ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Հայտնի բրիտանական Wanderlust ճափորդական ամսագիրը հրապարակել է Երևանում անհրաժեշտ անելու 11 քայլերի ցուցակը:
Առաջարկում ենք փոքրիկ խաղ. ընտրեք թիվ և իմացեք, թե երևանյան քայլերից որն է առավել հարմար հենց ձեզ համար։
1. Մատենադարան հնագույն ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում ծանոթանալ դարավոր պատմության հետ

2. Բարձրանալ Կասկադով

3. Հիանալ Հանրապետության հրապարակի երգող շատրվաններով

4. Վերադառնալ անցյալ և տեսնել սովետական մետրոն

5. «Արարատ» տուրում ըմպել Չերչիլի սիրած խմիչքը

6. Համտեսել հայկական համեղ ուտեստներն ու հմիչքը, ինչպես նաև զվարճանալ Երևանի ֆանտաստիկ բարերում և ռեստորաններում` բաց երկնքի տակ

7. Ծանոթանալ Հայատանի սյուրռեալիստական կողմի հետ` այցելելով Սերգեյ Պարաջանովի թանգարան

8. Հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին

9. Ընտրել նվեր Վերնիսաժում

10. Քննարկել համաշխարհային խնդիրները «Մտածողների պուրակում»

11. Զբոսնել Կոնդի հնագույն փողոցներով
