Food & Wine
  • ru
  • hy
  • Սնունդ
  • Ըմպելիք
  • Տուրիզմ
  • Իվենթներ
  • Վիդեո
  • ru
  • hy
Hard Rock Cafe
Իվենթներ

Փակ և բացօթյա սրահներ, կենդանի կատարում. HARD ROCK CAFE® YEREVAN-ը խոստանում է բրենդի ոգին և փիլիսոփայությունը բերել Երևան

Առաջին հարկում գտնվող փակ սրահում տեղացի հյուրերը և Երևանի այցելուները կարող են իրենց երեկոն անցկացնել՝ վայելելով կենդանի կատարմամբ որակյալ համերգներ

ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Ավելի քան 2800 տարվա պատմություն ունեցող Երևանն իր հարկի տակ հյուրընկալում է 1971 թվականից 68 և ավելի երկրներում գործող աշխարհահռչակ Hard Rock Cafe®-ն։

Hard Rock Cafe®-ի Երևանի ֆրանչայզինգային գործընկերը «Dome Arena» ընկերությունն է, որը հիմնադրվել է «Food Republic» ընկերության և Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի՝ ANIF-ի կողմից։ Նախագծի ֆինանսավորումը մասնակի իրականացվել է «Ամերիաբանկ» ՓԲ ընկերության օգնությամբ։

Hard Rock International ընկերության ֆրանչայզինգի գործառնությունների փոխնախագահ Անիբալ Ֆերնանդեզը հայտնում է իր ուրախությունը ընկերության համար հոբելյանական 50-րդ տարում Հայաստանի՝ Hard Rock ընտանիքի անդամ դառնալու առթիվ։

«Հայաստանում մենք կստեղծենք շուրջ 100 աշխատատեղ։ Մենք խոստանում ենք մեր բրենդի ոգին և փիլիսոփայությունը բերել երաժշտական և սննդային յուրահատուկ ավանդույթներով հարուստ այս երկիր՝ ներկայացնելով  նշանակալի դեր ունեցող այս ռեստորանի ժամանակակից տեսլականը»,- ասում է նա։

HARD ROCK CAFE® YEREVAN երկհարկանի սրճարանն ունենալու է փակ և բացօթյա սրահներ: Առաջին հարկում գտնվող փակ սրահում տեղացի հյուրերը և Երևանի այցելուները կարող են իրենց երեկոն անցկացնել՝ վայելելով կենդանի կատարմամբ որակյալ համերգներ:

Անիբալ Ֆերնանդեզը նաև հավաստիացնում է՝ իրենց առաջարկած հնարավորությունները դրական ազդեցություն կունենան Հայաստանի սպասարկման ոլորտի վրա:

«Տարիների մեր փորձին և համաշխարհային երաժշտական մշակույթին ծանոթությունը միայն մի փոքր մասն են այն ամենի, ինչ սպասվում է Հայաստանին Hard Rock Cafe®-ի ժամանումից հետո»,-նշում է նա։

Կազմակերպիչները վստահ են՝ այս իրադարձությունը կարևոր է ոչ միայն մեր հայրենակիցների, նաև՝ Հայաստան այցելողների համար։  

ԱՆԻՖ-ի «Ձեռնարկատեր + Պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» ՓԲԸ տնօրեն Բելլա Մանուկյանը հույս է հայտնում, որ Hard Rock Cafe® Yerevan-ն կլրացնի հաջող նախագծերի ցանկը։

«Այս ծրագիրը իր հետ բերելու է մեծ մուլտիպլիկատիվ էֆեկտ մեր տնտեսության համար՝ Հայաստան այցելող զբոսաշրջիկների, ինչպես նաև աշխարհահռչակ բրենդի Հայաստան մուտք գործելով».- ասում է նա։

