Կարմիր ոսպը շատ տարածված է իր օգտակար հատկությունների շնորհիվ։ Այն հարուստ է վիտամիններով, ածխաջրերով, սպիտակուցներով, պեկտիններով, հանքանյութերով, բջջանյութով։
Երկաթի և կալիումի խտացվածությամբ ոսպն առաջատարի դիրքում է լոբազգիների շրջանում։ Այն ամրապնդում է իմունիտետը և բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը, հատկապես աշնանն ու ձմռանը։
Ներկայացնում ենք ոսպով կրեմապուրի բաղադրատոմս, որը շատ հեշտ է պատրաստել։ Այն օրգանիզմին հաղորդում է էներգիա, որը բավարար է ողջ օրվա համար։
Բաղադրիչներ
Կարմիր ոսպ – 300 գրամ
Տոմատի մածուկ – 1 ճաշի գդալ
Ձիթայուղ – 1 ճաշի գդալ
Կարմիր աղացած պղպեղ – 1 ճաշի գդալ
Կանաչ սոխ – կապի 1/3
Պապրիկա – 1 ճաշի գդալ
Սև պղպեղ – ըստ ճաշակի
Աղ – ըստ ճաշակի
Դափնու տերև – 1 հատ
Սպիտակ քնջութ մատուցման համար
Պատրաստման եղանակը
Ոսպի վրա ջուր լցնել և դնել կրակին։ Եռալուց հետո ավելացնել մի պտղունց աղ և դափնու տերև։ Հետո պակասեցնել կրակն ու եփել մինչև ոսպը փափկի։ Վերցնել կրակի վրայից, հանել դափնու տերևը, ավելացնել մանր կտրատած կանաչ սոխը, ձիթայուղը, տոմատի մածուկն ու համեմունքները։ Այնուհետև հարել բլենդերով։ Պատրաստի կրեմապուրի վրա ցանել սպիտակ քնջութն ու մատուցել չորահացի հետ։
Բարի ախորժակ