ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի./Նովոստի–Արմենիա/. «Երևանի Գինու Օրերը» փառատոնը հաղթող է ճանաչվել Wine Travel Awards 2021-2022 գինու զբոսաշրջության միջազգային մրցույթի «Տարվա լավագույն միջոցառում» անվանակարգում։
«Մրցույթի շրջանակներում բավականին երկար ճանապարհ ենք ունեցել, մրցել շատ բազմազան ու հետաքրքիր նախագծերի հետ, անցել հանրային քվեարկություն և ժյուրիի ընտրություն», – հաղորդում է փառատոնի կազմակերպիչ Eventtoura ընկերության մամուլի ծառայությունը։
Ընկերությունից շնորհակալություն են հայտնել գործընկեր Vine and Wine Foundation of Armenia-ին՝ Երևանի Գինու Օրերի թեկնածությունը Wine Travel Awards 2021-2022-ին առաջադրելու համար։
Այս տարի Գինու Օրերը կանցկացվեն հունիսի 3–5–ը Երևանի Սարյան, Թումանյան և Մոսկովյան փողոցներում։ Նրանց համար, ովքեր չեն կարողանա մասնակցել միջոցառմանը, այդ օրերին կկազմակերպվեն Վիրտուալ գինու օրեր։
Սակայն սա Հայաստանի միակ ձեռքբերում է չէ մրցույթի շրջանակում։ Հայաստանի ներկայացուցիչները հաղթել են «Տարվա հետազոտություն» (գինու օգտագործման հետազոտության համար), «Տարվա էքսկուրսավար» և «Մշակութային առաքելություն» անվանակարգերում։–0–