Food & Wine
  • ru
  • hy
  • Սնունդ
  • Ըմպելիք
  • Տուրիզմ
  • Իվենթներ
  • Վիդեո
  • ru
  • hy
Սնունդ

Forbes. Հայաստանը կդառնա գաստրոճամփորդությունների կարևոր երկիր

Forbes–ի մեկնաբան Անն Աբելը կանխատեսել է, որ Հայաստանը կդառնա գաստրոճամփորդությունների կարևոր երկիր

Forbes ամսագրի մեկնաբան Անն Աբելը իր հերթական հոդվածը նվիրել է Հայաստանին և կանխատեսել է, որ Հայաստանը ձեռք կբերի կարևոր երկրի հեղինակություն գաստրոճամփորդությունների համար։

Նա այցելել է Հայաստան մի խումբ զբոսաշրջիկների հետ աշխարհի լավագույն շեֆ խոհարարներից մեկը` միշլենյան աստղերի արժանացած Մեդս Ռեֆսլունդի կողմից Ծաղկունք գյուղում կազմակերպված գաստրոշոուի շրջանակում։

Աբելի կարծիքով, Հայաստանն արժանի է այնպիսի ուշադրության, ինչպիսին վայելում է հարևան Վրաստանը գաստրոտուրիզմի տեսանկյունից։ Խոհարարական տուրիզմը գրավում է ճանապարհորդներին, ովքեր ուղղում են իրենց խնայողությունները տեղական տնտեսության զարգացմանը։

Մեկնաբանը պատմել է Երևանում տիրող եվրոպական մթնոլորտի և գիշերային աշխույժ կյանքի մասին, հայերի այնպիսի որակների մասին, ինչպիսինն են բարությունն ու առատաձեռնությունը, ինտելեկտուալ մակարդակը, որը նկատվում է տեղացիների հետ զրույցների ժամանակ։

Աբելը նկատել է նաև հայերի սերը գրքերի նկատմամբ և անդրադարձել է Մատենադարանում պահվող հնագույն հրատարակությունների հարուստ հավաքածուին։

«Հիմա նոր սերունդը կրթությունը, գիտելիքների և տեխնոլոգիաների տարածումը փորձում է ներկայացնել որպես արտահանման պրոդուկտ։ Այսպես, Piscart հավելվածը ճանաչվել է «հայկական միաեղջյուր»։ Դիլիջանում գործող UWC քոլեջն ուսանողների է գրավում ամբողջ աշխարհից», – նշել է հոդվածի հեղինակը։

Նրա խոսքով, հայկական խոհանոցը շատ բազմազան է, բայց դրա առանձնահատկությունն է մեծ քանակի թարմ կանաչեղենի ու նռան օգտագործումը, այլ ոչ թե` համեմունքների։ Շատ տարածված են ոչխարի միսը, սմբուկը, յոգուրտը, պանրի տարբեր տեսակները, ինչպես նաև ավելուկը, Սևանա լճում հանդիպող իշխանը։ Հայկական հացը լավաշն է, այն հայկական մշակույթի անբաժանելի մասն է։ Լավաշը ներառված է ՅՈւՆԵՍԿՕ–ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում։ Բացի այդ, Աբելը ներկայացրել է մեծ տպավորությունները, որոնք նա ստացել է հայկական վանքեր և լեռներ այցելելիս։–0–

Share:
Թեգեր: Forbes, գաստրոճամփորդություններ, զբոսաշրջիկներ, Հայաստան, հայկական խոհանոց
Նախորդ նյութը

Վիտամինային ռումբ. կարմիր ոսպով համեղ կրեմապուրի բաղադրատոմս

Hadrut's Bakery
Հաջորդ նյութը

Չհուսահատվող և ուժեղ արցախցիները. Հադրութի փոքրիկ բիզնեսը` Երևանում (ՎԻԴԵՈ)

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

post-image
Սնունդ

Ամռան խորհրդանիշ. ինչո՞վ է օգտակար ձմերուկը և ինչպե՞ս ընտրել ամենաքաղցրահամը

post-image
Սնունդ

Տոլմա՞, խա՞շ, թե՞ բրդուճ. ի՞նչ կցանկանայիք համտեսել

post-image
Սնունդ

Քաղցր և հագեցնող. դեղձով և հապալասով նուրբ մրգային քրամբլ

post-image
Սնունդ

Ինչպես բազմազանություն մտցնել Պահքի ճաշացանկում. խորհուրդներ և բաղադրատոմսեր

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

  • Հայաստանը զբոսաշրջային նոր բրենդ ունի
  • Տեղական համեղ ուտելիքներ և կոլորիտ. Դիլիջանում կայացավ գաստրոնոմիկ շքեղ փառատոնը` GASTROFEST–ը (ՖՈՏՈ)
  • «Երևանի Գինու Օրերը» փառատոնը Wine Travel Awards զբոսաշրջության միջազգային մրցույթի հաղթող է ճանաչվել
  • Հայաստանում մեկնարկում է GARoon փառատոնը. «ԳԱՌունա, գառ կեր»
  • The New York Times–ը հայկական «Արենին» ներառել է խաղողի 10 լավագույն սորտերի ցանկում, որոնց արժե ավելի մոտիկից ծանոթանալ

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ

Գողտրիկ հավաքույթներ Երևանում. ներկայացնում ենք Margaryan Business Group ռեստորանների հարթակների ճանապարհային քարտեզը (ՖՈՏՈ)

0
8710

Թեստ. գուշակեք աշխարհի երկրների մայրաքաղաքները

0
6470

Հայաստանում Հոբբիթների հեքիաթային գյուղ է հայտնվել

0
5855

Հարսանիք «Ծիրանի գարդեն» ռեստորանում. կարևոր է յուրաքանչյուր մանրուք (ՖՈՏՈ)

0
5415

Օմլետ, բրդուճ և գրանոլա. որտե՞ղ նախաճաշել Երևանում, խմբագրության ընտրություն

0
3754

Facebook

ԿՈՆՏԱԿՏՆԵՐ

Տեղեկատվություն տարածելու և ստանալու հարցերով դիմել.
Հեռ./ֆաքս. (+37410) 52-40-80
E-mail: [email protected]

Գովազդ տեղադրելու հարցերով դիմել.
E-mail: [email protected]

Տեխնիկական հարցերով դիմել
E-mail: [email protected]

ԲԱԺԻՆՆԵՐ

  • Սնունդ
  • Ըմպելիք
  • Տուրիզմ
  • Իվենթներ
  • Վիդեո

ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Food&Wine–ը «Նովոստի–Արմենիա» միջազգային տեղեկատվական գործակալության հատուկ նախագիծն է, որտեղ կարող եք գտնել ակտուալ, հետաքրքիր և գլխավորը` օգտակար տեղեկատվություն գաստրոնոմիկ նրբությունների, օրիգինալ և վաղուց սիրված ճաշատեսակների ու հյութերի մասին։ Մենք չենք սահմանափակվում միայն Հայաստանով, որին, անշուշտ, հատուկ տեղ է տրված, այլ նաև պատմում ենք տարբեր երկրների խոհանոցների և հետաքրքիր գաստրոնոմիկ ավանդույթների մասին։ Ձգտում ենք ընթերցողին ծանոթացնել զարմանահրաշ գաստրոնոմիկ աշխարհի հետ, որը լի է անակնկալներով, գաղտնիքներով, առասպելներով ու պատմություններով։
Copyright © 2005-2019 AMI "Novosti-Armenia"