Food & Wine
  • ru
  • hy
  • Սնունդ
  • Ըմպելիք
  • Տուրիզմ
  • Իվենթներ
  • Վիդեո
  • ru
  • hy
мандарин
Սնունդ

ՕՐՎԱ ՄԹԵՐՔ. մանդարին

Շուտով Ամանոր է, ուստի ժամանակն է խոսել մանդարինի մասին: Եվ այսօր մեր օրվա մթերքն է մանդարինը

Food&Wine-ը շարունակում է անդրադառնալ բանջարեղենի կամ մրգի տեսակներին` ներկայացնելով դրանց կալորիականությունը, օգտակար և վնասակար հատկությունները, հակացուցումները։

Շուտով Ամանոր է, ուստի ժամանակն է խոսել մանդարինի մասին: Եվ այսօր մեր օրվա մթերքն է մանդարինը։

Մանդարինի մասին

мандарин

Մանդարինի հայրենիքը Չինաստանն ու Վիետնամն է: Այս պտուղը համարվում է իշխանության խորհրդանիշ (չինարենից թարգմանաբար նշանակում է «խոշոր պաշտոնյա»): Մեզ մոտ այս ցիտրուսն ասոցացվում է Ամանորի հետ։

Կան մանդարինի մոտ երկու հարյուր տեսակներ, մեզ մոտ ամենատարածվածներն են Իրանից և Վրաստանից ներկրված պտուղները: Հիմնական տարբերությունը մրգի չափսի և քաղցրության մեջ է։

Առավել հայտնի է մանդարինների 3 խումբ: Դրանցից երկուսը «ջերմասեր են», երրորդը՝ ցրտադիմացկուն ճապոնական տեսակն է՝ դեղնանարնջագույն կեղևով և առանց կորիզների։

Դրանք հասունանում են նոյեմբեր-դեկտեմբերին, այդ իսկ պատճառով անգլիախոս երկրներում պտուղն անվանում են «սուրբծննդյան նարինջ»: Այլ ցիտրուսային մրգերի համեմատ, մանդարինն ունի ավելի «խորը» բույր, և կեղևն ավելի հեշտ է անջատվում միջուկից:

Կալորիականություն

  • 100 գրամ մանդարինում - 53 կկալ
  • Ածխաջրեր - 13 գրամ
  • Սպիտակուցներ - 0,8 գրամ
  • ճարպեր - 0,3 գրամ
  • ջուր - 85 գրամ

Օգտակար հատկություններ

Մանդարինն ամրապնդում է իմունային համակարգը: Պարունակում է մեծ քանակությամբ վիտամին C, որն այդքան անհրաժեշտ է հատկապես ցուրտ օրերին։ Այն ակտիվացնում է իմունային բջիջներն՝ օգնելով օրգանիզմին պայքարել վարակների և վիրուսների դեմ:

Մանդարինը կարգավորում է աղիների աշխատանքը: Այն պարունակում է բջջանյութ։ Այն ծառայում է որպես պրեբիոտիկ և խթանում է օգտակար բակտերիաների աճը, որոնք բարելավում են մարսողությունը և վերականգնում աղեստամոքսային տրակտի միկրոֆլորան: Մանդարինն  օգնում է նաև աղիքային հիվանդությունների դեպքում: Մեկ միջին չափի մանդարինը լրացնում է սննդային մանրաթելերի օրական նորմայի 8%-ը:

Մանդարինն արդյունավետ է նաև անհանգստության և սթրեսի դեմ պայքարում:  Վիտամին B-ն պաշտպանում է նյարդային համակարգը և հանգստացնում է, վիտամին C-ն էլ կարգավորում է մակերիկամների աշխատանքը՝  նվազեցնելով սթրեսի հորմոնի`կորտիզոլի սինթեզը: Բացի այդ, մանդարինի եթերայուղը լավագույն բնական միջոցներից է անքնության և վատ տրամադրության դեմ:

Մանդարինը նաև բարելավում է մաշկի վիճակը A և C վիտամինների առատության շնորհիվ։ Այն պայքարում է նաև ծերացման վաղաժամ նշանների դեմ` կնճիռներ, չորություն, մաշկի առաձգականության նվազում: Ասկորբինաթթուն նաև խթանում է կոլագենի սինթեզը։ Կոլագենը սպիտակուց է, որն անհրաժեշտ է ոսկորների, ջլերի, մազերի և եղունգների համար:

Վնասակար հատկություններ

Մանդարինը կարող է վնասակար լինել շաքարային դիաբետով հիվանդ մարդկանց համար, քանի որ դրա միջուկը շատ շաքար է պարունակում: Նրանք պետք է շատ զգույշ օգտագործեն այս պտուղը կամ ամբողջությամբ հրաժարվեն դրանից: Բջջանյութի առատության պատճառով մանդարինը կարող է փքվածություն առաջացնել։

Մանդարին խորհուրդ չի տրվում գաստրիտի, բարձր թթվայնության և խոցային հիվանդության դեպքում։ Ցիտրուսային այս մրգի հաճախակի օգտագործումը կարող է բարձրացնել օրգանիզմի թթվայնությունը, ինչի հետևանքով ներքին օրգանների լորձաթաղանթը կարող է  գրգռվել:

Մանդարինը ալերգեն է: Նույնիսկ եթե դուք երբեք ալերգիա չեք ունեցել, այնուամենայնիվ մի չարաշահեք ցիտրուսային մրգերի օգտագործումը: Հնարավոր է աղեստամոքսային տրակտի հետ կապված խնդիրներ առաջանան, եթե մանդարինի օգտագործման հարցում չափն անցնեք:

Պետք չէ մտածել, որ ուտելով 2-3 կիլոգրամ մանդարին, կկարողանաք վիտամինների պաշար կուտակել։ Սա ճիշտ չէ: Եվ օրգանիզմը միշտ չէ, որ կարող է հաղթահարել սննդանյութերի նման հոսքը, ինչը կարող է հանգեցնել փորլուծության, ցանի կամ արյան մեջ հեմոգլոբինի մակարդակի անկման։

Հակացուցումներ

мандарин

Մանդարինը կարող է նաև վնասել առողջությանը։ Օրինակ՝ այն հակացուցված է ճարպակալման, երիկամների հիվանդության, խոցային հիվանդության, բարձր թթվայնության դեպքում։

Պետք է խուսափել մինչև մեկ տարեկան երեխաներին ցիտրուսային մրգեր տալուց։ Երբ երեխան առաջին անգամ է մանդարին ուտում, մանկաբույժները խորհուրդ են տալիս վերահսկել օրգանիզմի արձագանքը: Ալերգիայի ախտանիշերի դեպքում պետք է հրաժարվել այդ մրգից և դիմել մասնագետի։

Մանդարինում պարունակվող AHA թթուները (ալֆա հիդրոքսի թթուներ) գրգռում են աղիների ու ստամոքսի լորձաթաղանթը, ուստի խորհուրդ չի տրվում մանդարին ուտել առավոտյան` դատարկ ստամոքսին։

Եթե ունեք էպիլեպսիա, լյարդի վնասվածք, աղիների բորբոքային հիվանդություն, աղեստամոքսային խնդիրներ, քաղցկեղ կամ որևէ այլ առողջական խնդիր, մանդարին ուտելուց առաջ պետք է խորհրդակցել բժշկի հետ: Ամփոփելով՝ կարելի է վստահորեն ասել, որ մանդարինը ոչ միայն համեղ է, այլև օգտակար է։ Այն օգնում է մաքրել օրգանիզմը և պաշտպանում է վիրուսներից ու վարակներից։ Սակայն պետք է հաշվի առնել նաև հակացուցումներն` այս հյութեղ մրգից հնարավորինս շատ օգուտ ստանալու համար:–0–

