Food & Wine
  • ru
  • hy
  • Սնունդ
  • Ըմպելիք
  • Տուրիզմ
  • Իվենթներ
  • Վիդեո
  • ru
  • hy
Ըմպելիք

Նախընտրած գինի գտնելու 5 բնութագրերը

Սիրված գինու որոնումները նման են քարտեզի վրա ճիշտ ճանապարհի որոնմանը։ Նպատակակետին հասնելու համար անհրաժեշտ է առաջնորդվել որոշ պարամետրերով, որոնք փարոս կդառնան գինու անծայրածիր ծովում։

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/.  Սիրված գինու որոնումները նման են քարտեզի վրա ճիշտ ճանապարհի որոնմանը։ Նպատակակետին հասնելու համար անհրաժեշտ է առաջնորդվել որոշ պարամետրերով, որոնք փարոս կդառնան գինու անծայրածիր ծովում։

Wine and Food–ը կազմել է այն հիմնական բնութագրերը, որոնցով դուք կկարողանաք գտնել ձեր նախընտրած գինին, որը կհամապատասխանի համի ձեր ճաշակին։

Գինիների հինգ հիմնական բնութագրերն են` շաքարայնություն, թթվություն, տանինայնություն, մրգայնություն, մարմնեղություն

Գինու քաղցրությունը

Вино
Вино

Մարդու օրգանիզմում քաղցրության «դետեկտորը» լեզվի ծայրին է, այդ իսկ պատճառով գինու առաջին ումպն անելիս առաջին հերթին զգում ենք հենց այս պարամետրը։

Կենտրոնացեք առաջին տպավորության վրա` քաղցրության ո՞ր մակարդակն է ձեզ համար օպտիմալ համարվում։ Եվ այնուհետև ինքներդ ձեզ համար սահմանեք, թե գինիների ողջ սպեկտրում` աղանդերայիններից մինչև անապակը, որն է ձեր քիմքին հաճելի։


Բայց նկատի ունեցեք, որ քաղցրության «ակնարկ» ունեն նաև որոշ անապակ գինիներ, սա առանձին խորամանկ գինեգործների սիրած հնարքն է։ Նրանք ցանկանում են, որ գինու մարմինն ավելի տպավորիչ լինի։

Գլխավորը` գինու քաղցրության մասին

Вино

Քաղցրությունը զգացվում է լեզվի ծայրին։

Չնչին յուղալի զգացողություն` լեզվի միջին հատվածում։

Քաղցրությունը գինուն ավելի մեծ տտիպություն է հաղորդում; այն դանդաղ ծորում է գավաթի պատերով։

Կարմիր անապակ այնպիսի գինիներում, ինչպիսին է, օրինակ, Կաբեռնե Սովինյոնը, հաճախ պարունակվում է մինչև 0.9գ/լ մնացորդային շաքար։

Բարձր տանինայնությամբ գինին հաճախ ընկալվում է որպես անապակ։

Թթվություն

Вино

Գինու թթվությունը հաճախ ասոցացվում է դրա ավելի բարձր կարգի հետ։ Սակայն միշտ չէ այդպես։ Հայտնի է, որ զով կամ ավելի հարավային տարածաշրջաններում, բայց ոչ շոգ տարիներին ստացվող գինիներին հատուկ է ավելի մեծ թթվությունը։

Այդպիսի գինիները թեթև են, բայց նաև որոշակիորեն «ագրեսիվ» են։ Եթե նախընտրում եք հարուստ և ումպի մեջ կլոր (ներդաշնակ) գինիներ, ապա ընտրեք պակաս թթվությամբ գինիներ։

