Food & Wine
  • ru
  • hy
  • Սնունդ
  • Ըմպելիք
  • Տուրիզմ
  • Իվենթներ
  • Վիդեո
  • ru
  • hy
Սնունդ

Տավարի մսով խինկալիի համեղ բաղադրատոմս

Համարվում է, որ խինկալին պետք է ունենա առնվազն 20 ծալք, սակայն շատ արհեստավարժ խոհարարները կարողանում են այն հասցնել անգամ 36-38-ի

Խինկալին շատ համեղ կերակրատեսակ է, բայց ճիշտ պատրաստելը մի ամբողջ արվեստ։ Համարվում է, որ խինկալին պետք է ունենա առնվազն 20 ծալք, սակայն շատ արհեստավարժ խոհարարները կարողանում են այն հասցնել անգամ 36-38-ի։ Ընդունված է խինկալին ուտել ձեռքերով։

Խմորի համար

  • ջուր-100 մլ
  • ալյուր-2 բաժակ
  • ձու-1 հատ
  • աղ-1/2 թեյի գդալ

Խճողակի համար

  • աղացած յուղոտ տավարի միս-600 գրամ
  • սոխ-2 գլուխ
  •  ջուր-1/2 բաժակ
  • աղ, սև պղպեղ
  • մաղադանոս՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

Առաջին հերթին անհրաժեշտ է ալյուրը, ջուրը, ձուն և աղը։ Ալյուրը լցնել թասիկի մեջ, ավելացնել աղն ու ձուն:

Սկսել խմորը հունցելու`  ընթացքում լցնելով սառը ջուր։ Շարունակել հունցել, 5-7 րոպեից պետք է ստացվի խինկալիի առաձգական խմոր։ Խմորը փաթաթել բարակ թաղանթի մեջ և 10 րոպեով դնել սառցախցիկում։

Մինչ խմորը փոքր-ինչ կսառչի, աղացած տավարի միսը պետք է համեմել սոխով, աղով, սև պղպեղով, մաղադանոսով և վերջում մի փոքր ջուր ավելացնել:

Խմորից պետք է ձևավորել երկար գլանակներ։ Կտրել դրանք հավասար մասերի: Այնուհետև կտորները գրտնակով բարակ շրջանակների բաժանել: Այդ ընթացքում սեղանի մակերեսին պետք է ալյուր ցանել, որպեսզի խմորը չկպչի: Շրջանակների մեջտեղում դնել աղացած միսը, և ծայրերն իրար միացնել։ Եփել մեծ կաթսայում մոտ 7-10 րոպե։

Մատուցել տաք վիճակում։ Պատրաստի ուտեստի վրա կարելի է ավելացնել սև պղպեղ և մատուցել սոուսով։ Բարի ախորժակ

Share:
брокколи
Նախորդ նյութը

ՕՐՎԱ ՄԹԵՐՔ. Բրոկկոլի

цветная капуста
Հաջորդ նյութը

ՕՐՎԱ ՄԹԵՐՔ. ծաղկակաղամբ

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

post-image
Սնունդ

Լավագույն դիետան տեսողության համար

post-image
Սնունդ

Քիմ Քարդաշյան. «Հայաստանում լավագույն թել պանիրն ու լավաշն է»

post-image
Սնունդ

Առջևում ձմեռ է. հայկական խոհանոցի 4 ամենահամեղ ու տաք ճաշատեսակները

post-image
Սնունդ

Խոհարարական դասընթացներ՝ առանց տնից դուրս գալու. պաքսիմատի մեջ թաթախած հավով հյութեղ շնիցել

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

  • Հայաստանը զբոսաշրջային նոր բրենդ ունի
  • Տեղական համեղ ուտելիքներ և կոլորիտ. Դիլիջանում կայացավ գաստրոնոմիկ շքեղ փառատոնը` GASTROFEST–ը (ՖՈՏՈ)
  • «Երևանի Գինու Օրերը» փառատոնը Wine Travel Awards զբոսաշրջության միջազգային մրցույթի հաղթող է ճանաչվել
  • Հայաստանում մեկնարկում է GARoon փառատոնը. «ԳԱՌունա, գառ կեր»
  • The New York Times–ը հայկական «Արենին» ներառել է խաղողի 10 լավագույն սորտերի ցանկում, որոնց արժե ավելի մոտիկից ծանոթանալ

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ

Գողտրիկ հավաքույթներ Երևանում. ներկայացնում ենք Margaryan Business Group ռեստորանների հարթակների ճանապարհային քարտեզը (ՖՈՏՈ)

0
8611

Թեստ. գուշակեք աշխարհի երկրների մայրաքաղաքները

0
6270

Հայաստանում Հոբբիթների հեքիաթային գյուղ է հայտնվել

0
5624

Հարսանիք «Ծիրանի գարդեն» ռեստորանում. կարևոր է յուրաքանչյուր մանրուք (ՖՈՏՈ)

0
5312

Օմլետ, բրդուճ և գրանոլա. որտե՞ղ նախաճաշել Երևանում, խմբագրության ընտրություն

0
3551

Facebook

ԿՈՆՏԱԿՏՆԵՐ

Տեղեկատվություն տարածելու և ստանալու հարցերով դիմել.
Հեռ./ֆաքս. (+37410) 52-40-80
E-mail: [email protected]

Գովազդ տեղադրելու հարցերով դիմել.
E-mail: [email protected]

Տեխնիկական հարցերով դիմել
E-mail: [email protected]

ԲԱԺԻՆՆԵՐ

  • Սնունդ
  • Ըմպելիք
  • Տուրիզմ
  • Իվենթներ
  • Վիդեո

ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Food&Wine–ը «Նովոստի–Արմենիա» միջազգային տեղեկատվական գործակալության հատուկ նախագիծն է, որտեղ կարող եք գտնել ակտուալ, հետաքրքիր և գլխավորը` օգտակար տեղեկատվություն գաստրոնոմիկ նրբությունների, օրիգինալ և վաղուց սիրված ճաշատեսակների ու հյութերի մասին։ Մենք չենք սահմանափակվում միայն Հայաստանով, որին, անշուշտ, հատուկ տեղ է տրված, այլ նաև պատմում ենք տարբեր երկրների խոհանոցների և հետաքրքիր գաստրոնոմիկ ավանդույթների մասին։ Ձգտում ենք ընթերցողին ծանոթացնել զարմանահրաշ գաստրոնոմիկ աշխարհի հետ, որը լի է անակնկալներով, գաղտնիքներով, առասպելներով ու պատմություններով։
Copyright © 2005-2019 AMI "Novosti-Armenia"