Food & Wine
  • ru
  • hy
  • Սնունդ
  • Ըմպելիք
  • Տուրիզմ
  • Իվենթներ
  • Վիդեո
  • ru
  • hy
апельсин
Սնունդ

ՕՐՎԱ ՄԹԵՐՔ. նարինջ

Food&Wine-ը սկսում է հոդվածների շարք, որոնցում անդրադառնալու ենք բանջարեղենի կամ մրգի տեսակներին` ներկայացնելով այդ մթերքի կալորիականությունը, օգտակար և վնասակար հատկությունները, հակացուցումները

Food&Wine-ը սկսում է հոդվածների շարք, որոնցում անդրադառնալու ենք բանջարեղենի կամ մրգի տեսակներին` ներկայացնելով այդ մթերքի կալորիականությունը, օգտակար և վնասակար հատկությունները, հակացուցումները։

Եվ այսօր մեր օրվա մթերքն է նարինջը։

Հոգնածություն, աշխատունակության նվազում, տրամադրության անկում, քնկոտություն, հաճախակի մրսածություն… այս ամենը կարող է առաջանալ լարված առօրյայում վիտամին C-ի անբավարարության հետևանքով: Նման իրավիճակում ձեզ կօգնի հաճելի բույրով ու համով նարինջը:

Նարինջն ունի բազմաթիվ օգտակար հատկություններ, որոնք հայտնի են ավանդական բժշկության մեջ: Մենք առանձնացրել են, թե ինչպես ճիշտ ուտել միրգը, և ովքեր պետք է զգուշությամբ վերաբերվեն դրան:

Նարնջի մասին

апельсин

Նարինջն ամենահայտնի և տարածված ցիտրուսային մրգերից է: Պտուղներն աճում են մշտադալար ծառին: Նարնջի ծաղիկները մեծ են, հաճելի հոտով: Ըստ որոշ բուսաբանների՝ նարինջը կարող է լինել պոմելոյի և մանդարինի հիբրիդ:

Սկզբում նարնջի ծառը լրիվ ուրիշ տեսք ուներ։ Այն ցածր էր, փշոտ և ուներ դառը ու թթու պտուղներ։ Դրանք չէին ուտում, բայց մշակում էին ծառերը, քանի որ դրանց պտուղները գեղեցիկ էին։ Այս ամենը եղել է Չինաստանում մ.թ.ա. 2300 տարի առաջ։ Չինացիներն աստիճանաբար խաչասերում էին ավելի վառ և քաղցր պտուղներով ծառերի հետ և ստանում նոր սորտեր։

Նարնջի հիմնական մատակարարները արևադարձային և մերձարևադարձային կլիմայով երկրներն են `Հնդկաստան, Չինաստան, Բրազիլիա, ԱՄՆ: Ցուրտ կլիմա ունեցող երկրներում նարինջ կարելի է աճեցնել միայն ջերմոցներում, քանի որ ծառերը սառչում են դրսում:

Կալորիականություն

100 գրամ նարնջում – 43 կկալ

սպիտակուց -0,9 գրամ

ճարպեր – 0,2 գրամ

ածխաջրեր – 9 գրամ

Օգտակար հատկություններ

апельсин

Նարինջը չափազանց օգտակար է և հարուստ վիտամիններով: Այն պարունակում է մեծ քանակությամբ վիտամիններ ՝ C, A, E, B:

Նարնջում առկա մանրաթելերն օգնում են ստամոքսի և աղիների տարբեր հիվանդությունների դեպքում: Բացի այդ, ախորժակը բացելու համար նարնջի հյութը խմում են սննդի հետ, ինչն էլ օգնում է, որ հիվանդության ժամանակ ճիշտ սնվես:

Եթե ​​մրսածության ժամանակ կես նարինջ ուտեք, ապա թուլությունն ու ջերմությունը աստիճանաբար կնվազեն, և դուք ավելի արագ կապաքինվեք:

Կեղևը պարունակում է եթերայուղեր, որոնք հաճախ ավելացվում են տարբեր քսուքների մեջ: Նարնջի յուղն ունի հանգստացնող ազդեցություն և միաժամանակ բարելավվում է տրամադրությունը: Վիճակագրության համաձայն, նարնջի հոտը երրորդ ամենահայտնի բույրն է:

Նարինջը պարունակում է մեծ քանակի կենսաբանական ակտիվ նյութեր: Դրանք են շաքարը (ֆրուկտոզա և գլյուկոզա), կալիումը, մագնեզիումը, ֆոսֆորը, կալցիումը, երկաթը, մանրաթելը, կիտրոնաթթուն, եթերայուղերը: Նարինջը պարունակում է ֆլավոնոիդներ`հակաօքսիդանտներ:

Վնասակար հատկություններ

Ցանկացած ցիտրուսային միրգ ալերգեն է: Նարինջն ունի բարձր թթվայնություն, ինչը վնասակար է ատամի էմալին։ Նրանց համար, ովքեր խնդիրներ ունեն էմալի հետ և էմալի ոչնչացման վտանգը մեծ է, ավելի լավ է նարինջ ուտելուց հետո բերանը ողողեն: Կարելի է հյութը խմել ձողիկով՝ ատամները պաշտպանելու համար:

Բացի այդ խորհուրդ չի տրվում դատարկ ստամոքսին խմել թարմ քամած նարնջի հյութ կամ ուտել նարինջ, քանի որ դա կարող է հանգեցնել ստամոքսի խոցի, գաստրիտի, ստամոքսահյութի բարձր թթվայնութան:

Շաքարավազի բարձր պարունակության պատճառով նարինջը խորհուրդ չի տրվում գիրության հակում ունեցող մարդկանց և շաքարային դիաբետով հիվանդներին:

Հակացուցումներ

Նարինջն ամենաարտահայտված ալերգեններից է սննդային ալերգիայի հակված մարդկանց համար: Նարնջի նկատմամբ զգայունության բարձրացման հետևանքով կարող է առաջանալ ցան, մաշկի գրգռում, քոր, լորձաթաղանթի այտուցվածություն, որովայնի ցավ, աղիքային ցավեր:

Հետևաբար, երեխաներին նարինջ կերակրելիս պետք է շատ զգույշ լինել, հատկապես մինչև երեք տարեկան: Ինչպես նաև հղի և կերակրող կանայք պետք է դադարեցնեն նարնջի հաճախակի օգտագործումը:

Բացի այդ, խորհուրդ չի տրվում նարինջ ուտել ծանր սնունդ օգտագործելուց անմիջապես հետո, քանի որ դա կարող է մարսողության խանգարում առաջացնել:

Նարինջը հակացուցված է ստամոքսի և տասներկումատնյա աղիքի խոց ունեցող մարդկանց, աղիքային խանգարումների և բարձր թթվայնության, ինչպես նաև սուր նեֆրիտի (սուր երիկամային հիվանդություն-խմբ.) դեպքում:

Ինչպես արդեն նշեցինք, նարինջն օրգանիզմի համար կարող է ունենալ ինչպես դրական, այնպես էլ բացասական ազդեցություն: Նարնջի հյութն ունի երիտասարդացնող ազդեցություն: Այն բարելավում է ուղեղի աշխատանքը, բարձրացնում  դիմադրողականությունը, բարելավվում է ախորժակը:

Առողջ եղեք…

Share:
Թեգեր: նարինջ, օրվա մթերք
Նախորդ նյութը

Ամենահամեղ սպագետիի թոփ 3 բաղադրատոմսերը

Հաջորդ նյութը

Առջևում ձմեռ է. հայկական խոհանոցի 4 ամենահամեղ ու տաք ճաշատեսակները

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

post-image
Սնունդ

Հայկական ընկերությունը պատրաստվում է նվաճել Ուկրաինայի food շուկան

post-image
Սնունդ

Փրկարար զովություն. 10 մթերք, որոնք կօգնեն տապի ժամանակ

post-image
Սնունդ

Սառը քաղցրավենիք. հատապտուղներով շոկոլադե պաղպաղակի հիանալի բաղադրատոմս

post-image
Սնունդ

Ինչպե՞ս ընտրել ձմերուկ. ուղեցույց անտեղյակների համար

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

  • Հայաստանը զբոսաշրջային նոր բրենդ ունի
  • Տեղական համեղ ուտելիքներ և կոլորիտ. Դիլիջանում կայացավ գաստրոնոմիկ շքեղ փառատոնը` GASTROFEST–ը (ՖՈՏՈ)
  • «Երևանի Գինու Օրերը» փառատոնը Wine Travel Awards զբոսաշրջության միջազգային մրցույթի հաղթող է ճանաչվել
  • Հայաստանում մեկնարկում է GARoon փառատոնը. «ԳԱՌունա, գառ կեր»
  • The New York Times–ը հայկական «Արենին» ներառել է խաղողի 10 լավագույն սորտերի ցանկում, որոնց արժե ավելի մոտիկից ծանոթանալ

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ

Գողտրիկ հավաքույթներ Երևանում. ներկայացնում ենք Margaryan Business Group ռեստորանների հարթակների ճանապարհային քարտեզը (ՖՈՏՈ)

0
8180

Թեստ. գուշակեք աշխարհի երկրների մայրաքաղաքները

0
5232

Հարսանիք «Ծիրանի գարդեն» ռեստորանում. կարևոր է յուրաքանչյուր մանրուք (ՖՈՏՈ)

0
4628

Հայաստանում Հոբբիթների հեքիաթային գյուղ է հայտնվել

0
4442

MBG ընկերության կատարյալ քեյթերինգից օգտվելու հինգ պատճառ (ՖՈՏՈ)

0
2984

Facebook

ԿՈՆՏԱԿՏՆԵՐ

Տեղեկատվություն տարածելու և ստանալու հարցերով դիմել.
Հեռ./ֆաքս. (+37410) 52-40-80
E-mail: [email protected]

Գովազդ տեղադրելու հարցերով դիմել.
E-mail: [email protected]

Տեխնիկական հարցերով դիմել
E-mail: [email protected]

ԲԱԺԻՆՆԵՐ

  • Սնունդ
  • Ըմպելիք
  • Տուրիզմ
  • Իվենթներ
  • Վիդեո

ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Food&Wine–ը «Նովոստի–Արմենիա» միջազգային տեղեկատվական գործակալության հատուկ նախագիծն է, որտեղ կարող եք գտնել ակտուալ, հետաքրքիր և գլխավորը` օգտակար տեղեկատվություն գաստրոնոմիկ նրբությունների, օրիգինալ և վաղուց սիրված ճաշատեսակների ու հյութերի մասին։ Մենք չենք սահմանափակվում միայն Հայաստանով, որին, անշուշտ, հատուկ տեղ է տրված, այլ նաև պատմում ենք տարբեր երկրների խոհանոցների և հետաքրքիր գաստրոնոմիկ ավանդույթների մասին։ Ձգտում ենք ընթերցողին ծանոթացնել զարմանահրաշ գաստրոնոմիկ աշխարհի հետ, որը լի է անակնկալներով, գաղտնիքներով, առասպելներով ու պատմություններով։
Copyright © 2005-2019 AMI "Novosti-Armenia"