ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Ամառային արձակուրդների սեզոնն ամենաբուռն շրջանում է, ժամանակն է մի կողմ թողնել աշխատանքային առօրյան և մեկնել հանգստի: Ձեր հանգիստը կազմակերպելու հարցում կօգնեն տուրիստական գործակալությունները, սակայն հարց է, թե ինչպես ընտրել հուսալի և անվտանգ ընկերություն, որը կկազմակերպի ամեն ինչ գրագետ և առանց խաբեբաության: Զբոսաշրջության հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը մի քանի խորհրուրդ է տվել, թե ինչպես, ընտրելով հուսալի տուրգործակալություն, պաշտպանել սեփական ֆինանսական միջոցները և նյարդերը:
Նա կոչ արեց, առաջին հերթին, ոշադրություն դարձնել տուրգործակալության հետ կնքվող պայմանագրի վրա: Շատ դեպքերում այն չեն կնքում, սակայն դա ճիշտ չէ: «Տուրփաթեթի ստացման ժամանակ անպայման պետք է կնքել գրավոր պայմանագիր», - նշեց Ապրեսյանը:
Անհրաժեշտ է ուշադիր այն ուսումնասիրել և հասկանալ, համապատասխանում է այն, արդյո՞ք, օրենքի պահանջներին, ձեր հետաքրքրություններին և պաշտպանում է, արդյոք, ձեր իրավունքները: Պայմանագրում, մասնավորապես, պարտադիր պետք է մանրամասն նկարագրված լինի ծառայությունների ամբողջ փաթեթը. ուղևորության երթուղին, դրա սկիզբը և ավարտը, տրանսպորտը դեպի նշված վայր, տեղական տրանսպորտը, կեցությունը, ներառված ծառայությունները, սննդիի կազմակերպումը, չեղարկման պայմանները և այլ տեղեկատվություն:
Ըստ նրա, բազմաթիվ գործակալություններ կան, որոնք ներկայացնում են տուրիստական օպերատորներին: Կարևոր է իմանալ, թե որ տուրօպերատորին է ներկայացնում գործակալությունը, ում առաջարկություններն է առաջ մղում:
Ապրեսյանը նշեց նաև, որ կարևոր է հաշվի առնել ընկերության պատմությունը, իմանալ, թե որ կազմակերպությունների անդամ է այն հանդիսանում:-0-