ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Միջերկրածովյան սկզբունքով սնվելը կապված է տարիքային մակուլյար դեգեներացիայի`աչքի ցանցաթաղանթի կենտրոնական մասի քրոնիկ հիվանդության ավելի ցածր տարածվածության հետ: Դա հանգեցնում է կենտրոնական տեսողության աստիճանական կորստի, ինչն անհրաժեշտ է առարկաների հստակ ընկալման համար: Այդ մասին հայտնում է «Обозреватель»-ը` հղում անելով «Medscape Medical News»-ին:
Ամերիկայի Մայո կլինիկայի բժշկական դպրոցի մասնագետները սահմանել են, որ միջերկրածովային դիետան օգտակար է հատկապես մեծահասակ մարդկանց (85 տարեկան) և ավելի մեծերի համար:

Հեղինակները եկել են այն եզրակացության, որ սննդարար նյութերով հարուստ օրաբաժնի պահպանումը, այդ թվում` մրգերի, բանջարեղենի, լոբազգիների և ձկան, ինչպես նաև կարմիր կամ վերամշակված մսի և աղի սննդի օգտագործման կրճատումն ամենայն հավանականությամբ կարող է կանխել տարիքային մակուլյար դեգեներացիայի զարգացումը:-0-