Food & Wine
  • ru
  • hy
  • Սնունդ
  • Ըմպելիք
  • Տուրիզմ
  • Իվենթներ
  • Վիդեո
  • ru
  • hy
Սնունդ

Խաշի սեզոնը բացված է. ամենահամեղ խաշի բաղադրատոմսը

Աշնան կեսերից հայերը սկսում են միմյանց հիշեցնել, որ խաշի սեզոնն արդեն բացվել է, և ժամանակն է հավաքվել սեղանի շուրջ:

Խաշը, որը հիմնականում պատրաստում են տավարի տոտիկներից, հայկական հին ճաշատեսակներից է: Այս բուրավետ ապուրը սովորաբար մատուցում են վաղ առավոտյան: Այս անսովոր թվացող ավանդույթը պահպանվել է հին ժամանակներից:

Նախկինում հարուստ մարդիկ անասուն մորթելուց հետո, իրենց էին վերցնում միայն միսը, իսկ աղքատներին մնում էին միայն կենդանու տոտիկները: Քանի որ նրանք չէին ուզում, որ ինչ-որ մեկն իմանա, թե ինչ են ուտում, ապուրը պատրաստում էին վաղ առավոտյան:

Բայց եթե երբևէ համտեսել եք խաշ, կհամոզվեք, որ ձմեռային այս համեղ ապուրը ճիշտ է ուտել վաղ առավոտյան, քանի որ այն շատ բարձր կալորիականություն ունի և չափազանց հագեցնող է: Շատերը, ովքեր պատրաստվում են խաշ ուտել, ախորժակ են պահում նախորդ երեկոյից:

Ինչպես ուտել խաշը

Խաշը ճիշտ ուտելու համար պետք է իմանալ որոշ նրբություններ: Նախ, ինքներդ պետք է աղ և սխտոր ավելացնեք ապուրին ՝ ըստ ձեր ցանկության: Մսի կտորները ապուրից նախընտրելի է տեղափոխել մեկ այլ ափսեի մեջ:  Խորհուրդ է տրվում միսը ծածկել լավաշով, որպեսզի այն չսառչի: Չորացրած լավաշը պետք է մանրացնել ապուրի մեջ, որպեսզի ամբողջ արգանակը ներծծվի:

Մարդիկ, ովքեր իրենց անվանում են «իսկական խաշ ուտողներ», այն ուտում են առանց գդալի: Նրանք վստահ են, որ ուտեստն ավելի համեղ է, երբ այն ձեռքերով ես ուտում:

Food&Wine-ը այսօր կներկայացնի խաշի պատրաստման ամենահամեղ տարբերակներից մեկը:

Անհրաժեշտբաղադրիչներ
  • տավարի տոտիկներ -1,5 կիլոգրամ
  • փորոտիք-0.5 կիլոգրամ
  • ջուր-800-1000 գրամ
  • աղ, պղպեղ
  • դափնու տերև-0.5 գրամ
  • սխտոր
  • լավաշ
  • բողկ

Պատրաստման եղանակը

Մաքրել և լվանալ տավարի տոտիկները, ապա կտորները դնել ջրի մեջ մեկ ամբողջ օր, ընթացքում ջուրը փոխել ամեն 2-3 ժամը մեկ:

Հաջորդ օրը տոտիկները տեղափոխել այն կաթսայի մեջ, որտեղ պետք է պատրաստել խաշը: Մսից մոտ 5 սմ բարձրությամբ ջուր լցնել: Եփելուց կես ժամ առաջ ավելացնել աղ, պղպեղի հատիկներ և դափնու տերև: Խաշը պետք է լավ համեմված լինի:

Բարձր կրակի վրա եռացնել, ընթացքում հեռացնել երեսին գոյացող փրփուրը և եփել ամենաթույլ կրակի վրա 6-7 ժամ:

Առանձին տարայի մեջ մատուցել մանրացված սխտորը՝ նախապես ավելացնելով երկու ճաշի գդալ խաշի արգանակից, բողկ և լավաշ:

Կտրել լավաշը, և եթե այն չոր չէ, կարելի է ջեռոցում չորացնել:

