Food & Wine
  • ru
  • hy
  • Սնունդ
  • Ըմպելիք
  • Տուրիզմ
  • Իվենթներ
  • Վիդեո
  • ru
  • hy
груща
Սնունդ

ՕՐՎԱ ՄԹԵՐՔ. տանձ

Այս անգամ կպատմենք համեղ, հյութալի, առողջարար և վիտամիններով հարուստ տանձի մասին

Food&Wine-ը շարունակում է ներկայացնել բանջարեղենի կամ մրգի տեսակներ` անդրադառնալով դրանց կալորիականությանը, օգտակար և վնասակար հատկություններին, հակացուցումներին։ Այս անգամ կպատմենք համեղ, հյութալի, առողջարար և վիտամիններով հարուստ տանձի մասին:

Տանձի մասին

Տանձը սկսել են աճեցնել Չինաստանում: Սակայն հին հույները ևս գիտեին, թե ինչպես է պետք աճեցնել տանձ: Ժամանակին այս երկիրը նույնիսկ կոչվում էր «Տանձերի երկիր»: Տանձը երկրորդ ամենատարածված միրգն է խնձորից հետո: Իր համի և օգտակար հատկությունների շնորհիվ տանձը անվանում են մրգերի թագուհի:

Տանձի տեսակները շատ են տարբերվում արտաքին տեսքով, չափսով և համով։ Այս մրգի տեսակների մեջ ռեկորդակիրը Ճապոնիայում աճեցված գրեթե երեք կիլոգրամանոց տանձն է։ Աշխարհում կա տանձի ավելի քան 1000 տեսակ, և ամեն տարի հայտնվում են նոր տեսակներ։

Կալորիականություն

груща
  • 100 գրամ տանձում - 57 կկալ
  • Ածխաջրեր – 15 գրամ
  • Սպիտակուցներ – 0.4 գրամ
  • Ճարպեր-0.1 գրամ

Օգտակար հատկություններ

Ընդամենը մեկ տանձը պարունակում է բջջանյութի օրական նորմի մինչև 20%-ը: Տանձը խնձորից պակաս քաղցր չէ։ Սակայն խնձորն ավելի քիչ վնաս է հասցնում օրգանիզմին, քանի որ տանձը պարունակում է մեծ քանակությամբ սորբիտ: Այս նյութը քաղցրացուցիչ է, որն անվտանգ է դիաբետիկների համար:

Տանձը պարունակում է նաև մեծ քանակությամբ արբուտին, որը հակաբակտերիալ հատկություն ունի։ Կալիումի առատության շնորհիվ տանձի միզամուղ գործողության հետ մեկտեղ արբուտինն օգնում է պայքարել միզուղիների վարակների դեմ։

Վնասակար հատկություններ

Իր բոլոր օգտակար հատկություններով հանդերձ՝ տանձն օգտակար է միայն չափավոր օգտագործման դեպքում՝ օրական մի քանի հատ (առավոտյան, կեսօրից հետո կամ երեկոյան)։ Չափից շատ օգտագործումը հանգեցնում է ստամոքսի խանգարման։

Չի կարելի դատարկ ստամոքսին տանձ ուտել, քանի որ այն կարող է վնասել աղիների լորձաթաղանթին։ Այն պարունակում է թթուներ, որոնք կարող են խախտել աղիների և ստամոքսի բալանսը: Դատարկ ստամոքսին տանձ ուտելը երբեմն կարող է հանգեցնել գաստրիտի և խոցի։

Հակացուցումներ

груща

Տանձը հակացուցված է ստամոքսի խոցի, գաստրիտի, աղեստամոքսային տրակտի այլ հիվանդություններ ունեցողներին։ Թթու տեսակները հակացուցված են հատկապես տարեցներին, քանի որ կարող են սրել նյարդային համակարգի խանգարումները, չափազանց ավելացնում են ախորժակը և դժվարամարս են։

Շաքարային դիաբետով կամ խոցով տառապող մարդիկ ևս պետք է խուսափեն տանձ ուտելուց: Եթե ​​դուք փորկապություն ունեք, ապա այս միրգը ձեզ, միանշանակ, չի բուժի։ Դուք դրանով իսկ ավելի կվատացնեք վիճակը։ Ուստի այս դեպքում ևս խիստ կարևոր է չչարաշահել տանձի օգտագործումը:

Share:
Թեգեր: տանձ, օգտակար հատկություններ, օրվա մթերք
Նախորդ նյութը

Ցուկինիով կրեմապուր՝ հայտնի շեֆ խոհարար Անուշ Միրզոյանցից. (ԷՔՍԿԼՅՈւԶԻՎ)

Հաջորդ նյութը

Նրբահամ քյուֆթայի յուրօրինակ բաղադրատոմս՝ ռեստորատոր Գայանե Բրեիովայից (ՖՈՏՈ)

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

post-image
Սնունդ

Խոհարարական դասընթացներ՝ առանց տնից դուրս գալու. գասպաչո

post-image
Սնունդ

ՕՐՎԱ ՄԹԵՐՔ. խնձոր

post-image
Սնունդ

ՕՐՎԱ ՄԹԵՐՔ. նուռ

post-image
Սնունդ

Նրբաբլիթներ՝ Բարեկենդանին. 3 օրիգինալ բաղադրատոմս

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

  • Հայաստանը զբոսաշրջային նոր բրենդ ունի
  • Տեղական համեղ ուտելիքներ և կոլորիտ. Դիլիջանում կայացավ գաստրոնոմիկ շքեղ փառատոնը` GASTROFEST–ը (ՖՈՏՈ)
  • «Երևանի Գինու Օրերը» փառատոնը Wine Travel Awards զբոսաշրջության միջազգային մրցույթի հաղթող է ճանաչվել
  • Հայաստանում մեկնարկում է GARoon փառատոնը. «ԳԱՌունա, գառ կեր»
  • The New York Times–ը հայկական «Արենին» ներառել է խաղողի 10 լավագույն սորտերի ցանկում, որոնց արժե ավելի մոտիկից ծանոթանալ

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ

Գողտրիկ հավաքույթներ Երևանում. ներկայացնում ենք Margaryan Business Group ռեստորանների հարթակների ճանապարհային քարտեզը (ՖՈՏՈ)

0
8609

Թեստ. գուշակեք աշխարհի երկրների մայրաքաղաքները

0
6264

Հայաստանում Հոբբիթների հեքիաթային գյուղ է հայտնվել

0
5616

Հարսանիք «Ծիրանի գարդեն» ռեստորանում. կարևոր է յուրաքանչյուր մանրուք (ՖՈՏՈ)

0
5303

Օմլետ, բրդուճ և գրանոլա. որտե՞ղ նախաճաշել Երևանում, խմբագրության ընտրություն

0
3545

Facebook

ԿՈՆՏԱԿՏՆԵՐ

Տեղեկատվություն տարածելու և ստանալու հարցերով դիմել.
Հեռ./ֆաքս. (+37410) 52-40-80
E-mail: [email protected]

Գովազդ տեղադրելու հարցերով դիմել.
E-mail: [email protected]

Տեխնիկական հարցերով դիմել
E-mail: [email protected]menia.am

ԲԱԺԻՆՆԵՐ

  • Սնունդ
  • Ըմպելիք
  • Տուրիզմ
  • Իվենթներ
  • Վիդեո

ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Food&Wine–ը «Նովոստի–Արմենիա» միջազգային տեղեկատվական գործակալության հատուկ նախագիծն է, որտեղ կարող եք գտնել ակտուալ, հետաքրքիր և գլխավորը` օգտակար տեղեկատվություն գաստրոնոմիկ նրբությունների, օրիգինալ և վաղուց սիրված ճաշատեսակների ու հյութերի մասին։ Մենք չենք սահմանափակվում միայն Հայաստանով, որին, անշուշտ, հատուկ տեղ է տրված, այլ նաև պատմում ենք տարբեր երկրների խոհանոցների և հետաքրքիր գաստրոնոմիկ ավանդույթների մասին։ Ձգտում ենք ընթերցողին ծանոթացնել զարմանահրաշ գաստրոնոմիկ աշխարհի հետ, որը լի է անակնկալներով, գաղտնիքներով, առասպելներով ու պատմություններով։
Copyright © 2005-2019 AMI "Novosti-Armenia"