Հայկական ազգային խոհանոցը եզակի է իր ուտեստներով և համեղ բաղադրատոմսերով:
Եվ չնայած ժամանակները փոխվել են, սակայն շատ կերակուրների պատրաստման եղանակներ գրեթե չեն փոխվել։
Հայկական խոհանոցնում առանձնահատուկ տեղ ունեն հացահատիկավորներից պատրաստված կերակրատեսակները:
Դեռ հնուց հայերը ձավարից հարյուրավոր ուտեստներ էին պատրաստում, զարմանալի է, բայց պատրաստում էին նույնիսկ քաղցրավենիք:
Հայկական խոհանոցն առանձնանում է, քանի որ մեր դեմքն ու դիմագիծը ձևավորվում է հենց ազգային խոհանոցից:
Հայկական խոհանոցի նրբությունների մասին ենք խոսել «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ–ի նախագահ Սեդրակ Մամուլյանի հետ։ Մանրամասները՝ տեսանյութում: