Food & Wine
  • ru
  • hy
  • Սնունդ
  • Ըմպելիք
  • Տուրիզմ
  • Իվենթներ
  • Վիդեո
  • ru
  • hy
Իվենթներ

Համի տոն. ի՞նչ անակնկալներ է պատրաստում Yerevan Food Fest 2019–ը

Փառատոնը բաղկացած կլինի չորս մասերից

ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/.  Yerevan Food Fest ամենամյա գաստրոփառատոնի հիմնադիր Աննա Մազմանյանը Facebook–ի իր էջի ուղիղ եթերում պատմել է այս տարվա միջոցառման մասին։ Փառատոնի բացումը կկայանա նոր տեղում և նոր ձևաչափով սեպտեմբերի 18–ին, իսկ սեպտեմբերի 19-22–ը կանցկացվի դասախոսությունների, վարպետության դասերի, ընթրիքների շարք և ոչ միայն։

Փառատոնը բաղկացած կլինի չորս մասերից։

Առաջին հատվածը – Հայաստանում գաստրոտուրիզմի թեմայով համաժողովն է։ Այս տարի հատուկ ուշադրություն կհատկացվի մթերքներին, ֆերմերներին և նրան, թե ինչպես հետաքրքրել զբոսաշրջիկներին որոշակի մթերքով։ Մազմանյանը նշեց, որ բոլոր գլխավոր հյուրերը ներկա կլինեն համաժողովին, որտեղ կներկայացնեն իրենց հարուստ փորձը։ Բոլոր ցանկացողները կարող են նախապես գրանցվել և այցելել համաժողովը։

«BarShow» խորագրով երկրորդ մասը կանցկացվի առաջին անգամ։ Դրա շրջանակում Հայաստան կայցելեն երեք փորձագետներ, իսկ ղեկավարը կլինի լրագրող, բլոգեր և Craft Cocktails Berlin փառատոնի հիմնադիր ու կազմակերպիչ Ռոբերտ Շրետերը։ «Բարի» հատվածն իր հերթին կկիսվի սրճային և ալկոհոլային մասերի։

IFEP երրորդ մասն ամենամեծն է, որի շրջանակում  հինգ երկրների խոհարարներ կսովորեցնեն համեղ և ճիշտ սնվել, ինչպես նաև սեփական խոհանոցնն անթափոն դարձնել։

Չորրորդ հատվածը բաղկացած կլինի դասախոսություններից։ Այս հատվածում բոլոր ցանկացողները կարող են շատ բան իմանալ ոլորտի մասին, սկսած ռեստորանի PR–ով զբաղվելու ձևերից մինչև ռեստորանների մասին տեսություններ գրելու տեխնիկա։ Դասախոսների թվում կլինի Իտալիայի ռեստորանային լավագույն տեսաբաններից մեկը` Ֆեդերիկո Ֆեռերոն։

Փառատոնի խոսնակներ կլինեն Դանիայից, Լիբանանից, Իսպանիայից, Ռուսաստանից, Իտալիայից և այլ երկրներից ժամանած հյուրեր։ Չի կարելի չնշել նաև «չորս ձեռքի երեք ընթրիքը»։ Առաջինը կանցկացվի Մերձավոր Արևելքից ժամանած Ջո Բարզոյի ղեկավարությամբ։ Երկրորդում շեֆ Ռաշիդ Ռախմանովն առաջին անգամ Հայաստանում կներկայացնի պերուանական խոհանոցի ընթրիք։

«Եվ այսպես, սեպտեմբերի 18-22–ը Երևանում կանցկացվի գլխավոր գաստրոնոմիկ տոնը, և կկազմակերպվի Yerevan Foоd Fest մինի ուսումնական կենտրոն»,– ասաց Մազմանյանը։

Նոր մանրամասները հայտնի կդառնան սեպտեմբերի 5–ին։ -0-

Share:
Թեգեր: Yerevan Food Fest 2019, Երևան
Նախորդ նյութը

Առողջ նախաճաշեր, որոնք կարելի է պատրաստել դեռ երեկոյից

Հաջորդ նյութը

Must have մայրաքաղաքի հյուրերի համար. ի՞նչ պետք է պարտադիր անել Երևանում

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

post-image
Իվենթներ

Հայաստանը գարեջրի հայրենի՞քն է.Երևանում անցկացվել է ամենաալկոհոլային փառատոնը (ՖՈՏՈ)

post-image
Իվենթներ

Մարզահագուստով արքան. Jamiroquai–ի երևանյան համերգի ամենավառ կադրերը (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

post-image
Իվենթներ

«Իմ ձեռագործ Հայաստան». մայրաքաղաքում անցկացվել է արհեստների փառատոն

post-image
Իվենթներ

Հայկական խոհանոցը և բարձր նորաձևությունը. Երևանում կայացավ գաստրոկուտյուր բացառիկ ցուցադրությունը (ՎԻԴԵՈ)

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

  • Հայաստանը զբոսաշրջային նոր բրենդ ունի
  • Տեղական համեղ ուտելիքներ և կոլորիտ. Դիլիջանում կայացավ գաստրոնոմիկ շքեղ փառատոնը` GASTROFEST–ը (ՖՈՏՈ)
  • «Երևանի Գինու Օրերը» փառատոնը Wine Travel Awards զբոսաշրջության միջազգային մրցույթի հաղթող է ճանաչվել
  • Հայաստանում մեկնարկում է GARoon փառատոնը. «ԳԱՌունա, գառ կեր»
  • The New York Times–ը հայկական «Արենին» ներառել է խաղողի 10 լավագույն սորտերի ցանկում, որոնց արժե ավելի մոտիկից ծանոթանալ

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ

Գողտրիկ հավաքույթներ Երևանում. ներկայացնում ենք Margaryan Business Group ռեստորանների հարթակների ճանապարհային քարտեզը (ՖՈՏՈ)

0
8621

Թեստ. գուշակեք աշխարհի երկրների մայրաքաղաքները

0
6296

Հայաստանում Հոբբիթների հեքիաթային գյուղ է հայտնվել

0
5643

Հարսանիք «Ծիրանի գարդեն» ռեստորանում. կարևոր է յուրաքանչյուր մանրուք (ՖՈՏՈ)

0
5326

Օմլետ, բրդուճ և գրանոլա. որտե՞ղ նախաճաշել Երևանում, խմբագրության ընտրություն

0
3574

Facebook

ԿՈՆՏԱԿՏՆԵՐ

Տեղեկատվություն տարածելու և ստանալու հարցերով դիմել.
Հեռ./ֆաքս. (+37410) 52-40-80
E-mail: [email protected]

Գովազդ տեղադրելու հարցերով դիմել.
E-mail: [email protected]

Տեխնիկական հարցերով դիմել
E-mail: [email protected]

ԲԱԺԻՆՆԵՐ

  • Սնունդ
  • Ըմպելիք
  • Տուրիզմ
  • Իվենթներ
  • Վիդեո

ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Food&Wine–ը «Նովոստի–Արմենիա» միջազգային տեղեկատվական գործակալության հատուկ նախագիծն է, որտեղ կարող եք գտնել ակտուալ, հետաքրքիր և գլխավորը` օգտակար տեղեկատվություն գաստրոնոմիկ նրբությունների, օրիգինալ և վաղուց սիրված ճաշատեսակների ու հյութերի մասին։ Մենք չենք սահմանափակվում միայն Հայաստանով, որին, անշուշտ, հատուկ տեղ է տրված, այլ նաև պատմում ենք տարբեր երկրների խոհանոցների և հետաքրքիր գաստրոնոմիկ ավանդույթների մասին։ Ձգտում ենք ընթերցողին ծանոթացնել զարմանահրաշ գաստրոնոմիկ աշխարհի հետ, որը լի է անակնկալներով, գաղտնիքներով, առասպելներով ու պատմություններով։
Copyright © 2005-2019 AMI "Novosti-Armenia"