ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Ամռան ամիսներին խանութներում և շուկաներում հայտնվում է մրգերի լայն տեսականի, որոնք պարտադիր պետք է ներառվեն մարդու ամենօրյա սննդակարգում։ Ամառվա պտուղները շատ կարևոր են իմունիտետի բարձրացման համար, նրանք նաև վիտամինների և միկրոէլեմենտների անփոխարինելի աղբյուր են։
Բոլոր մրգերի օգտակար հատկությունները կարելի է անվերջ թվարկել, այդ պատճառով մենք որոշեցինք անդրադառնալ Հայաստանում ամռան ամիսներին ամենատարածված մրգերի 3 տեսակներին, որոնք առանձնանում են բազմաթիվ օգտակար հատկություններով։