Հարցին, թե ինչու՞ համագործակցություն եղավ հենց Hard Rock Cafe®-ի հետ և ո՞րն է լինելու հայաստանյան մասնաճյուղի բացառիկությանը «Ֆուդ Ռեփաբլիք»-ի հիմնադիր տնօրեն Արսեն Հովհաննիսյանը պատասխանում է՝ իր տեսակի մեջ այն առաջինն է։ Սրճարանն ունի ժամանակակից ինտերիեր՝ համադրված ամենահամեղ ուտեստներով ու սիրված երաժշտական կատարումներով:

«Ուսումնասիրելով շուկան զգացինք՝ եկել է մի պահ, որ շուկան թելադրում է նման ընկությունների մուտքը։ Կոնցեպցիան իր մեջ ներառում է նաև մանրածախ կոմպոնենտ, որտեղ վաճառվում են հագուստներ, տարբեր ապրանքներ, որոնք բրենդավորված են Hard Rock Cafe®-ի կողմից։ Դրանք անուղղակիորեն կսկսեն գովազդել Հայաստանը արտերկրում և ներգրավել բազմաթիվ տուրիստների»,- ասում է «Ֆուդ Ռեփաբլիք»-ի հիմնադիր տնօրեն Արսեն Հովհաննիսյանը։

Հավելենք, որ սրճարանի բացօթյա սրահը լինելու է Hard Rock Cafe® Yerevan-ի երկրորդ հարկում, այստեղ գործելու է նաև երաժշտական հուշանվերների ցուցադրություն:

Hard Rock Cafe Yerevan-ը կգործի Պուշկին 3/1 հասցեում գտնվող յուրահատուկ ճարտարապետական ոճ ու պատմություն ունեցող շենքում: Այժմ շենքում իրականացվում են վերանորոգման աշխատանքներ՝ պահպանելով շենքի պատմական դիմագիծն ու նոր շունչ հաղորդելով։

Արդեն 2022 թվականի երկրորդ եռամսյակից Hard Rock Cafe-ն իր 1000 քմ տարածքում միաժամանակ կընդունի 290 հյուրի, որոշ համերգների ժամանակ այցելուների թիվը կարող է հասնել մինչև 500-ի։

Hard Rock Cafe® -ի մասին

Մեծ ճանաչում վայելող Hard Rock International ընկերությունը ներկայացված է աշխարհի ավելի քան 68 երկրում և ընդգրկում է շուրջ 241 օբյեկտ, այդ թվում՝ սրճարաններ, հյուրանոցներ, խաղատներ և այլն: Hard Rock-ին է պատկանում աշխարհի ամենամեծ և արժեքավոր երաժշտական հուշանվերների հավաքածուն, որն ընդգրկում է ավելի քան 86,000 ցուցանմուշ, որոնք ցուցադրված են ընկերության՝աշխարհի տարբեր երկրներում գործող մասնաճյուղերում: 2021թ. Hard Rock-ը հեղինակավոր Forbes-ի կողմից արժանացել է լավագույն գործատու կոչմանը: Deloitte Private-ի և The Wall Street Journal-ի կողմից ճանաչվել է ԱՄՆ լավագույն կառավարվող ընկերություն: 

2020թ. Forbes-ի կողմից ճանաչվել է նաև խտրականության դեմ պայքարող լավագույն գործատուներից մեկը, ինչպես նաև արժանացել է կանանց համար լավագույն գործատու կոչմանը: Hard Rock International ընկերությանը պատկանող հյուրանոցները և խաղատները հայտնվել են նաև Bristol Associates Inc.-ի և Spectrum Gaming Group-ի կողմից անցկացված 2020թ․ խաղատնային անձնակազմի գոհունակության վերաբերյալ հարցման (2020 Casino Gaming Executive Satisfaction Survey) արդյունքում ձևավորված վարկանշային աղյուսակի առաջին հորիզոնականում:–0–

Share:
Թեգեր: HARD ROCK CAFE® YEREVAN, բրենդ, Երևան, փիլիսոփայություն
Նախորդ նյութը

Հայկական խոհանոցի անհայտ ավանդույթները. 11 փաստ` Սեդրակ Մամուլյանի կողմից (ՎԻԴԵՈ)

