Food & Wine
  • ru
  • hy
  • Սնունդ
  • Ըմպելիք
  • Տուրիզմ
  • Իվենթներ
  • Վիդեո
  • ru
  • hy
Սնունդ

Լավագույն սոուսներն ամառային աղցանների համար

Աղցանն ավելի համեղ և յուրօրինակ դարձնելու ամենապարզ ուղին դրան հետաքրքիր սոուս ավելացնելն է:

ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Ամառային սննդակարգն ավելի բազմազան դարձնել ցանկացողների համար «Նովոստի-Արմենիա» գործակալությունն առաջարկում է աղցանների սոուսների հեշտ և ոչ ստանդարտ բաղադրատոմսեր, որոնց մասին գրել է Elle ամսագիրը:

Մեղրաբալզամիկ սոուս

Հարմար է հնդկահավով կամ հավով աղցանների համար

Բաղադրիչներ.

Ձիթապտղի յուղ` 2 ճշ.գ.

Բալզամիկ քացախ` 3 ճգ.գ.

Մեղր` 1 թ.գ.

Սխտոր` 1 պճեղ

Աղ և պղպեղ

Պատրաստման եղանակը.

Սոուսի համար պետք է խառնել բոլոր բաղադրիչները և ծեփել պատառաքաղով մինչև էմուլսիա ստանալը (որպես տարբերակ, լցնում ենք փոքրիկ բանկայի մեջ, փակում ենք կափարիչով և ակտիվորեն թափահարում ենք` մինչև նույն էմուլիան ստացվի):

Սխտորի սոուս

Հարմար է կարտոֆիլով աղցանների համար

Բաղադրիչներ.

Սխտորի միջին պճեղ` 2 հատ

Կարմիր գինու քացախ` 3 ճշ.գ.

Ձիթապտղի յուղ` 4-5 ճշ.գ.

Աղ և աղացած սև պղպեղ` ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը.

Դնել սխտորը հավանգի մեջ 2 մեծ պտղունց աղի հետ: Տրորոմ ենք հավանգակոթով մինչև պյուրե դառնալը: Լցնում ենք քացախը, խառնում ենք և թողնում ենք 3 րոպե: Բարակ շիթով ավելացնում ենք ձեթը` անդադար խառնելով պատառաքաղով` մինչև էմուլսիայի գոյացումը (ձեթը պետք է հավասարաչափ խառնվի մնացած բաղադրիչների հետ):

Սալսա

Հարմար է ձկան կամ թռչնամսով աղցանների համար

Բաղադրիչներ.

Միջին հասունության լոլիկ` 2 հատ

Գլուխ սոխ` 1 հատ

Չիլի ոչ մեծ կծու պղպեղ` 1 հատ

Սխտոր` 1 պճեղ

Լայմի հյութ` 1 ճշ.գ.

Մի բուռ համեմի փոքր տերևներ` 10 գրամ

Աղ և պղպեղ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը.

Մանր կտրատում ենք պղպեղը, լոլիկը, սոխը, սխտորը և համեմը: Այդ ամենը խառնում ենք լայմի հյութի հետ: Փակում ենք ամանը և թողնում ենք սենյակային ջերմաստիճանի պայմաններում մոտ 30 րոպե:

Բալզամիկ–հազրեվարդի սոուս

Հարմար է խորոված բանջարեղենով աղցանների համար

Բաղադրիչներ.

Բալզամիկ քացախ` 60 մլ

Դիժոնի մանանեխ` 1 ճշ.գ.

Սխտոր` 1 պճեղ

Հազրեվարդի թարմ ասեղներ (կամ 1 թ.գ. չորից)

Ջուր` 1 ճշ.գ.

Աղ` 2 ճշ.գ.

Աղացած սև պղպեղ` թ.գ. ½-ը

Ձիթապտղի յուղ` թ.գ. ¼-ը

Պատրաստման եղանակը.

