ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Շաբաթ երեկոն անկնկալներով լի է երևանցիների համար, քանի որ հայտնի ռուս ռեփեր Տիմատին ժամանել էր Հայաստանի մայրաքաղաք Black Star Burger ռեստորանի բացման արարողությանը մասնակցելու համար:
Մինչ Տիմատիի` բեմում հայտնվելը հյուրերին զվարճացնում էին հայկական շոուբիզնեսի աստղերը` Սրբուկը և Իվետա Մուկուչյանը: Հավաքվածների բարձր ծափողջույնների ներքո նրանք կատարեցին մի շարք երգեր, ինչից հետո բեմում հայտնվեց Տիմատին:

Բեմում հավաքվածների առաջ ռեփերը սկսեց պատրաստել բուրգերներ և բաժանել իր երկրպագուներին: Ընդհանուր առմամբ, երեկոյի ընթացքում նախատեսվում էր բաժանել հազար բուրգեր: Մի քանի տասնյակ բուրգեր բաժանելուց հետո ռեփերը որոշեց կատարել իր երգերից մի քանիսը:
Հանդիսատեսի խանդավառության ներքո Տիմատին կատարեց «Слышь, ты че такая дерзкая?» և «Баклажан» երգերը: Երգրպագուներն ուրախությամբ երգակցում էին երգչին` անսովոր մթնոլորտ ստեղծելով Երևանի կենտրոնում:



«Երևան, շնորհակալ եմ այս ջերմ ընդունելության համար: @Bckstarburger-ը պաշտոնապես բացվեց», - գրել է Տիմատին Instagram-ի իր էջում:
Միաժամանակ ռեփերն ազդարարել է նոր անակնկալ հայերի համար:
«Ուշադրություն Լոս Անջելում բնակվող բոլոր հայերին` շուտով կբացվի @blackstarburgerla-ը: Շուտով կլինենք ամբողջ աշխարհում, միացեք լավագույն թիմին», - գրել է նա:-0-