Հաջորդ նյութը

Forbes. Հայաստանը նոր գինեգործական երկիր է` հազարամյա ավանդույթներով

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

post-image
Իվենթներ

Տոներն են մոտենում. Երևանում կազմակերպվել է Ամանորյա բարեգործական ցուցահանդես–վաճառք

post-image
Իվենթներ

Համի կայսրություն Երևանում. մեկնարկել է Ռուսական գաստրո շաբաթը

post-image
Իվենթներ ,  Սնունդ

Հայաստանում ամեն ինչ տնական է, և շատ սեր կա. միշլենյան «գաստրոաստղ» Մեդս Ռեֆսլունդը հիացած է Հայաստանով

post-image
Իվենթներ

Հայկական չրերը, շոկոլադն ու գինին ցուցադրվել են «United Fresh LIVE» սննդամթերքի միջազգային առցանց ցուցահանդեսում

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

  • Հայաստանը զբոսաշրջային նոր բրենդ ունի
  • Տեղական համեղ ուտելիքներ և կոլորիտ. Դիլիջանում կայացավ գաստրոնոմիկ շքեղ փառատոնը` GASTROFEST–ը (ՖՈՏՈ)
  • «Երևանի Գինու Օրերը» փառատոնը Wine Travel Awards զբոսաշրջության միջազգային մրցույթի հաղթող է ճանաչվել
  • Հայաստանում մեկնարկում է GARoon փառատոնը. «ԳԱՌունա, գառ կեր»
  • The New York Times–ը հայկական «Արենին» ներառել է խաղողի 10 լավագույն սորտերի ցանկում, որոնց արժե ավելի մոտիկից ծանոթանալ

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ

Գողտրիկ հավաքույթներ Երևանում. ներկայացնում ենք Margaryan Business Group ռեստորանների հարթակների ճանապարհային քարտեզը (ՖՈՏՈ)

0
8224

Թեստ. գուշակեք աշխարհի երկրների մայրաքաղաքները

0
5386

Հարսանիք «Ծիրանի գարդեն» ռեստորանում. կարևոր է յուրաքանչյուր մանրուք (ՖՈՏՈ)

0
4717

Հայաստանում Հոբբիթների հեքիաթային գյուղ է հայտնվել

0
4590

MBG ընկերության կատարյալ քեյթերինգից օգտվելու հինգ պատճառ (ՖՈՏՈ)

0
3029

Facebook

ԿՈՆՏԱԿՏՆԵՐ

Տեղեկատվություն տարածելու և ստանալու հարցերով դիմել.
Հեռ./ֆաքս. (+37410) 52-40-80
E-mail: [email protected]

Գովազդ տեղադրելու հարցերով դիմել.
E-mail: [email protected]

Տեխնիկական հարցերով դիմել
E-mail: [email protected]

ԲԱԺԻՆՆԵՐ

  • Սնունդ
  • Ըմպելիք
  • Տուրիզմ
  • Իվենթներ
  • Վիդեո

ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Food&Wine–ը «Նովոստի–Արմենիա» միջազգային տեղեկատվական գործակալության հատուկ նախագիծն է, որտեղ կարող եք գտնել ակտուալ, հետաքրքիր և գլխավորը` օգտակար տեղեկատվություն գաստրոնոմիկ նրբությունների, օրիգինալ և վաղուց սիրված ճաշատեսակների ու հյութերի մասին։ Մենք չենք սահմանափակվում միայն Հայաստանով, որին, անշուշտ, հատուկ տեղ է տրված, այլ նաև պատմում ենք տարբեր երկրների խոհանոցների և հետաքրքիր գաստրոնոմիկ ավանդույթների մասին։ Ձգտում ենք ընթերցողին ծանոթացնել զարմանահրաշ գաստրոնոմիկ աշխարհի հետ, որը լի է անակնկալներով, գաղտնիքներով, առասպելներով ու պատմություններով։
Copyright © 2005-2019 AMI "Novosti-Armenia"