Food & Wine
  • ru
  • hy
  • Սնունդ
  • Ըմպելիք
  • Տուրիզմ
  • Իվենթներ
  • Վիդեո
  • ru
  • hy
яблоки
Սնունդ

ՕՐՎԱ ՄԹԵՐՔ. խնձոր

Այսօր կպատմենք խնձորի մասին ամենահետաքրքիրն ու օգտակարը

Food&Wine-ը այս շաբաթ ևս ներկայացնում է բանջարեղենի կամ մրգի տեսակներ` անդրադառնալով դրանց կալորիականությանը, օգտակար և վնասակար հատկություններին, հակացուցումներին։

Այս անգամ մեր օրվա մթերքը խնձորն է: Խնձորն իսկապես յուրահատուկ միրգ է, որը կարող է ոչ միայն օգտակար լինել, այլև վնասակար։ Այսօր կպատմենք խնձորի մասին ամենահետաքրքիրն ու օգտակարը:

Խնձորի մասին

ԱՄՆ-ի Կոռնելի համալսարանի գիտնականները պարզել են, որ խնձորի մզվածքն արդյունավետորեն արգելափակում է քաղցկեղածին բջիջները: Խնձորի կեղևը պարունակում է առավելագույն քանակությամբ առողջարար նյութեր։ Հետևաբար, խորհուրդ է տրվում խնձորն ուտել առանց կեղևազրկելու:

Խնձորի բաղադրությունը բացառիկ է, այս միրգը պարունակում է մինչև 90% ջուր և մոտ 20% սննդարար նյութեր։ Կանաչ խնձորներն ավելի օգտակար են, քան կարմիրները: Դրանք պարունակում են ավելի արժեքավոր նյութեր։ Բացի այդ, խնձորը ալերգիա չի առաջացնում, ուստի այն խորհուրդ է տրվում տալ նույնիսկ ամենափոքր երեխաներին և հղիներին։

Աշխարհում խնձորի ավելի քան յոթ հազար տեսակ կա, բայց դրանցից միայն մոտ հարյուրն է վաճառվում:

Կալորիականություն

  • 100 գրամ խնձորում - 47 կկալ

  • Ածխաջրեր – 9.8 գրամ

  • Սպիտակուցներ - 0,4 գրամ

  • Շաքար-19 գրամ

  • Ճարպեր-0.4 գրամ

Օգտակար հատկություններ

Խնձորը հարուստ է երկաթով, և խնձորի կանոնավոր օգտագործումը բարձրացնում է հեմոգլոբինի մակարդակը, որն օգտակար է սակավարյունության և մեծ քանակությամբ արյուն կորցնելուց հետո։

Խնձորն օգնում է սթրեսի և հոգնածության դեպքում, ամրապնդում է սրտանոթային համակարգը և բարելավում ուղեղի աշխատանքը, ինչը պայմանավորված է հանքանյութերով՝ մագնեզիում, ֆոսֆոր, կալցիում, կալիում, սելեն և յոդ, ինչպես նաև C, B1, B2, PP, E վիտամիններով:

Առավել օգտակար են թթու խնձորները, որոնք հարուստ են վիտամին C-ով։ Նման խնձորները բարենպաստ ազդեցություն են ունենում իմունային համակարգի վրա, ամրացնում են արյան անոթների պատերը, նվազեցնում են դրանց թափանցելիությունը թունավոր նյութերի համար, վերացնում են այտուցները և նպաստում են արագ վերականգնմանը հիվանդանալուց հետո։

Վնասակար հատկություններ

яблоки

Արյան մեջ շաքարի բարձր մակարդակ ունեցող մարդիկ պետք է իմանան, որ կարմիր և դեղին տեսակներն ավելի շատ շաքար են պարունակում և ունեն բարձր գլիկեմիկ ինդեքս։

Բրիտանացի ատամնաբույժների հետազոտության համաձայն՝ պարզվել է, որ այն մարդկանց մոտ, ովքեր մեծ քանակությամբ խնձոր են ուտում կամ պարբերաբար մեծ քանակությամբ խնձորի հյութ են խմում, ատամի էմալը բավականաչափ վնասվում է։ Պարզվել է, որ այս մրգի օգտագործումն ավելի քան երեք անգամ ավելացնում է ատամների պաշտպանության բաղադրության խախտման ռիսկը։ Խնձորի սերմերը պարունակում են կապտաթթու, որը թունավոր նյութ է։

Հակացուցումներ

яблоки смузи

Խնձորը հակացուցված է սննդային ալերգիայի, աղեստամոքսային տրակտի գերզգայունության դեպքում։ Գաստրիտ և տասներկումատնյա աղու խոց ունեցող մարդիկ կարող են խնձոր ուտել միայն սահմանափակ քանակությամբ։ Սրտանոթային համակարգի խնդիրների դեպքում խորհուրդ է տրվում խուսափել կարմիր խնձորից։

