Food & Wine
  • ru
  • hy
  • Սնունդ
  • Ըմպելիք
  • Տուրիզմ
  • Իվենթներ
  • Վիդեո
  • ru
  • hy
цветная капуста
Սնունդ

ՕՐՎԱ ՄԹԵՐՔ. ծաղկակաղամբ

Այս անգամ կպատմենք առողջարար ծաղկակաղամբի մասին ամենահետաքրքիրն ու օգտակարը

Food&Wine-ը այս շաբաթ ևս ներկայացնում է բանջարեղենի կամ մրգի տեսակներ` անդրադառնալով դրանց կալորիականությանը, օգտակար և վնասակար հատկություններին, հակացուցումներին։ Այս անգամ կպատմենք առողջարար ծաղկակաղամբի մասին ամենահետաքրքիրն ու օգտակարը։

Ծաղկակաղամբի մասին

цветная капуста

Ծաղկակաղամբի հայրենիքը Միջերկրածովյան տարածաշրջանն է։ Համարվում է, որ ծաղկակաղամբը ստացել են սիրիացի ֆելլահները  (գյուղացիներ) կաղամբի տերևներից։ Այդ իսկ պատճառով ծաղկակաղամբը երկար ժամանակ կոչվել է սիրիական կաղամբ:

Խոհարարության մեջ ծաղկակաղամբը գնահատվում է իր հիանալի համի և դիետիկ հատկությունների շնորհիվ: Որպես սնունդ հիմնականում օգտագործվում է խաշած ծաղկակաղամբը, այն կարելի է շոգեխաշել կամ տապակել մսի, բանջարեղենի, կարտոֆիլի հետ, ավելացնել բանջարեղենի և մսային աղցանների մեջ, պատրաստել որպես երկրորդ ճաշատեսակ` տապակելով ձվի հետ:

Կալորիականություն

  • 100 գրամ ծաղկակաղամբում - 30 կկալ
  • Ածխաջրեր - 4.2 գրամ
  • Սպիտակուցներ – 2.5 գրամ
  • Ճարպեր-0.3 գրամ

Օգտակար հատկություններ

цветная капуста
цветная капуста

Ծաղկակաղամբը հարուստ է վիտամիններով, սննդանյութերով և հանքանյութերով: Ծաղկակաղամբը հարուստ է B1, B2, B6, PP, A վիտամիններով:  Այն պարունակում է նատրիում, կալիում, կալցիում, մագնեզիում, ֆոսֆոր և երկաթ:

Օրինակ, ծաղկակաղամբում երկաթի պարունակությունը կրկնակի շատ է, քան պղպեղում, հազարում ու կանաչ ոլոռում:

Ծաղկակաղամբը կանխում է ճարպային նստվածքների առաջացումը, ինչի շնորհիվ այն դառնում է պարտադիր մթերք ավելորդ քաշ ունեցողների համար։

Ծաղկակաղամբը պարունակում է նաև ինդոլ-3-կարբինոլ։ Այն նյութ է, որը մասնակցում է էստրոգենների նյութափոխանակությանը և կանխարգելում է կանանց շրջանում օնկոլոգիական հիվանդությունների զարգացումը։ Ապացուցված է նաև, որ ծաղկակաղամբը նպաստում է խոլեստերինի դուրս բերմանն օրգանիզմից և ամրացնում է անոթները։ Ծաղկակաղամբի հյութը, որը կիսով չափ խառնում են ջրի հետ, հանգստացնում է բորբոքված լնդերը։

Վնասակար հատկություններ

цветная капуста

Վահանաձև գեղձի հիվանդությունների դեպքում խորհուրդ է տրվում օգտագործել եփած ծաղկակաղամբ և ցանկալի է ուտել օրը մեկ անգամ։

Որոշ մարդիկ ունենում են մարսողական խնդիրներ հում վիճակում խաչածաղկավոր բանջարեղեն, այդ թվում` կաղամբ, ծաղկակաղամբը և բրոկկոլի օգտագործելու դեպքում: Մարսողական խանգարումները պայմանավորված են բանջարեղենի այս տեսակներում առկա ածխաջրերի պարունակությամբ, որոնք ամբողջությամբ չեն մարսվում՝ մեծ քանակությամբ բջջանյութի և ծծմբի հետ միասին։ Ուստի մարսողական խնդիր ունեցողներին խորհուրդ է տրվում բանջարեղենի այս տեսակներն օգտագործել եփած, շոգեխաշած կամ տապակած վիճակում։

Հակացուցումներ

Խաչածաղկավոր բանջարեղենը պարունակում է միացություններ, որոնք կոչվում են պուրիններ: Պուրինները մարմնում կարող են վերածվել միզաթթվի և կուտակվել աղերի տեսքով: Եթե ​​դուք ունեք երիկամների քար կամ պոդագրա, ապա պետք է խորհրդակցել բժշկի հետ մեծ քանակությամբ ծաղկակաղամբ օգտագործելուց առաջ:

Ծաղկակաղամբը հակացուցված է այն մարդկանց, ովքեր տառապում են աղեստամոքսային տրակտի հիվանդությամբ, ունեն ստամոքսի բարձր թթվայնություն, երիկամների և միզասեռական համակարգի հիվանդություններ, ալերգիա, պոդագրա, աղիքային կծկումներ: Ծաղկակաղամբը համեղ բանջարեղեն է, որը շատ օգտակար է։ Պարզապես այն պետք է օգտագործել փոքր չափաբաժիններով, և այն հաստատ ոչ մի վնաս չի պատճառի։

Share:
Թեգեր: ծաղկակաղամբ, հակացուցումներ, օգտակար հատկություններ, օրվա մթերք
Նախորդ նյութը

Տավարի մսով խինկալիի համեղ բաղադրատոմս

Հաջորդ նյութը

Ռուսաստանը պատրաստվում է գինու համար ազգային չափանիշ մշակել

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

post-image
Սնունդ

Հրաշք հատապտուղ. ելակով երեք համեղ բաղադրատոմս

post-image
Սնունդ

Խոհարարական դասընթացներ՝ առանց տնից դուրս գալու. չամիչով կաթնաշոռային կեքսեր

post-image
Սնունդ

Ի՞նչ մարտահրավերներ են ծառացած հայ ռեստորատորների և հյուրանոցատերերի առաջ. մեկնաբանում է ռուս փորձագետը

post-image
Սնունդ

Խոհարարական դասընթացներ՝ առանց տնից դուրս գալու. պաքսիմատի մեջ թաթախած հավով հյութեղ շնիցել

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

  • Հայաստանը զբոսաշրջային նոր բրենդ ունի
  • Տեղական համեղ ուտելիքներ և կոլորիտ. Դիլիջանում կայացավ գաստրոնոմիկ շքեղ փառատոնը` GASTROFEST–ը (ՖՈՏՈ)
  • «Երևանի Գինու Օրերը» փառատոնը Wine Travel Awards զբոսաշրջության միջազգային մրցույթի հաղթող է ճանաչվել
  • Հայաստանում մեկնարկում է GARoon փառատոնը. «ԳԱՌունա, գառ կեր»
  • The New York Times–ը հայկական «Արենին» ներառել է խաղողի 10 լավագույն սորտերի ցանկում, որոնց արժե ավելի մոտիկից ծանոթանալ

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ

Գողտրիկ հավաքույթներ Երևանում. ներկայացնում ենք Margaryan Business Group ռեստորանների հարթակների ճանապարհային քարտեզը (ՖՈՏՈ)

0
8619

Թեստ. գուշակեք աշխարհի երկրների մայրաքաղաքները

0
6296

Հայաստանում Հոբբիթների հեքիաթային գյուղ է հայտնվել

0
5641

Հարսանիք «Ծիրանի գարդեն» ռեստորանում. կարևոր է յուրաքանչյուր մանրուք (ՖՈՏՈ)

0
5324

Օմլետ, բրդուճ և գրանոլա. որտե՞ղ նախաճաշել Երևանում, խմբագրության ընտրություն

0
3573

Facebook

ԿՈՆՏԱԿՏՆԵՐ

Տեղեկատվություն տարածելու և ստանալու հարցերով դիմել.
Հեռ./ֆաքս. (+37410) 52-40-80
E-mail: [email protected]

Գովազդ տեղադրելու հարցերով դիմել.
E-mail: [email protected]

Տեխնիկական հարցերով դիմել
E-mail: [email protected]

ԲԱԺԻՆՆԵՐ

  • Սնունդ
  • Ըմպելիք
  • Տուրիզմ
  • Իվենթներ
  • Վիդեո

ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Food&Wine–ը «Նովոստի–Արմենիա» միջազգային տեղեկատվական գործակալության հատուկ նախագիծն է, որտեղ կարող եք գտնել ակտուալ, հետաքրքիր և գլխավորը` օգտակար տեղեկատվություն գաստրոնոմիկ նրբությունների, օրիգինալ և վաղուց սիրված ճաշատեսակների ու հյութերի մասին։ Մենք չենք սահմանափակվում միայն Հայաստանով, որին, անշուշտ, հատուկ տեղ է տրված, այլ նաև պատմում ենք տարբեր երկրների խոհանոցների և հետաքրքիր գաստրոնոմիկ ավանդույթների մասին։ Ձգտում ենք ընթերցողին ծանոթացնել զարմանահրաշ գաստրոնոմիկ աշխարհի հետ, որը լի է անակնկալներով, գաղտնիքներով, առասպելներով ու պատմություններով։
Copyright © 2005-2019 AMI "Novosti-Armenia"