Food & Wine
  • ru
  • hy
  • Սնունդ
  • Ըմպելիք
  • Տուրիզմ
  • Իվենթներ
  • Վիդեո
  • ru
  • hy
Իվենթներ

Hard Rock Cafe–ի թիմը ճանաչել է Հայաստանը քվեսթի միջոցով. լավաշ, Գառնի և Քարերի սիմֆոնիա (ՖՈՏՈ)

Վստահ եմ, որ շուտով Hard Rock Cafe Yerevan–ը կհամալրի երկրի այցեքարտերի ցանկը

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. «Hard Rock International» ընկերության ֆրանչայզինգի գործառնությունների փոխնախագահ Անիբալ Ֆերնանդեսի այցի շրջանակում Hard Rock Cafe–ի թիմը պատրաստել է իսկական քվեսթ` ընկղմվելով հայկական մշակույթի և ավանդույթների մեջ։

Ներկայացնում ենք թիմի տպավորությունները Հայաստանի հետ ծանոթությունից։

Իհարկե, լավաշի թխման սրբազան պրոցեսն անտարբեր չի թողնում Հայաստանի հյուրերից և ոչ մեկին, Անիբալ Ֆերնանեսը ևս բացառություն չէր և ուրախացրեց տեղացի կնոջը խոհարարական արվեստի բացառիկ հմտություններով։

«Մեր բրենդն արդեն 50 տարեկան է, աշխատում ենք 70 երկրում` ավելի քան 240 լոկացիաներում։ Մեր ընկերության համար չափազանց կարևոր է հարգանքն այն մշակույթի, կյանքի և կենցաղի նկատմամբ, որտեղ բացում ենք Hard Rock Cafe–ն։ Սա իմ առաջին այցը չէ Հայաստան, բայց վերջապես հաջողվեց դառնալ հայկական ավանդույթների հաղորդակիցը, ինչի համար անչափ ուրախ եմ», – նշեց Ֆերնանդեսը։

Գառնին ոչ միայն Հայաստանի այցեքարտն է, այլև բացառիկ վայր լեռնային երկրի հարուստ անցյալին ծանոթանալու համար։

 «Ճարտարապետությունը մեծ նշանակություն ունի մեր բրենդի համար, քանի որ մենք «ապրում ենք» մեր բացառիկ ոճով, որտեղ բրենդը «պարուրվում է» տեղացի ճարտարապետների, դիզայներների գաղափարներով` մարմնավորելով այն երկրի ոգին, որտեղ գործարկում ենք նախագիծը։ Իսկական էներգիա ես ստանում` գտնվելով մի վայրում, որը հազար տարեկան է։ Վստահ եմ, որ շուտով Hard Rock Cafe Yerevan–ը կհամալրի երկրի այցեքարտերի ցանկը», – ընդգծեց Ֆերնանդեսը։

Քարերի սիմֆոնիայում Hard Rock Cafe–ի թիմը ծանոթացավ անհավանական ակուստիկայի հետ, որը տպավորում է աշխարհի առաջատար ձայնային ինժեներներին։ Ինչպես հայտնի է, ձայնն ու նրա որակն ապրանքանիշի հենասյուներից են, նրա մեծ հանրաճանաչության պատճառը համաշխարհային աստղերի շրջանում` կենդանի ելույթների համար հարթակներ ընտրելիս։ Այնպես որ հյուրերն, անշուշտ, մեկ ձայնային ալիքի վրա էին Հայաստանի հետ։

Ինչպես նշեց Hard Rock Cafe Yerevan–ի ֆրանչայզինգի սեփականատեր Արսեն Հովհաննիսյանը, «ապրանքանիշը հայտնի է շատ ուժեղ կորպորատիվ մշակույթով, ուշադիր է աշխատակիցների աճի և զարգացման հարցում, որտեղ մի քանի տարում կարելի է անցնել ճանապարհ մատուցողից մինչև նախագծի մենեջեր։ Մեզ համար շատ կարևոր էր ցույց տալ, որ մեր թիմն անհամբերությամբ սպասում է բացմանը և պատրաստ է համալրել ոլորտի նման ուժեղ ապրանքանիշի բացառիկ կադրերի գանձատուփը»։

Hard Rock International–ին է պատկանում հուշանվերների տպավորիչ հավաքածուն, որտեղ ներառված են շուրջ 80.000 իրեր, որոնք պատկանում են երաժիշտների, կատարողների և համաշխարհային աստղերի։ Հավաքածուն խնամքով ձևավորվում է արդեն կես դար և ներառում է զարմանալի ցուցանմուշներ։ Նման «թանգարանային» տենչանքը  պատահական չէ. կարելի է հանդիպել հեղինակային կիթառներ, բեմական կոստյումներ, հազվագյուտ լուսանկարներ, ինքնագրեր։ Հայաստանի հետ ծանոթությունն, իհարկե, անհնար է պատկերացնել առանց ընկղմվելու երկրի կենցաղի ու մշակույթի մեջ, այնպես որ տարազը շատ ներդաշնակ տեսք է հաղորդում մեր փորձառու հյուրերին։–0–