Թթվության բնութագրեր

Ծակծկոցի կամ կսմթոցի զգացողություն լեզվի հետին մասի եզրերին։

Հանքայնության թեթև զգացում։

Բերանում թարմություն է զգացվում, կարծես, թթու խնձոր կծած լինեք։

Տանիններ` գինիների թերագնահատված բնութագիրը

Տանինները հաճախ շփոթում են գինու չորության մակարդակի հետ։ Իրականում այդ ֆենոլային միացությունները պատասխանատու են տտպահամի համար և գինուն որոշակի դառնություն են հաղորդում։ Խաղողի թաղանթը և սերմերը ֆենոլներ են պարունակում, դրանց քանակը կարող է ավելանալ կաղնու տակառներում հնեցնելու ընթացքում։

Տանինների համն իմանալու համար բավական է լեզվի վրա դնել թեյի օգտագործված փաթեթը, որն իրենից փաստացի մաքուր տանին է ներկայացնում, այն դառնահամ է և չորացնող հատկություն ունի։

Չնայած իր ոչ այնքան հաճելի համային հատկություններին` տանինները գինուն «ազնվականություն» են հաղորդում` հավասարակշռություն, բարդություն և կառուցվածք։

Տանինների ազդեցությունը

Տանինների դառնությունը զգացվում է լեզվի ամենահեռավոր հատվածով` արմատով։

Տանինները չորացնում են լեզուն

Ումպից հետո բերանում մնում է տտիպ դառնոտ և չոր հետհամ։

Մրգայնություն

Գինիները հաճախ բնութագրվում են դրանց մեջ պարունակվող հիմնական մրգային համերով։

Եթե դուք ունեք սիրած մրգեր և հատապտուղներ, հեշտությամբ կկողմնորոշվեք տեսակավոր գինիների ընտրության հարցում, քանի որ դրանցից յուրաքանչյուրն օժտված է մրգահատապտղային բույրերի փնջով։

Գինու մրգայնության համտես

Մտածեք, թե կարմիր գինու որ համերն են ձեզ առավել հաճելի` կարմիր հատապտուղները, ինչպես, օրինակ, ազնվամորին, թե մուգ հատապտուղները, օրինակ, հապալասը և մոշը։

Իսկ սպիտակ գինու մեջ` կիտրոնը և լայմը՞, թե՞ դեղձն ու դեղին խնձորը։

Դուք կարո՞ղ եք որոշել գինու մեջ երեք տարբեր մրգերը։

Կարո՞ղ եք որոշել գինու դոմինանտ մրգային համը։

Ձեզ հաճելի՞ են գինու մեջ բույսերի, բուլղարական կամ սև պղպեղի, ձիթապտղի, մսի բույրերը։

Մարմնեղություն. թեթև մարմնեղության գինի՞, թե՞ ամբողջամարմին գինի

Գինու մարմնեղությունը դրա համալիր բնութագիրն է, որը ձևավորվում է մի քանի բաղադրիչներից, որոնցից գլխավորներն ալկոհոլի և շաքարի խտացումն է։ Գինու մարմնեղությունը կախված է խաղողի բերքի որակից և այն վայրի կլիմայական պայմաններից, որտեղ այն աճեցվել է, գինու արտադրության տեխնոլոգիաների նրբություններից։

Սովորաբար հենց գինու մարմնեղությունն է որոշում սպառողի վերաբերմունքը դրա նկատմամբ և գինու համապատասխանությունն ուտելիքին։

Որքան մեծ է ալկոհոլի պարունակությունը գինու մեջ, այնքան ավելի մեծ է նրա տտպությունը, այն ավելի խիտ է ընկալվում։ Նույն բնութագրերն է գինուն հաղորդում նաև շաքարի պարունակությունը։

Գինու մարմնեղության որոշումը համտեսի ընթացքում

Համեմատեք գինին ձեր փորձած այլ գինիների հետ։ Այն ավելի թե՞թև է։ Ավելի հագեցա՞ծ։ Ումպ անելուց հետո որքա՞ն ժամանակ է բերանում մնում գինուց մնացած սկզբնական զգացողությունները։ 5 վայրկյա՞ն, 40 վայրկյա՞ն։

Ըմպելուց հետո գինու մարմնեղության զգացումը նու՞յնն է, թե՞ ժամանակի ընթացքում թուլանում է։  -0-