Դնում ենք բոլոր բաղադրիչները բլենդերի մեջ և խառնում ենք մինչև միատարր էմուլսիա ստանալը:

Share:
Թեգեր: աղցան, ամառ, սննդակարգ, սոուս
Նախորդ նյութը

Հայկական գինիները կներկայացվեն «Weinsommer» գինու գերմանական փառատոնում

Հաջորդ նյութը

Օղի` Չեռնոբիլից. Atomik օղու առաջին շիշն է արտադրվել օտարման գոտում

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

post-image
Սնունդ

Խոհարարական դասընթացներ՝ առանց տնից դուրս գալու. հավով, եգիպտացորենով և սոյայի ու մեղրի սոուսով աղցան

post-image
Սնունդ

Մսի փոխարինիչները մեծ տարածում են գտնում ռեստորաններում. դրանց շուկան կաճի`հասնելով 100 մլրդ դոլարի

post-image
Սնունդ

Կարտոֆիլով և աղացած մսով լազանյա. իտալական ուտեստի նուրբ և համեղ տարբերակ

post-image
Սնունդ

Ինչպես ճիշտ պատրաստել պանրային ֆոնդյու

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

  • Հայաստանը զբոսաշրջային նոր բրենդ ունի
  • Տեղական համեղ ուտելիքներ և կոլորիտ. Դիլիջանում կայացավ գաստրոնոմիկ շքեղ փառատոնը` GASTROFEST–ը (ՖՈՏՈ)
  • «Երևանի Գինու Օրերը» փառատոնը Wine Travel Awards զբոսաշրջության միջազգային մրցույթի հաղթող է ճանաչվել
  • Հայաստանում մեկնարկում է GARoon փառատոնը. «ԳԱՌունա, գառ կեր»
  • The New York Times–ը հայկական «Արենին» ներառել է խաղողի 10 լավագույն սորտերի ցանկում, որոնց արժե ավելի մոտիկից ծանոթանալ

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ

Գողտրիկ հավաքույթներ Երևանում. ներկայացնում ենք Margaryan Business Group ռեստորանների հարթակների ճանապարհային քարտեզը (ՖՈՏՈ)

0
8713

Թեստ. գուշակեք աշխարհի երկրների մայրաքաղաքները

0
6471

Հայաստանում Հոբբիթների հեքիաթային գյուղ է հայտնվել

0
5859

Հարսանիք «Ծիրանի գարդեն» ռեստորանում. կարևոր է յուրաքանչյուր մանրուք (ՖՈՏՈ)

0
5416

Օմլետ, բրդուճ և գրանոլա. որտե՞ղ նախաճաշել Երևանում, խմբագրության ընտրություն

0
3756

Facebook

ԿՈՆՏԱԿՏՆԵՐ

Տեղեկատվություն տարածելու և ստանալու հարցերով դիմել.
Հեռ./ֆաքս. (+37410) 52-40-80
E-mail: [email protected]

Գովազդ տեղադրելու հարցերով դիմել.
E-mail: [email protected]

Տեխնիկական հարցերով դիմել
E-mail: [email protected]

ԲԱԺԻՆՆԵՐ

  • Սնունդ
  • Ըմպելիք
  • Տուրիզմ
  • Իվենթներ
  • Վիդեո

ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Food&Wine–ը «Նովոստի–Արմենիա» միջազգային տեղեկատվական գործակալության հատուկ նախագիծն է, որտեղ կարող եք գտնել ակտուալ, հետաքրքիր և գլխավորը` օգտակար տեղեկատվություն գաստրոնոմիկ նրբությունների, օրիգինալ և վաղուց սիրված ճաշատեսակների ու հյութերի մասին։ Մենք չենք սահմանափակվում միայն Հայաստանով, որին, անշուշտ, հատուկ տեղ է տրված, այլ նաև պատմում ենք տարբեր երկրների խոհանոցների և հետաքրքիր գաստրոնոմիկ ավանդույթների մասին։ Ձգտում ենք ընթերցողին ծանոթացնել զարմանահրաշ գաստրոնոմիկ աշխարհի հետ, որը լի է անակնկալներով, գաղտնիքներով, առասպելներով ու պատմություններով։
Copyright © 2005-2019 AMI "Novosti-Armenia"