Բարի ախորժակ…

Share:
Նախորդ նյութը

Աշխարհի ամենամեծ կոնֆետն ու 1,5մլն դոլար արժողությամբ քաղցրավենիքը. այսօր կոնֆետի համաշխարհային օրն է

Հաջորդ նյութը

Ամենահամեղ սպագետիի թոփ 3 բաղադրատոմսերը

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

post-image
Սնունդ

Քաղցրահամ փրկություն. ինչպես են երևանցիները փրկվում ամառվա տապից

post-image
Սնունդ

Ամառային մենյու. սեզոնային բանջարեղենով և մրգերով երեք բաղադրատոմս

post-image
Սնունդ

ՕՐՎԱ ՄԹԵՐՔ. խնձոր

post-image
Սնունդ

Երևանը, գինին, քրիստոնեությունը, ուտելիքը և բնությունը. Կովկասի մարգարիտը` Հայաստանը տեսնելու հինգ պատճառ (ՎԻԴԵՈ)

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

  • Հայաստանը զբոսաշրջային նոր բրենդ ունի
  • Տեղական համեղ ուտելիքներ և կոլորիտ. Դիլիջանում կայացավ գաստրոնոմիկ շքեղ փառատոնը` GASTROFEST–ը (ՖՈՏՈ)
  • «Երևանի Գինու Օրերը» փառատոնը Wine Travel Awards զբոսաշրջության միջազգային մրցույթի հաղթող է ճանաչվել
  • Հայաստանում մեկնարկում է GARoon փառատոնը. «ԳԱՌունա, գառ կեր»
  • The New York Times–ը հայկական «Արենին» ներառել է խաղողի 10 լավագույն սորտերի ցանկում, որոնց արժե ավելի մոտիկից ծանոթանալ

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ

Գողտրիկ հավաքույթներ Երևանում. ներկայացնում ենք Margaryan Business Group ռեստորանների հարթակների ճանապարհային քարտեզը (ՖՈՏՈ)

0
8611

Թեստ. գուշակեք աշխարհի երկրների մայրաքաղաքները

0
6268

Հայաստանում Հոբբիթների հեքիաթային գյուղ է հայտնվել

0
5624

Հարսանիք «Ծիրանի գարդեն» ռեստորանում. կարևոր է յուրաքանչյուր մանրուք (ՖՈՏՈ)

0
5312

Օմլետ, բրդուճ և գրանոլա. որտե՞ղ նախաճաշել Երևանում, խմբագրության ընտրություն

0
3550

Facebook

ԿՈՆՏԱԿՏՆԵՐ

Տեղեկատվություն տարածելու և ստանալու հարցերով դիմել.
Հեռ./ֆաքս. (+37410) 52-40-80
E-mail: [email protected]

Գովազդ տեղադրելու հարցերով դիմել.
E-mail: [email protected]

Տեխնիկական հարցերով դիմել
E-mail: [email protected]

ԲԱԺԻՆՆԵՐ

  • Սնունդ
  • Ըմպելիք
  • Տուրիզմ
  • Իվենթներ
  • Վիդեո

ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Food&Wine–ը «Նովոստի–Արմենիա» միջազգային տեղեկատվական գործակալության հատուկ նախագիծն է, որտեղ կարող եք գտնել ակտուալ, հետաքրքիր և գլխավորը` օգտակար տեղեկատվություն գաստրոնոմիկ նրբությունների, օրիգինալ և վաղուց սիրված ճաշատեսակների ու հյութերի մասին։ Մենք չենք սահմանափակվում միայն Հայաստանով, որին, անշուշտ, հատուկ տեղ է տրված, այլ նաև պատմում ենք տարբեր երկրների խոհանոցների և հետաքրքիր գաստրոնոմիկ ավանդույթների մասին։ Ձգտում ենք ընթերցողին ծանոթացնել զարմանահրաշ գաստրոնոմիկ աշխարհի հետ, որը լի է անակնկալներով, գաղտնիքներով, առասպելներով ու պատմություններով։
Copyright © 2005-2019 AMI "Novosti-Armenia"