Food & Wine
  • ru
  • hy
  • Սնունդ
  • Ըմպելիք
  • Տուրիզմ
  • Իվենթներ
  • Վիդեո
  • ru
  • hy
Սնունդ

Պատրաստում ենք դդումով համեղ մուրաբա. 3 բաղադրատոմս

Դեռ հին ժամանակներից մարդիկ նախընտրում էին դդմի մուրաբա պատրաստել ոչ միայն նրա համի, այլ նաև օգտակար հատկությունների համար

Աշնան ամենահամեղ, թարմ ու վիտամիններով հարուստ բանջարեղեններից մեկը դդումն է: Ոչ բոլորն են սիրում դդում, թեև այն օգտակարության առումով զբաղեցնում է առաջատար դիրքերից մեկը։ Մարդկանց մի մասին վանում է այս բանջարեղենի հոտը, սակայն մուրաբայի մեջ կա հաճելի բույր, որը կգրավի անգամ ամենաքմահաճ մարդուն։  Դեռ հին ժամանակներից մարդիկ նախընտրում էին դդմի մուրաբա պատրաստել ոչ միայն նրա համի, այլ նաև օգտակար հատկությունների համար։

Food&Wine-ը ներկայացնում է դդումով մուրաբայի պատրաստման 3 տարբերակ։

Դդմի մուրաբա կիտրոնով և նարնջով

Ոչ բոլորը գիտեն, որ նարնջով դդմի մուրաբան հիանալի այլընտրանք է ցանկացած հյուրասիրության համար:

Կիտրոնով և նարնջով դդմի մուրաբան հիանալի պահածո է ցուրտ ձմռան համար:

Անհրաժեշտ բաղադրիչներ

  • մաքրած դդում-1 կիլոգրամ
  • նարինջ-1 հատ
  • կիտրոն-1 հատ
  • շաքարավազ-1 կիլոգրամ

Պատրաստման եղանակը

Կեղևազրկած դդումը կտրել խորանարդերի կամ մանր շերտերի: Կիտրոնի և նարնջի կեղևն անցկացնել մանր քերիչով: Պետք է ուշադիր լինել, որ սպիտակ շերտը չանցկացվի հակառակ դեպքում մուրաբան փոքր–ինչ դառը կլինի:

Սպիտակ շերտը հեռացնել միջուկից և կիտրոնն ու նարինջը խորանարդիկների կտրատել։

Դդմի, կիտրոնի և նարնջի խորանարդիկները լցնել կաթսայի մեջ, ավելացնել շաքարավազը և թողնել 2 ժամ: Սպասել, որ հյութը դուրս գա և 10 րոպե եռացնել։ Այն պետք է թողնել մոտ կես օր։

Կես օր թողնելուց հետո ևս 30 րոպե եփել: Այնուհետև լցնել ստերիլ բանկաների մեջ և փակել: Ցանկության դեպքումվերջին անգամ եփելու ժամանակ կարելի է ավելացնել 0,5 թեյի գդալ վանիլին և աղացած կոճապղպեղ։

Խնձորով և դդումով մուրաբա

Այս մթերքներից պատրաստված համեղ մուրաբան բարելավվում է նյութափոխանակությանը, խթանում ուղեղի գործունեությունը, ամրապնդում իմունային համակարգը:

Անհրաժեշտ բաղադրիչներ

  • դդում-1 կիլոգրամ
  • շաքարավազ- 700-800 գրամ
  • կիտրոն-2 հատ
  • կեղևազրկված խնձոր-300-400 գրամ

Պատրաստման եղանակը

Առանձին կաթսաների մեջ մարմանդ կրակի վրա եփել մանրացրած դդումն ու խնձորը մինչև փափկի։ Ապա եփած դդումն ու խնձորը խառնել արդեն մեկ ընդհանուր կաթսայի մեջ, ավելացնել շաքարավազը, եռացնել ևս 15 րոպե։

Կիտրոնների հյութը քամել, լցնել կաթսայի մեջ և եփել մինչև թանձրանալը, ընթացքում անընդհատ խառնել, որպեսզի չայրվի։ Եփած հյութն ավելացնել խնձորի և դդմի վրա,  ցնել ստերիլիզացված բանկաների մեջ և փակել:

Դդումով մուրաբա ծիրանաչրով

Այս մուրաբայի պատրաստման համար որոշ ժամանակ կպահանջվի, բայց, երբ ձմռան ցուրտ օրերին ծիրանաչրով ու դդումով մուրաբան մատուցեք տաք թեյի հետ, այն իսկական երանելի պահ կդառնա:

Անհրաժեշտ բաղադրիչներ

  • դդում-1 կիլոգրամ
  • ծիրանաչիր- 300 գրամ
  • շաքարավազ-500 գրամ
  • ջուր-1 լիտր

Պատրաստման եղանակը

Կեղևից և միջուկից մաքրված դդումն անցկացնել խոշոր քերիչով, ծիրանաչիրը լավ լվանալ և կտրատել բարակ շերտերի։

Դդումն ու ծիրանաչիրը խառնել շաքարավազի հետ, սպասել, որ հյութը դուրս գա և կրակի վրա դնել։ Եռացնել՝ ժամանակ առ ժամանակ խառնելով, հետո սառեցնել։ Այս գործողությունները կրկնել ևս 2-3 անգամ, մինչև դդումը փափկի: Լցնել ստերիլիզացված բանկաների մեջ և փակել:

Share:
Թեգեր: բաղադրատոմս, դդում, մուրաբա
Նախորդ նյութը

Կիմչի. կորեական ճաշատեսակ հայկական սեղանին

Հաջորդ նյութը

Բալի վարենիկներ. լեգենդար ուտեստի դասական բաղադրատոմս

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

post-image
Սնունդ

Ռեհանով յուրահատուկ ուտեստներ

post-image
Սնունդ

Հայկական լավաշը «Լավագույն հաց» թոփ–50–ում է. CNN

post-image
Սնունդ

Խճողակով սպագետի կիրակնօրյա ընթրիքի համար

post-image
Սնունդ

Խոհարարական դասընթացներ՝ առանց տնից դուրս գալու. պաքսիմատի մեջ թաթախած հավով հյութեղ շնիցել

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

  • Հայաստանը զբոսաշրջային նոր բրենդ ունի
  • Տեղական համեղ ուտելիքներ և կոլորիտ. Դիլիջանում կայացավ գաստրոնոմիկ շքեղ փառատոնը` GASTROFEST–ը (ՖՈՏՈ)
  • «Երևանի Գինու Օրերը» փառատոնը Wine Travel Awards զբոսաշրջության միջազգային մրցույթի հաղթող է ճանաչվել
  • Հայաստանում մեկնարկում է GARoon փառատոնը. «ԳԱՌունա, գառ կեր»
  • The New York Times–ը հայկական «Արենին» ներառել է խաղողի 10 լավագույն սորտերի ցանկում, որոնց արժե ավելի մոտիկից ծանոթանալ

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ

Գողտրիկ հավաքույթներ Երևանում. ներկայացնում ենք Margaryan Business Group ռեստորանների հարթակների ճանապարհային քարտեզը (ՖՈՏՈ)

0
8180

Թեստ. գուշակեք աշխարհի երկրների մայրաքաղաքները

0
5232

Հարսանիք «Ծիրանի գարդեն» ռեստորանում. կարևոր է յուրաքանչյուր մանրուք (ՖՈՏՈ)

0
4626

Հայաստանում Հոբբիթների հեքիաթային գյուղ է հայտնվել

0
4437

MBG ընկերության կատարյալ քեյթերինգից օգտվելու հինգ պատճառ (ՖՈՏՈ)

0
2984

Facebook

ԿՈՆՏԱԿՏՆԵՐ

Տեղեկատվություն տարածելու և ստանալու հարցերով դիմել.
Հեռ./ֆաքս. (+37410) 52-40-80
E-mail: [email protected]

Գովազդ տեղադրելու հարցերով դիմել.
E-mail: [email protected]

Տեխնիկական հարցերով դիմել
E-mail: [email protected]

ԲԱԺԻՆՆԵՐ

  • Սնունդ
  • Ըմպելիք
  • Տուրիզմ
  • Իվենթներ
  • Վիդեո

ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Food&Wine–ը «Նովոստի–Արմենիա» միջազգային տեղեկատվական գործակալության հատուկ նախագիծն է, որտեղ կարող եք գտնել ակտուալ, հետաքրքիր և գլխավորը` օգտակար տեղեկատվություն գաստրոնոմիկ նրբությունների, օրիգինալ և վաղուց սիրված ճաշատեսակների ու հյութերի մասին։ Մենք չենք սահմանափակվում միայն Հայաստանով, որին, անշուշտ, հատուկ տեղ է տրված, այլ նաև պատմում ենք տարբեր երկրների խոհանոցների և հետաքրքիր գաստրոնոմիկ ավանդույթների մասին։ Ձգտում ենք ընթերցողին ծանոթացնել զարմանահրաշ գաստրոնոմիկ աշխարհի հետ, որը լի է անակնկալներով, գաղտնիքներով, առասպելներով ու պատմություններով։
Copyright © 2005-2019 AMI "Novosti-Armenia"