ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Նախաճաշն օրվա ամենակարևոր սննդառությունն է, սակայն շատերն այն բաց են թողնում։ Մենք առաջարկում ենք ձեզ լրացնել առավոտը նախաճաշով, որի պատրաստումը երկար ժամանակ չի պահանջում։ Դրանք զանազան խճողակներով տոստերն են։
Տոստեր ավոկադոյով
Ավոկադո - 1 հատ
Սպիտակ հաց - 4 կտոր
Չոր պանիր - 100 գր
Սխտոր - 2 պճեղ
Մայոնեզ - 10 գր (կարելի է փոխարինել հունական յոգուրտով)
Աղ և պղպեղ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Հացը մի փոքր տապակել տոստերի կամ տապակի վրա, վրան սխտոր քսել։ Մաքրած ավոկադոն և պանիրը քերել, ավելացնել մայոնեզը կամ հունական յոգուրտը, սև պղպեղն ու աղը։ Բոլորը խառնել և քսել հացին։

Տոստեր սնկով և պանրով
Բաղադրիչներ`
Թարմ սունկ - 400 գր.
Սերուցքային կարագ - 50 գր.
Կիտրոն - 1 հատ
Արևածաղկի բուսայուղ - 2 ճ.գ
Ցորենի ալյուր - 2 ճ.գ
Կաթ - 500 մլ
Տոստեր - 12 հատ
Գրյույեր պանիր – 50 գր
Աղ և պղպեղ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Դնել տապակի վրա 30 գրամ սերուցքային կարագ, ավելացնել մի պտղունց աղ և կիտրոնի հյութ։ Դանդաղ կրակի վրա դրանց ավելացնել կտրատած սունկը։ Պատրաստել մոտ տասը րոպե` խառնելով։ Կարագի մնացորդը և ձիթայուղն տաքացնել փոքրիկ տարայում, ավելացնել ալյուր և աստիճանաբար լցնել կաթը` միաժամանակ խառնելով։
Ավելացնել աղ և պղպեղ և եփել մոտ 10 րոպե։ Դրանից հետո ավելացնել սունկը հյութով և թողնել, որ սոուսը հանգստանա։ Այնուհետև բաշխել սոուստ տոստերի վրա, քերած պանիր ցանել վրան և թխել ջեռոցում 5 րոպե 180 աստիճանով, մինչև պանիրը ոսկեգույն դառնա։

Տոստեր կանաչ սոխով և համեմով
Բաղադրիչներ
Հավկիթ - 1 հատ
Կանաչ կտրատած սոխ - 1 ճ.գ
Մանրացրած համեմ (կորիանդր) - 1 ճ.գ
Սպիտակ հաց - 8 կտոր
Բուսայուղ
Աղ և պղպեղ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը.
Տաքացրած տապակի մեջ բուսայուղ լցնել։ Խորն ափսեի հարել հավկիթն ու աղը, պղպեղը, կանաչ սոխը և համեմը։ Հացը թաթախել հավկիթի մեջ, երկու կողմերից տապակել մինչև խրխրթան կեղև առաջանա։ Դնել պատրաստի տոստերը թղթե սրբիչի վրա և մի փոքր չորացնել։