Share:
Թեգեր: Hard Rock Cafe, Գառնի, Հայաստան, քվեսթ
Мариа Анна
Նախորդ նյութը

Տակառագործության նուրբ արվեստը՝ Մարիամ և Աննա Պողոսյանների մատուցմամբ. ինչպես անսովոր այս զբաղմունքը դարձավ կյանքի գործ քույրերի համար (ՖՈՏՈ)

Հաջորդ նյութը

The New York Times–ը հայկական «Արենին» ներառել է խաղողի 10 լավագույն սորտերի ցանկում, որոնց արժե ավելի մոտիկից ծանոթանալ

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

post-image
Իվենթներ

Հայկական գինիները կներկայացվեն «Weinsommer» գինու գերմանական փառատոնում

post-image
Իվենթներ

Սրտերը կապող տոն. Հայաստանում կանցկացվի «Արենի» գինու 11-րդ փառատոնը

post-image
Իվենթներ

Անհնար է Հայաստան այցելել և չփորձել այն. Հայաստանում կանցկացվի գաթայի ամենամյա փառատոնը

post-image
Իվենթներ

Ռոքի ալիքը պարուրել էր Երևանը. Երևանում անցկացվեց ամենամյա Armenia In Rock Festival

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

  • Հայաստանը զբոսաշրջային նոր բրենդ ունի
  • Տեղական համեղ ուտելիքներ և կոլորիտ. Դիլիջանում կայացավ գաստրոնոմիկ շքեղ փառատոնը` GASTROFEST–ը (ՖՈՏՈ)
  • «Երևանի Գինու Օրերը» փառատոնը Wine Travel Awards զբոսաշրջության միջազգային մրցույթի հաղթող է ճանաչվել
  • Հայաստանում մեկնարկում է GARoon փառատոնը. «ԳԱՌունա, գառ կեր»
  • The New York Times–ը հայկական «Արենին» ներառել է խաղողի 10 լավագույն սորտերի ցանկում, որոնց արժե ավելի մոտիկից ծանոթանալ

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ

Գողտրիկ հավաքույթներ Երևանում. ներկայացնում ենք Margaryan Business Group ռեստորանների հարթակների ճանապարհային քարտեզը (ՖՈՏՈ)

0
8605

Թեստ. գուշակեք աշխարհի երկրների մայրաքաղաքները

0
6260

Հայաստանում Հոբբիթների հեքիաթային գյուղ է հայտնվել

0
5613

Հարսանիք «Ծիրանի գարդեն» ռեստորանում. կարևոր է յուրաքանչյուր մանրուք (ՖՈՏՈ)

0
5300

Օմլետ, բրդուճ և գրանոլա. որտե՞ղ նախաճաշել Երևանում, խմբագրության ընտրություն

0
3535

Facebook

ԿՈՆՏԱԿՏՆԵՐ

Տեղեկատվություն տարածելու և ստանալու հարցերով դիմել.
Հեռ./ֆաքս. (+37410) 52-40-80
E-mail: [email protected]

Գովազդ տեղադրելու հարցերով դիմել.
E-mail: [email protected]

Տեխնիկական հարցերով դիմել
E-mail: [email protected]

ԲԱԺԻՆՆԵՐ

  • Սնունդ
  • Ըմպելիք
  • Տուրիզմ
  • Իվենթներ
  • Վիդեո

ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Food&Wine–ը «Նովոստի–Արմենիա» միջազգային տեղեկատվական գործակալության հատուկ նախագիծն է, որտեղ կարող եք գտնել ակտուալ, հետաքրքիր և գլխավորը` օգտակար տեղեկատվություն գաստրոնոմիկ նրբությունների, օրիգինալ և վաղուց սիրված ճաշատեսակների ու հյութերի մասին։ Մենք չենք սահմանափակվում միայն Հայաստանով, որին, անշուշտ, հատուկ տեղ է տրված, այլ նաև պատմում ենք տարբեր երկրների խոհանոցների և հետաքրքիր գաստրոնոմիկ ավանդույթների մասին։ Ձգտում ենք ընթերցողին ծանոթացնել զարմանահրաշ գաստրոնոմիկ աշխարհի հետ, որը լի է անակնկալներով, գաղտնիքներով, առասպելներով ու պատմություններով։
Copyright © 2005-2019 AMI "Novosti-Armenia"