Food & Wine
  • ru
  • hy
  • Սնունդ
  • Ըմպելիք
  • Տուրիզմ
  • Իվենթներ
  • Վիդեո
  • ru
  • hy
Hard Rock Cafe
Իվենթներ

Հայտնի Hard Rock Cafe բրենդը սրճարան կբացի Երևանում

Ֆուդ Ռեփաբլիք»-ի հիմնադիր տնօրենը ֆրանչայզինգի պայմանագիր է ստորագրել Hard Rock International-ի հետ

«Ֆուդ Ռեփաբլիք»-ի հիմնադիր տնօրեն Արսեն Հովհաննիսյանը և Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը (ԱՆԻՖ) հայտել են Hard Rock սրճարանի բացման նախագծի մեկնարկի մասին:

Ինչպես հայտնում է Food and wine հայկական պորտալը, օրերս «Ֆուդ Ռեփաբլիք»-ի հիմնադիր տնօրեն Արսեն Հովհաննիսյանը ֆրանչայզինգի պայմանագիր է ստորագրել Hard Rock International-ի հետ:

ԱՆԻֆ-ը ծրագրին մասնակցում է covid 19-ի տնտեսական հետևանքների մեղմացման նպատակով ստեղծված դուստր ընկերության հակաճգնաժամային ֆոնդի ծրագրերի շրջանակներում։

ԱՆԻՖ-ի և «Ֆուդ Ռեփաբլիք»-ի միջև պայմանագիրը կնքել են ԱՆԻՖ-ի «Ձեռնարկատեր + Պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» ՓԲԸ տնօրեն Բելլա Մանուկյանը և «Ֆուդ Ռեփաբլիք» ընկերության տնօրեն Արսեն Հովհաննիսյանը։

ԱՆԻՖ-ը համաֆինանսավորում է ծրագիրը՝ 48% մասնակացության չափով։ Բիզնես աջակցության բոլոր ծրագրերում ԱՆԻՖ-ի հակաճգնաժամային ֆոնդի գործակցության նախապայմաններից է ձեռնարկատիրոջ առնվազն 50.1%-ի համաֆինանսավորման պատրաստակամությունը։

Նախագծի արժեքն ու ԱՆԻՖ-ի կողմից իրականացվող ներդրումներրի ծավալը չեն նշվում։

Hard Rock Cafe® Yerevan-ի բացումը նախատեսված է 2022թ․-ի երկրորդ եռամսյակում։

«Ֆուդ Ռեփաբլիք»-ի հիմնադիր տնօրեն Արսեն Հովհաննիսյանին են պատկանում հանրային սննդի ոլորտում տարիների հաջողված փորձ ունեցող Wine Republic, Thaiwine Republic, Asador, Mao և Point of View ռեստորանները, Hard Rock Cafe-ն, որի ցանցի հետ բանակցությունները սկսել էր դեռ 2019 թ.-ին։

«Համաշխարհային ճանաչում ունեցող նման ընկերության Ֆրանչայզի բացումը Երևանում ոչ միայն լավ նվեր կլինի հայ սպառողի և մայրաքաղաքի հյուրերի համար, այլև նոր խթան կհանդիսանա սպասարկման ոլորտի զարգացման գործում՝ նոր չափանիշներ սահմանելով երաժշտական ժամանցի, բիզնեսի և սպասարկման որակի կառավարման ոլորտներում։ Ռոքի ավանդույթներն իրենց տունը կվերագտնեն Հայաստանում։ Ուրախ կլինենք Երևանը դարձնել նոր գրավիչ կետ Hard Rock Cafe-ի բոլոր սիրահարների համար»,-ասել է «Ֆուդ Ռեփաբլիք»-ի հիմնադիր տնօրեն Արսեն Հովհաննիսյանը։

ԱՆԻՖ-ի տնօրեն Դավիթ Փափազյանն էլ իր գոհունակություն է հայտնել նման հանրաճանաչ բրենդի՝ Հայաստան մուտք գործելու առիթով:

«Վստահ ենք, որ պետական աջակցությունն առավել արդյունավետ է, երբ բիզնեսն ինքն ունի ընդլայնման, նոր նախաձեռնության տեսլական և պատրաստակամություն։ Մեր գործընկերների փորձն ու աշխարհահռչակ բրենդի ներկայությունը մայրաքաղաքում ոչ միայն հաջող բիզնես ծրագիր կդառնա, այլև կնպաստի Երևանի տուրիստական գրավչությանը», - ասաց Փափազյանը։ Առաջին Hard Rock Cafe-ն բացվել է Լոնդոնի կենտրոնում 1971 թ.-ին: Այսօր ցանցը գործում է ավելի քան 68 երկրներում, շուտով նաև՝ Հայաստանում։