Բջջանյութի մեծ քանակությունը կարող է առաջացնել աղեստամոքսային տրակտի խանգարումներ, հատկապես, եթե արդեն կա խոց, գաստրիտ, այս դեպքերում ևս խնձոր ուտելը հակացուցված է: Նշենք նաև, որ երիկամների, լյարդի և սրտանոթային հիվանդությունների դեպքում օգտակար են խնձորի քաղցր տեսակները, ճարպակալման, դիաբետի դեպքում՝ թթու տեսակները։

Share:
Թեգեր: խնձոր, օգտակար հատկություններ, օրվա մթերք
Նախորդ նյութը

Բալի վարենիկներ. լեգենդար ուտեստի դասական բաղադրատոմս

Հաջորդ նյութը

Հայտնի շեֆ խոհարար Անուշ Միրզոյանցը՝ հայկական խոհանոցի, հայկական մթերքների «համառության» և բոնուսային բաղադրատոմսի մասին (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

post-image
Սնունդ

Քաղցր և հագեցնող. դեղձով և հապալասով նուրբ մրգային քրամբլ

post-image
Սնունդ

Աշնան լավագույն աղանդերը. դարչինով և խնձորով նրբահամ թխվածք

post-image
Սնունդ

Ինչպե՞ս բացել սեփական բիզնեսը և ի՞նչ անել, եթե այն ցնցող արդյունքներ չի գրանցել. պրոֆեսիոնալի խորհուրդները

post-image
Սնունդ

Խաշի սեզոնը բացված է. ամենահամեղ խաշի բաղադրատոմսը

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

  • Հայաստանը զբոսաշրջային նոր բրենդ ունի
  • Տեղական համեղ ուտելիքներ և կոլորիտ. Դիլիջանում կայացավ գաստրոնոմիկ շքեղ փառատոնը` GASTROFEST–ը (ՖՈՏՈ)
  • «Երևանի Գինու Օրերը» փառատոնը Wine Travel Awards զբոսաշրջության միջազգային մրցույթի հաղթող է ճանաչվել
  • Հայաստանում մեկնարկում է GARoon փառատոնը. «ԳԱՌունա, գառ կեր»
  • The New York Times–ը հայկական «Արենին» ներառել է խաղողի 10 լավագույն սորտերի ցանկում, որոնց արժե ավելի մոտիկից ծանոթանալ

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ

Գողտրիկ հավաքույթներ Երևանում. ներկայացնում ենք Margaryan Business Group ռեստորանների հարթակների ճանապարհային քարտեզը (ՖՈՏՈ)

0
8606

Թեստ. գուշակեք աշխարհի երկրների մայրաքաղաքները

0
6261

Հայաստանում Հոբբիթների հեքիաթային գյուղ է հայտնվել

0
5615

Հարսանիք «Ծիրանի գարդեն» ռեստորանում. կարևոր է յուրաքանչյուր մանրուք (ՖՈՏՈ)

0
5302

Օմլետ, բրդուճ և գրանոլա. որտե՞ղ նախաճաշել Երևանում, խմբագրության ընտրություն

0
3543

Facebook

ԿՈՆՏԱԿՏՆԵՐ

Տեղեկատվություն տարածելու և ստանալու հարցերով դիմել.
Հեռ./ֆաքս. (+37410) 52-40-80
E-mail: [email protected]

Գովազդ տեղադրելու հարցերով դիմել.
E-mail: [email protected]

Տեխնիկական հարցերով դիմել
E-mail: [email protected]

ԲԱԺԻՆՆԵՐ

  • Սնունդ
  • Ըմպելիք
  • Տուրիզմ
  • Իվենթներ
  • Վիդեո

ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Food&Wine–ը «Նովոստի–Արմենիա» միջազգային տեղեկատվական գործակալության հատուկ նախագիծն է, որտեղ կարող եք գտնել ակտուալ, հետաքրքիր և գլխավորը` օգտակար տեղեկատվություն գաստրոնոմիկ նրբությունների, օրիգինալ և վաղուց սիրված ճաշատեսակների ու հյութերի մասին։ Մենք չենք սահմանափակվում միայն Հայաստանով, որին, անշուշտ, հատուկ տեղ է տրված, այլ նաև պատմում ենք տարբեր երկրների խոհանոցների և հետաքրքիր գաստրոնոմիկ ավանդույթների մասին։ Ձգտում ենք ընթերցողին ծանոթացնել զարմանահրաշ գաստրոնոմիկ աշխարհի հետ, որը լի է անակնկալներով, գաղտնիքներով, առասպելներով ու պատմություններով։
Copyright © 2005-2019 AMI "Novosti-Armenia"