Food & Wine
  • ru
  • hy
  • Սնունդ
  • Ըմպելիք
  • Տուրիզմ
  • Իվենթներ
  • Վիդեո
  • ru
  • hy
Սնունդ

ՕՐՎԱ ՄԹԵՐՔ. նուռ

Նուռը պարունակում է ռեկորդային քանակի օգտակար նյութեր

Food&Wine-ը այս շաբաթ կրկին ներկայացնում է բանջարեղենի կամ մրգի տեսակներ` անդրադառնալով դրանց կալորիականությանը, օգտակար և վնասակար հատկություններին, հակացուցումներին։ Այս անգամ կպատմենք հյութալի, առողջարար և վիտամիններով հարուստ նուռի մասին:

Նուռի մասին

Նուռը ջերմասեր միրգ է, այդ պատճառով այն ամենաշատն աճում է Մերձավոր Արևելքում, Կովկասում, Աֆրիկայում և Ասիայում: Հասունացման հիմնական ժամանակաշրջանը սեպտեմբերից նոյեմբերն է:

Հին Հռոմում նուռն ուներ երկու անվանում՝ «փյունիկյան խնձոր» և «հատիկավոր խնձոր»։ Հին Պարսկաստանում նուռը համարվում էր պտղաբերության և հավերժական կյանքի խորհրդանիշ: Այն պարունակում է ռեկորդային քանակի օգտակար նյութեր։ Վիտամին C-ի, B խմբի, կալիումի, մագնեզիումի, կալցիումի և այլ ակտիվ բաղադրիչների բարձր պարունակության շնորհիվ նուռը բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը COVID-19-ի դեմ։

Կալորիականություն

  • 100 գրամ նուռում - 72 կկալ
  • Ածխաջրեր – 15 գրամ
  • Սպիտակուցներ – 0.6 գրամ
  • Ճարպեր-0.7 գրամ

Օգտակար հատկություններ

Այս հյութեղ միրգն օգնում է պայքարել արթրիտի դեմ: Արթրիտը հոդերի բորբոքումն է։ Նռան մեջ պարունակվող բուսական միացությունները հակաբորբոքային ազդեցություն ունեն, որոնք կարող են օգնել թեթևացնել հոդերի բորբոքման ինտենսիվությունը:

Երիկամների, լեղապարկի խնդիրներ ունեցող մարդկանց խորհուրդ է տրվում օգտագործել նռան քաղցր տեսակները կամ թարմ քամած նռան հյութ, շաքարախտի դեպքում, ընդհակառակը, բժիշկները խորհուրդ են տալիս ուտել նռան թթու տեսակները։

Նռան հյութը պարունակում է մեծ քանակությամբ հակաօքսիդանտներ, նույնիսկ ավելի շատ, քան կանաչ թեյը կամ ցանկացած այլ հյութ։ Նռան հյութը հիանալի հագեցնում է ծարավը, իջեցնում ջերմությունը։ Թարմ քամած նռան հյութն օգնում է պայքարել շնչառական հիվանդությունների, անգինայի դեմ։

Վնասակար հատկություններ

Պետք է հաշվի առնել, որ նռան հյութում պարունակվող թթուները կարող են քայքայել ատամի էմալը։ Սննդաբանները խորհուրդ են տալիս հյութը խմել ձողիկով, որից հետո անմիջապես ողողել բերանը։ Նռան հյութը կարող է վատ համադրվել որոշ դեղամիջոցների հետ, այնպես որ, եթե որևէ դեղամիջոց եք ընդունում, որոշ ժամանակով հրաժարվեք նուռից։

Ցածր ճնշում ունեցող մարդկանց խորհուրդ չի տրվում մեծ քանակությամբ նուռ օգտագործել, քանի որ այն իջեցնում է ճնշումը։ Նռան կեղևը պարունակում է թունավոր նյութեր՝ ալկալոիդներ, ուստի խորհուրդ չի տրվում ուտել կեղևը կամ դրանից թուրմեր պատրաստել։

Հակացուցումներ

Նուռը պարունակում է կիտրոնաթթու, խնձորաթթու, ուստի այն հակացուցված է մարսողական խնդիրներ ունեցողներին։ Աղիքային խոցով տառապող մարդկանց համար նուռը կամ հյութը կարող են վնասակար լինել, քանի որ գրգռում են ստամոքսի լորձաթաղանթը, ինչը կարող է հանգեցնել հիվանդության սրացման։ Նռան հյութն իջեցնում է արյան ճնշումը, ուստի հիպոթենզիվ հիվանդները պետք է խուսափեն նռան հյութից։ Թթվայնության բարձր մակարդակի պատճառով նռան հյութը հակացուցված է նաև գաստրիտով և ստամոքսի խոցով տառապողներին։ Ընդհանրապես, նռան հյութը միշտ պետք է խմել նոսրացված վիճակում, հակառակ դեպքում այն ​​կարող է գրգռել ստամոքսի լորձաթաղանթը:

Share:
Թեգեր: նուռ, նռան հյութ, օգտակար հատկություններ, օրվա մթերք
Նախորդ նյութը

Նրբահամ քյուֆթայի յուրօրինակ բաղադրատոմս՝ ռեստորատոր Գայանե Բրեիովայից (ՖՈՏՈ)

Мариа Анна
Հաջորդ նյութը

Տակառագործության նուրբ արվեստը՝ Մարիամ և Աննա Պողոսյանների մատուցմամբ. ինչպես անսովոր այս զբաղմունքը դարձավ կյանքի գործ քույրերի համար (ՖՈՏՈ)

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

post-image
Սնունդ

Վիտամինային ռումբ. կարմիր ոսպով համեղ կրեմապուրի բաղադրատոմս

post-image
Սնունդ

Back in the USSR. Երևանում բացվել է բացառիկ ակումբ, որտեղ կարելի է համտեսել սելյոդկա և պարել ռետրո երաժշտության հնչյունների ներքո (ՖՈՏՈ)

post-image
Սնունդ

Հայաստանում կստեղծվի ազգային խոհանոցի զարգացման հայեցակարգ.

post-image
Սնունդ

Առանց կազմվածքին վնասելու. ամենացածր կալորիականությունն ունեցող 3 լավագույն ընկույզները

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

  • Հայաստանը զբոսաշրջային նոր բրենդ ունի
  • Տեղական համեղ ուտելիքներ և կոլորիտ. Դիլիջանում կայացավ գաստրոնոմիկ շքեղ փառատոնը` GASTROFEST–ը (ՖՈՏՈ)
  • «Երևանի Գինու Օրերը» փառատոնը Wine Travel Awards զբոսաշրջության միջազգային մրցույթի հաղթող է ճանաչվել
  • Հայաստանում մեկնարկում է GARoon փառատոնը. «ԳԱՌունա, գառ կեր»
  • The New York Times–ը հայկական «Արենին» ներառել է խաղողի 10 լավագույն սորտերի ցանկում, որոնց արժե ավելի մոտիկից ծանոթանալ

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ

Գողտրիկ հավաքույթներ Երևանում. ներկայացնում ենք Margaryan Business Group ռեստորանների հարթակների ճանապարհային քարտեզը (ՖՈՏՈ)

0
8613

Թեստ. գուշակեք աշխարհի երկրների մայրաքաղաքները

0
6273

Հայաստանում Հոբբիթների հեքիաթային գյուղ է հայտնվել

0
5628

Հարսանիք «Ծիրանի գարդեն» ռեստորանում. կարևոր է յուրաքանչյուր մանրուք (ՖՈՏՈ)

0
5316

Օմլետ, բրդուճ և գրանոլա. որտե՞ղ նախաճաշել Երևանում, խմբագրության ընտրություն

0
3557

Facebook

ԿՈՆՏԱԿՏՆԵՐ

Տեղեկատվություն տարածելու և ստանալու հարցերով դիմել.
Հեռ./ֆաքս. (+37410) 52-40-80
E-mail: [email protected]

Գովազդ տեղադրելու հարցերով դիմել.
E-mail: [email protected]

Տեխնիկական հարցերով դիմել
E-mail: [email protected]

ԲԱԺԻՆՆԵՐ

  • Սնունդ
  • Ըմպելիք
  • Տուրիզմ
  • Իվենթներ
  • Վիդեո

ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Food&Wine–ը «Նովոստի–Արմենիա» միջազգային տեղեկատվական գործակալության հատուկ նախագիծն է, որտեղ կարող եք գտնել ակտուալ, հետաքրքիր և գլխավորը` օգտակար տեղեկատվություն գաստրոնոմիկ նրբությունների, օրիգինալ և վաղուց սիրված ճաշատեսակների ու հյութերի մասին։ Մենք չենք սահմանափակվում միայն Հայաստանով, որին, անշուշտ, հատուկ տեղ է տրված, այլ նաև պատմում ենք տարբեր երկրների խոհանոցների և հետաքրքիր գաստրոնոմիկ ավանդույթների մասին։ Ձգտում ենք ընթերցողին ծանոթացնել զարմանահրաշ գաստրոնոմիկ աշխարհի հետ, որը լի է անակնկալներով, գաղտնիքներով, առասպելներով ու պատմություններով։
Copyright © 2005-2019 AMI "Novosti-Armenia"