Share:
Թեգեր: մանդարին, օրվա մթերք
Նախորդ նյութը

Ինչպե՞ս ընտրել ոչ թանկարժեք ու լավ գինի. կարևոր խորհուրդներ հայ փորձագետից

грейпфрут
Հաջորդ նյութը

ՕՐՎԱ ՄԹԵՐՔ. թուրինջ

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

post-image
Սնունդ

Կարգի ենք բերում կազմվածքը տոներից հետո. 3 բաղադրատոմս բեռնաթափման օրվա համար

post-image
Սնունդ

Սննդի միջոցով ուղեղի աշխատանքը բարելավելու 5 միջոց

post-image
Սնունդ

Դդմիկից պատրաստվող 3 ամենաարագ և սննդարար ուտեստները թեթև սնվելու համար

post-image
Սնունդ

Շոկոլադից, մրգերից և պաղպաղակից քաղցր աղանդեր. պարզապես ցնցող համ (ՎԻԴԵՈ)

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

  • Հայաստանը զբոսաշրջային նոր բրենդ ունի
  • Տեղական համեղ ուտելիքներ և կոլորիտ. Դիլիջանում կայացավ գաստրոնոմիկ շքեղ փառատոնը` GASTROFEST–ը (ՖՈՏՈ)
  • «Երևանի Գինու Օրերը» փառատոնը Wine Travel Awards զբոսաշրջության միջազգային մրցույթի հաղթող է ճանաչվել
  • Հայաստանում մեկնարկում է GARoon փառատոնը. «ԳԱՌունա, գառ կեր»
  • The New York Times–ը հայկական «Արենին» ներառել է խաղողի 10 լավագույն սորտերի ցանկում, որոնց արժե ավելի մոտիկից ծանոթանալ

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ

Գողտրիկ հավաքույթներ Երևանում. ներկայացնում ենք Margaryan Business Group ռեստորանների հարթակների ճանապարհային քարտեզը (ՖՈՏՈ)

0
8613

Թեստ. գուշակեք աշխարհի երկրների մայրաքաղաքները

0
6278

Հայաստանում Հոբբիթների հեքիաթային գյուղ է հայտնվել

0
5629

Հարսանիք «Ծիրանի գարդեն» ռեստորանում. կարևոր է յուրաքանչյուր մանրուք (ՖՈՏՈ)

0
5317

Օմլետ, բրդուճ և գրանոլա. որտե՞ղ նախաճաշել Երևանում, խմբագրության ընտրություն

0
3559

Facebook

ԿՈՆՏԱԿՏՆԵՐ

Տեղեկատվություն տարածելու և ստանալու հարցերով դիմել.
Հեռ./ֆաքս. (+37410) 52-40-80
E-mail: [email protected]

Գովազդ տեղադրելու հարցերով դիմել.
E-mail: [email protected]

Տեխնիկական հարցերով դիմել
E-mail: [email protected]

ԲԱԺԻՆՆԵՐ

  • Սնունդ
  • Ըմպելիք
  • Տուրիզմ
  • Իվենթներ
  • Վիդեո

ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Food&Wine–ը «Նովոստի–Արմենիա» միջազգային տեղեկատվական գործակալության հատուկ նախագիծն է, որտեղ կարող եք գտնել ակտուալ, հետաքրքիր և գլխավորը` օգտակար տեղեկատվություն գաստրոնոմիկ նրբությունների, օրիգինալ և վաղուց սիրված ճաշատեսակների ու հյութերի մասին։ Մենք չենք սահմանափակվում միայն Հայաստանով, որին, անշուշտ, հատուկ տեղ է տրված, այլ նաև պատմում ենք տարբեր երկրների խոհանոցների և հետաքրքիր գաստրոնոմիկ ավանդույթների մասին։ Ձգտում ենք ընթերցողին ծանոթացնել զարմանահրաշ գաստրոնոմիկ աշխարհի հետ, որը լի է անակնկալներով, գաղտնիքներով, առասպելներով ու պատմություններով։
Copyright © 2005-2019 AMI "Novosti-Armenia"