով և ապարանջաններով:
6. Աշխարհում երբևէ պատրաստված ամենածանր կոնֆետը կշռել է 3 տոննա։ Այն պատրաստելու համար նյույորքցի հրուշակագործները ստիպված են եղել ժամանակավորապես դառնալ շինարար, կանգնել սանդուղքների վրա և աշխատել ծեփիչներով։

Անկախ նրանից, թե ինչ հրաշալի հատկություններ ունի քաղցրավենիքը, պետք է խոստովանել, որ կոնֆետի համտեսումն իսկական հրաշք է: Եվ նրա առավել կախարդական հատկությունը տրամադրության ակնթարթային բարձրացումն է:
Համեղ կոնֆետներն ուրախացնում է ինչպես երեխաներին, այնպես էլ մեծահասակներին: Նրանց յուրահատուկ համը դժվար է ինչ-որ բանով փոխարինել, իսկ հաճելի տեսքը միշտ էլ մանկությունն է հիշեցնում:–0–
Նյութում օգտագործվել է տեղեկատվություն բաց աղբյուրներից` foodbay.com, www.rakhat.kz,