Share:
Թեգեր: բնութագիր, գինի, թթվություն, մրգայնություն, քաղցրություն
Նախորդ նյութը

Վարդենիկում ավելուկից պատրաստեցին ամենաերկար հյուսքը

Суп
Հաջորդ նյութը

Ապուրներ. օգուտ և վնաս

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

post-image
Ըմպելիք

Ինչպես գնահատել գինու որակը խցանի միջոցով

post-image
Ըմպելիք

Հայտնի է հայերի սիրելի ըմպելիքը

post-image
Ըմպելիք

Հայաստանում առաջին անգամ արտադրվել է հավաստագրված օրգանական գինի

post-image
Ըմպելիք

Վիսկի լցնող հոգեբան. ինչպե՞ս են ապրում հայ բարմենները և ինչո՞ւ են մարդիկ նրանց վստահում ավելի շատ, քան ընկերներին

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

  • Հայաստանը զբոսաշրջային նոր բրենդ ունի
  • Տեղական համեղ ուտելիքներ և կոլորիտ. Դիլիջանում կայացավ գաստրոնոմիկ շքեղ փառատոնը` GASTROFEST–ը (ՖՈՏՈ)
  • «Երևանի Գինու Օրերը» փառատոնը Wine Travel Awards զբոսաշրջության միջազգային մրցույթի հաղթող է ճանաչվել
  • Հայաստանում մեկնարկում է GARoon փառատոնը. «ԳԱՌունա, գառ կեր»
  • The New York Times–ը հայկական «Արենին» ներառել է խաղողի 10 լավագույն սորտերի ցանկում, որոնց արժե ավելի մոտիկից ծանոթանալ

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ

Գողտրիկ հավաքույթներ Երևանում. ներկայացնում ենք Margaryan Business Group ռեստորանների հարթակների ճանապարհային քարտեզը (ՖՈՏՈ)

0
8713

Թեստ. գուշակեք աշխարհի երկրների մայրաքաղաքները

0
6471

Հայաստանում Հոբբիթների հեքիաթային գյուղ է հայտնվել

0
5859

Հարսանիք «Ծիրանի գարդեն» ռեստորանում. կարևոր է յուրաքանչյուր մանրուք (ՖՈՏՈ)

0
5416

Օմլետ, բրդուճ և գրանոլա. որտե՞ղ նախաճաշել Երևանում, խմբագրության ընտրություն

0
3756

Facebook

ԿՈՆՏԱԿՏՆԵՐ

Տեղեկատվություն տարածելու և ստանալու հարցերով դիմել.
Հեռ./ֆաքս. (+37410) 52-40-80
E-mail: [email protected]

Գովազդ տեղադրելու հարցերով դիմել.
E-mail: [email protected]

Տեխնիկական հարցերով դիմել
E-mail: [email protected]

ԲԱԺԻՆՆԵՐ

  • Սնունդ
  • Ըմպելիք
  • Տուրիզմ
  • Իվենթներ
  • Վիդեո

ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Food&Wine–ը «Նովոստի–Արմենիա» միջազգային տեղեկատվական գործակալության հատուկ նախագիծն է, որտեղ կարող եք գտնել ակտուալ, հետաքրքիր և գլխավորը` օգտակար տեղեկատվություն գաստրոնոմիկ նրբությունների, օրիգինալ և վաղուց սիրված ճաշատեսակների ու հյութերի մասին։ Մենք չենք սահմանափակվում միայն Հայաստանով, որին, անշուշտ, հատուկ տեղ է տրված, այլ նաև պատմում ենք տարբեր երկրների խոհանոցների և հետաքրքիր գաստրոնոմիկ ավանդույթների մասին։ Ձգտում ենք ընթերցողին ծանոթացնել զարմանահրաշ գաստրոնոմիկ աշխարհի հետ, որը լի է անակնկալներով, գաղտնիքներով, առասպելներով ու պատմություններով։
Copyright © 2005-2019 AMI "Novosti-Armenia"