Food&Wine-ը շարունակում է ներկայացնել բանջարեղենի կամ մրգի տեսակներ` անդրադառնալով դրանց կալորիականությանը, օգտակար և վնասակար հատկություններին, հակացուցումներին։ Այս անգամ կպատմենք առողջարար, վիտամիններով և հանքանյութերով հարուստ կաղամբի մասին:
Կաղամբի մասին
Կաղամբն աճեցվում է սածիլներով, թեև տաք շրջաններում բերքը կարելի է ցանել անմիջապես հողի մեջ։ Հայտնի բանջարեղենի հարյուրավոր տեսակներ կան: Օրինակ՝ սև կաղամբ, բայց շատերը նախընտրում են օգտագործել հենց մեր «ավանդական» կաղամբը:
Սպիտակ կաղամբը թարմ է մնում ամբողջ ձմեռ և չի կորցնում իր օգտակար հատկությունները։ Բանջարեղենի հայրենիքը Վրաստանն է։ Կաղամբի անունը գալիս է լատիներեն «kaput» բառից, որը թարգմանաբար նշանակում է «գլուխ»:
Կալորիականություն
- 100 գրամ կաղամբում - 27 կկալ
- Ածխաջրեր – 4.7 գրամ
- Սպիտակուցներ – 1.8 գրամ
- Ճարպեր-0.1 գրամ
Օգտակար հատկություններ

Կաղամբը չափազանց օգտակար է, այն հաճախ օգտագործվում է դիետիկ սննդակարգում։ Բանջարեղենը պարունակում է շատ ջուր և բջջանյութ, որոնք դրական են ազդում գիրություն ունեցող մարդկանց օրգանիզմի վրա։ Բարդ ածխաջրերը չեն ավելացնում քաշը, բայց ակտիվացնում են նյութափոխանակությունը։
Կաղամբի հյութը բրոնխիտի ժամանակ օգնում է հեռացնել խորխը։ Հյութը վաղուց հայտնի է որպես լավ խորխաբեր՝ իր հակամանրէային հատկություններով: Բացի այդ, հեղուկը մեղմացնում է հազի նոպաները ասթմայի դեպքում:
Բանջարեղենը վերացնում է նաև մկանացավը մարզումներից հետո և ակտիվացնում է ուղեղի ու նյարդային համակարգի աշխատանքը։ Հեմատոմաների և հոդերի հիվանդությունների դեպքում բանջարեղենը վերացնում է տհաճ հետևանքները։
Վնասակար հատկություններ
Ենթաստամոքսային գեղձի բորբոքային պրոցեսների դեպքում հաճախ կաղամբի վնասը հսկայական է։ Պարունակվող բջջանյութը բացասաբար է ազդում հիվանդ օրգանի վրա՝ ակտիվացնելով տհաճ զգացողությունները։ Բժիշկները զգուշացնում են, որ խորհուրդ չի տրվում ուտել հում կաղամբ, իսկ ջերմային մշակումից հետո կարելի է օրական 100 գ-ից ոչ ավել։
Կաղամբը կարող է վնասել նաև մինչև 8 ամսական երեխաներին։ Մանկահասակ երեխաների մոտ կաղամբը կարող է առաջացնել փորկապություն և անհանգստություն: Չնայած իր սննդային արժեքին, կաղամբը պարունակում է հիստամին, որն ալերգիա է առաջացնում։
Հակացուցումներ
Կաղամբի օգտագործումը հակացուցված է գրգռված աղիքի համախտանիշով հիվանդներին: Կոշտ մանրաթելերի, կալցիումի և սպիտակուցի մեծ քանակը վնաս է առողջությանը: Սննդից առաջացած անհանգստությունը սրվում է որովայնի փքվածության և ցավի պատճառով:
Կաղամբը հակացուցված է նաև վիրահատությունից հետո: Օրգանիզմը դեռ չի վերականգնվել, ուստի պետք է ավելի թեթև կերակուր ընտրել։
Կաղամբը վտանգավոր է նաև լեղապարկի քարերի և երիկամային անբավարարության դեպքում։ Կաղամբը պարունակում է գոյտրոգեններ, որոնք մեծացնում են յոդի կարիքը և վտանգավոր են վահանաձև գեղձի հիվանդությունների դեպքում, հղիության ժամանակ: