Սպագետին պարզապես երկար վերմիշել չէ, այն մակարոնի հատուկ տեսակ է: Բարակ սպագետին անվանում են «սպագետտի», իսկ ավելի հաստ սպագետին՝ «սպագետտոնի»:
Այն ուտում են տարբեր համեմունքներով, բայց առավել հաճախ` քերած պանրով և տոմատի մածուկով:
Սպագետիի հայրենիքը Իտալիան է, այն լայնորեն օգտագործվում է իտալական խոհանոցում, հաճախ մատուցվում է տոմատի սոուսով: Սակայն բավական երկար ժամանակ է, ինչ հայկական խոհանոցում ևս սպագետիից տարբեր ուտեստներ են պատրաստում:
Սպագետի ֆետա պանրով և լոլիկով

Այս ուտեստի գլխավոր բաղադրիչները չերի լոլիկն ու ֆետա պանիրն են։
Անհրաժեշտ բաղադրիչներ
- սպագետի – 120 գրամ
- ֆետա պանիր – 100 գրամ
- չերի լոլիկ – 15 հատ
- ձիթայուղ – 1 ճաշի գդալ
- ծիտրոն՝ ըստ ճաշակի
- աղ, պղպեղ
Պատրաստման եղանակը
Ջեռոցի տարայի հատակին մի փոքր ձիթայուղ քսել, այնուհետև դնել ֆետան և լոլիկը:
Պանրի և լոլիկի վրա կրկին մի փոքր ձիթայուղ ցանել, համեմել աղով և պղպեղով, ավելացնել ծիտրոնը։ Լոլիկը և պանիրը տեղափոխել180 աստիճան տաքացրած ջեռոցը՝ մոտ 15-20 րոպե մինչև պանիրը փափկի և լոլիկի կեղևը դուրս գա։
Մինչև լոլիկն ու պանիրը տապակվում են, եփել սպագետին աղի ջրի մեջ: Պատառաքաղով տրորել ֆետան, խառնել լոլիկի հետ:
Պանիրն ու լոլիկը եփելուց հետո հանել ծիտրոնը, այն արդեն անհրաժեշտ չէ։ Խորհուրդ է տրվում կեղևահան անել լոլիկը։ Պատառաքաղով տրորել ֆետան և խառնել լոլիկի հետ; Բուրավետ սոուսը պատրաստ է։ Մնում է միայն ավելացնել սպագետին։
Բարի ախորժակ…
Սպագետի բոլոնեզ սոուսով և աղացած մսով

Սպագետին բոլոնեզ սոուսով և աղացած մսով շատ համեղ ու պարզ ուտեստ է։
Այն կարելի պատրաստել, և երեկոյան ընտանիքի անդամներին համեղ ընթրիք մատուցել:
Անհրաժեշտ բաղադրիչներ
- կարմիր գինի – 150 մլ
- կետչուպ – 100 մլ
- լոլիկ – 800 գրամ
- չորացրած ռեհան – 1 թեյի գդալ
- չորացրած օրեգանո – 1 թեյի գդալ
- դափնու տերև – 1 հատ
- սպագետի – 350 գրամ
- պարմեզան՝ վերջում ավելացնելու համար
- ձիթայուղ – 1 ճաշի գդալ
- գազար – 1 հատ
- գլուխ սոխ – 1 հատ
- աղացած տավարի միս – 400 գրամ
- սխտոր- 2 պճեղ
Պատրաստման եղանակը
Նախ պետք է տապակել աղացած միսը, ավելացնել կտրատած սոխն ու գազարը և շարունակել տապակել մինչև բանջարեղենը փափկի: Լցնել գինին, ավելացնել չորացրած խոտաբույսերն ու սպասել մինչև հեղուկը կիսով չափ գոլորշիանա:
Այնուհետև ավելացնել կետչուպն ու կտրատած լոլիկը: Եռացնել և պակասացնել կրակը, շարունակել եփել ցածր կրակի վրա կափարիչը կիսափակ վիճակում 35-45 րոպե, մինչև սոուսը թանձրանա: Այնուհետև հանել դափնու տերևը և համեմել ըստ ճաշակի:
Ավելացնել սոուսը թարմ եփած սպագետիի վրա ու մի փոքր քերած պարմեզան ցանել:
Բարի ախորժակ…
Սպագետի աղացած մսով և լոբով

Եթե ձեր ընտանիքում կան սպագետիի սիրահարներ, ապա այս բաղադրատոմսը կօգնի ձեզ: Ճաշատեսակը պատրաստվում է բավականին պարզ և երկար ժամանակ չի խլում։ Այն շատ հագեցնող է ու համեղ:
Անհրաժեշտ բաղադրիչներ
- աղացած տավարի միս – 400 գրամ
- գլուխ սոխ – 1 հատ
- գազա – 1 հատ
- սխտոր – 1 պճեղ
- սպիտակ լոբի – 250 գրամ
- աղ, պղպեղ
- բուսայուղ – 2 ճաշի գդալ
- մաղադանոս – մի քանի ճյուղ
- փակած լոլիկ սեփական հյութով
- սպագետի –150 գրամ
Պատրաստման եղանակը
Մաքրել, լվանալ, չորացնել բանջարեղենը: Տապակի մեջ տաքացնել բուսայուղը, տապակել մանր կտրատած սոխն ու քերած գազարը 2-3 րոպե:
Տապակի մեջ ավելացնել աղացած միսը: Պարբերաբար խառնել մոտ 10 րոպե` փայտե գդալով կոտրելով մսի գնդիկները:
Տավարի մսին ավելացնել լոլիկն իր հյութով, լցնել մի բաժակ ջուր, ծածկել տապակը կափարիչով, եփել ևս 10 րոպե ցածր կրակի վրա:
Երբ սոուսը զգալիորեն թանձրանա, ավելացնել լոբին, սխտորը և համեմել աղով ու պղպեղով: Համտեսել, եթե այն շատ թթու թվա, կարելի է ավելացնել մի պտղունց շաքարավազ: Սոուսը եփել ևս 5 րոպե:
Միաժամանակ եփել սպագետին, որից հետո տեղափոխել սոուսով տապակի մեջ:
Աղացած մսով ու լոբով սպագետին պատրաստ է: Տեղափոխեք պատրաստի ուտեստը ափսեի մեջ և հրավիրեք ձեր ընտանիքի անդամներին սեղանի շուրջ:
Բարի ախորժակ…