Share:
Թեգեր: Hard Rock Cafe, բացում, Երևան
Նախորդ նյութը

«Սնիկերսի հեղինակները, կարծում եմ՝ օգտվել են հենց մեր ազգային խոհանոցից». Սեդրակ Մամուլյան (ՎԻԴԵՈ)

капуста
Հաջորդ նյութը

ՕՐՎԱ ՄԹԵՐՔ. կաղամբ

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

post-image
Իվենթներ

40 մետր երկարությամբ «Խաղաղության բրդուճ». Տավուշում անցկացվել է HayBuis Armenian Herb Festival–ը (ՖՈՏՈ)

post-image
Իվենթներ

«Իմ ձեռագործ Հայաստան». մայրաքաղաքում անցկացվել է արհեստների փառատոն

post-image
Իվենթներ

Դդում+բրինձ+չրեղեն = Ղափամայի տոն Երևանում

post-image
Իվենթներ

«Համեղ գայթակղություն». Երևանում անցկացվեց շոկոլադի չորրորդ փառատոնը (ՎԻԴԵՈ)

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

  • Հայաստանը զբոսաշրջային նոր բրենդ ունի
  • Տեղական համեղ ուտելիքներ և կոլորիտ. Դիլիջանում կայացավ գաստրոնոմիկ շքեղ փառատոնը` GASTROFEST–ը (ՖՈՏՈ)
  • «Երևանի Գինու Օրերը» փառատոնը Wine Travel Awards զբոսաշրջության միջազգային մրցույթի հաղթող է ճանաչվել
  • Հայաստանում մեկնարկում է GARoon փառատոնը. «ԳԱՌունա, գառ կեր»
  • The New York Times–ը հայկական «Արենին» ներառել է խաղողի 10 լավագույն սորտերի ցանկում, որոնց արժե ավելի մոտիկից ծանոթանալ

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ

Գողտրիկ հավաքույթներ Երևանում. ներկայացնում ենք Margaryan Business Group ռեստորանների հարթակների ճանապարհային քարտեզը (ՖՈՏՈ)

0
8224

Թեստ. գուշակեք աշխարհի երկրների մայրաքաղաքները

0
5386

Հարսանիք «Ծիրանի գարդեն» ռեստորանում. կարևոր է յուրաքանչյուր մանրուք (ՖՈՏՈ)

0
4717

Հայաստանում Հոբբիթների հեքիաթային գյուղ է հայտնվել

0
4590

MBG ընկերության կատարյալ քեյթերինգից օգտվելու հինգ պատճառ (ՖՈՏՈ)

0
3029

Facebook

ԿՈՆՏԱԿՏՆԵՐ

Տեղեկատվություն տարածելու և ստանալու հարցերով դիմել.
Հեռ./ֆաքս. (+37410) 52-40-80
E-mail: [email protected]

Գովազդ տեղադրելու հարցերով դիմել.
E-mail: [email protected]

Տեխնիկական հարցերով դիմել
E-mail: [email protected]

ԲԱԺԻՆՆԵՐ

  • Սնունդ
  • Ըմպելիք
  • Տուրիզմ
  • Իվենթներ
  • Վիդեո

ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Food&Wine–ը «Նովոստի–Արմենիա» միջազգային տեղեկատվական գործակալության հատուկ նախագիծն է, որտեղ կարող եք գտնել ակտուալ, հետաքրքիր և գլխավորը` օգտակար տեղեկատվություն գաստրոնոմիկ նրբությունների, օրիգինալ և վաղուց սիրված ճաշատեսակների ու հյութերի մասին։ Մենք չենք սահմանափակվում միայն Հայաստանով, որին, անշուշտ, հատուկ տեղ է տրված, այլ նաև պատմում ենք տարբեր երկրների խոհանոցների և հետաքրքիր գաստրոնոմիկ ավանդույթների մասին։ Ձգտում ենք ընթերցողին ծանոթացնել զարմանահրաշ գաստրոնոմիկ աշխարհի հետ, որը լի է անակնկալներով, գաղտնիքներով, առասպելներով ու պատմություններով։
Copyright © 2005-2019 AMI "Novosti-Armenia"