Food & Wine
  • ru
  • hy
  • Սնունդ
  • Ըմպելիք
  • Տուրիզմ
  • Իվենթներ
  • Վիդեո
  • ru
  • hy
брокколи
Սնունդ

ՕՐՎԱ ՄԹԵՐՔ. Բրոկկոլի

Այսօր կպատմենք բրոկկոլիի մասին ամենահետաքրքիրն ու օգտակարը

Food&Wine-ը շարունակում է ներկայացնում  բանջարեղենի կամ մրգի տեսակներ` անդրադառնալով դրանց կալորիականությանը, օգտակար և վնասակար հատկություններին, հակացուցումներին։  Եվ այսօր կպատմենք բրոկկոլիի մասին ամենահետաքրքիրն ու օգտակարը։

Բրոկկոլիի մասին

брокколи

Բրոկկոլիի հայրենիքն Իտալիան է: Այն ստացվել է կաղամբի տեսակների հիբրիդացման միջոցով մ.թ.ա. 5-6-րդ դարերում։ Բազմաթիվ արժեքավոր հատկությունների շնորհիվ, որոնք հայտնի են ավելի քան հարյուր տարի, այն կոչվում է «Կաղամբի թագուհի»: Դարեր շարունակ կաղամբի այս տեսակը հայտնի չէր Իտալիայի սահմաններից դուրս։

Կալորիականություն

  • 100 գրամ բրոկկոլիում - 28 կկալ
  • Ածխաջրեր - 5.2 գրամ
  • Սպիտակուցներ - 0,3 գրամ
  • Ճարպեր-0.4 գրամ

Օգտակար հատկություններ

брокколи

Բրոկկոլին չափազանց արժեքավոր մթերք է, այն պարունակում է B1, B2, C, PP, B և E վիտամիններ, կալիումի, ֆոսֆորի, կալցիումի և մագնեզիումի աղեր: Բրոկկոլին օգնում է նվազեցնել խոլեստերինի մակարդակը արյան մեջ։ Բրոկկոլիում առկա բուսական պիգմենտները՝ գլյուկորաֆանինը, գլյուկոնաստուրցինը և գլյուկոբրասցինը, ներգրավված են օրգանիզմի դետոքսիկացման գործընթացի բոլոր փուլերում՝ տոքսինների չեզոքացումից մինչև դրանց դուրս բերումն օրգանիզմից:

Բրոկկոլին սննդարար նյութերով հարուստ բանջարեղեն է։ Այն դրական է ազդում մարսողության, սրտանոթային, իմունային համակարգերի վրա, ինչպես նաև ունի հակաբորբոքային և հակաքաղցկեղային ազդեցություն: Ավելին, բրոկկոլին պարունակում է քիչ քանակությամբ նատրիում և կալորիաներ և ընդհանրապես ճարպ չի պարունակում:

Վնասակար հատկություններ

Բրոկկոլին խորհուրդ չի տրվում օգտագործել ստամոքսի բարձր թթվայնություն և պանկրեատիտ (ենթաստամոքսային գեղձի բորբոքային հիվանդություն, խմբ.) ունեցող մարդկանց:

Մարդիկ, ովքեր դեղամիջոցներ են ընդունում, պետք է զգուշությամբ օգտագործեն բրոկկոլի: Այս մթերքի մեջ պարունակվող վիտամին K-ն կարող է փոխազդել դեղամիջոցների հետ և նվազեցնել մթերքի արդյունավետությունը: Հիպոթիրեոզով (վահանաձև գեղձի հիվանդություն-խմբ.) հիվանդները նույնպես պետք է սահմանափակեն բրոկկոլիի օգտագործումը:

Հակացուցումներ

Այս բանջարեղենը հակացուցված է ենթաստամոքսային գեղձի հիվանդություններ, ինչպես նաև ստամոքսի բարձր թթվայնություն ունեցող մարդկանց։

Բջջանյութի բարձր պարունակության պատճառով հում բրոկկոլին հակացուցված է նրանց, ովքեր նոր են վիրահատվել։

Share:
Թեգեր: բրոկկոլի, օգտակար հատկություններ, օրվա մթերք
Hadrut's Bakery
Նախորդ նյութը

Չհուսահատվող և ուժեղ արցախցիները. Հադրութի փոքրիկ բիզնեսը` Երևանում (ՎԻԴԵՈ)

Հաջորդ նյութը

Տավարի մսով խինկալիի համեղ բաղադրատոմս

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

post-image
Սնունդ

Խոհարարական դասընթացներ՝ առանց տնից դուրս գալու. չամիչով կաթնաշոռային կեքսեր

post-image
Սնունդ

Ինչպե՞ս ընտրել ձմերուկ. ուղեցույց անտեղյակների համար

post-image
Սնունդ

Քաղցր և հագեցնող. դեղձով և հապալասով նուրբ մրգային քրամբլ

post-image
Սնունդ

Ինչպես ճիշտ պատրաստել պանրային ֆոնդյու

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

  • Հայաստանը զբոսաշրջային նոր բրենդ ունի
  • Տեղական համեղ ուտելիքներ և կոլորիտ. Դիլիջանում կայացավ գաստրոնոմիկ շքեղ փառատոնը` GASTROFEST–ը (ՖՈՏՈ)
  • «Երևանի Գինու Օրերը» փառատոնը Wine Travel Awards զբոսաշրջության միջազգային մրցույթի հաղթող է ճանաչվել
  • Հայաստանում մեկնարկում է GARoon փառատոնը. «ԳԱՌունա, գառ կեր»
  • The New York Times–ը հայկական «Արենին» ներառել է խաղողի 10 լավագույն սորտերի ցանկում, որոնց արժե ավելի մոտիկից ծանոթանալ

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ

Գողտրիկ հավաքույթներ Երևանում. ներկայացնում ենք Margaryan Business Group ռեստորանների հարթակների ճանապարհային քարտեզը (ՖՈՏՈ)

0
8601

Թեստ. գուշակեք աշխարհի երկրների մայրաքաղաքները

0
6249

Հայաստանում Հոբբիթների հեքիաթային գյուղ է հայտնվել

0
5605

Հարսանիք «Ծիրանի գարդեն» ռեստորանում. կարևոր է յուրաքանչյուր մանրուք (ՖՈՏՈ)

0
5295

Օմլետ, բրդուճ և գրանոլա. որտե՞ղ նախաճաշել Երևանում, խմբագրության ընտրություն

0
3528

Facebook

ԿՈՆՏԱԿՏՆԵՐ

Տեղեկատվություն տարածելու և ստանալու հարցերով դիմել.
Հեռ./ֆաքս. (+37410) 52-40-80
E-mail: [email protected]

Գովազդ տեղադրելու հարցերով դիմել.
E-mail: [email protected]

Տեխնիկական հարցերով դիմել
E-mail: [email protected]

ԲԱԺԻՆՆԵՐ

  • Սնունդ
  • Ըմպելիք
  • Տուրիզմ
  • Իվենթներ
  • Վիդեո

ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Food&Wine–ը «Նովոստի–Արմենիա» միջազգային տեղեկատվական գործակալության հատուկ նախագիծն է, որտեղ կարող եք գտնել ակտուալ, հետաքրքիր և գլխավորը` օգտակար տեղեկատվություն գաստրոնոմիկ նրբությունների, օրիգինալ և վաղուց սիրված ճաշատեսակների ու հյութերի մասին։ Մենք չենք սահմանափակվում միայն Հայաստանով, որին, անշուշտ, հատուկ տեղ է տրված, այլ նաև պատմում ենք տարբեր երկրների խոհանոցների և հետաքրքիր գաստրոնոմիկ ավանդույթների մասին։ Ձգտում ենք ընթերցողին ծանոթացնել զարմանահրաշ գաստրոնոմիկ աշխարհի հետ, որը լի է անակնկալներով, գաղտնիքներով, առասպելներով ու պատմություններով։
Copyright © 2005-2019 AMI "Novosti-Armenia"