Մոսկվայաբնակ ռեստորատոր և ֆուդ-բլոգեր Գայանե Բրեիովան ներկայացնում է հայկական համեղ մսային ուտեստի՝ քյուֆթայի և հաճարով ու սպանախով խավարտի սեփական բաղադրատոմսը։
Քյուֆթայից ռոլլ
Անհրաժեշտ բաղադրիչներ
- տավարի միս - 400 գրամ
- սոխ - 1 հատ
- կոնյակ - 50մլ
- ձու - 1 հատ
- սպանախ - 400 գրամ
- փափուկ պանիր -120 գրամ
- ընկույզ - 60 գրամ
- հաճար - 150 գրամ
Պատրաստման եղանակը
Հարել շոգեխաշած տավարի միսը` ստանալով նուրբ և փափուկ զանգված: Ավելացնել շատ մանր կտրատած սոխը, ձուն, կոնյակը և բոլորը միասին հարել մինչև միատարր զանգված դառնա։
Այնուհետև քյուֆթայից պետք է պատրաստել ռոլլ։ Վերցնել սննդի համար նախատեսվավծ թաղանթ, վրան բարակ շերտով դնել հարած միսը։ Գործողությունն անելու ընթացքում պետք է թրջել ձեռքերը, որպեսզի այն հեշտությամբ բացվի։ Այնուհետև մսի վրա լցնել թարմ սպանախը, պանիրն ու մանրացված ընկույզը։ Վերջում պետք է փաթաթել ռուլետի տեսքով, ապա կրկին փաթաթել փայլաթիթեղով ու եփել եռացրած ջրի մեջ 15-20 րոպե։
Առանձին եփել հաճարը, ապա այն տապակել թարմ սպանախի տերևների հետ ու դնել ափսեի մեջ։ Ռոլլը անկյունագծով կտրատել, մատուցել սպանախի հետ պատրաստված հաճարով:
Բարի ախորժակ