Food & Wine
  • ru
  • hy
  • Սնունդ
  • Ըմպելիք
  • Տուրիզմ
  • Իվենթներ
  • Վիդեո
  • ru
  • hy
Ըմպելիք

Օրվա խմիչքը. Սանգրիա

Սանգրիա` միջին ալկոհոլային խմիչք, որը պատրաստված է գինու հիման վրա և մրգերի, հատապտուղների, շաքարի կտորների և սոդայաջրի համադրությամբ։

ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Սանգրիան հայտնի է Իսպանիայի և Պորտուգալիայի հարավում 19-րդ դարի կեսերից: Համարվում է, որ խմիչքի անունը գալիս է իսպաներեն «sangre» բառից, որը թարգմանվում է որպես արյուն: Այդ խմիչքը կարելի է փորձել ոչ միայն բարերում և ռեստորաններում, այլ նաև կարելի է այն տանը պատրաստել: Ներկայացնում ենք ձեզ սպիտակ և դասական սանգրիա պատրաստելու բաղադրատոմսեր:

Սանգրիա

Բաղադրիչներ.

Կիտրոն - 1 հատ

Նարինջ - 1 հատ

Եղեգնաշաքար - 55 գ

Չոր կարմիր գինի - 750 մլ

Կոնյակ - 60 մլ

Սոդա ջուր - 500 մլ

Պատրաստման եղանակը.

Բարակ կտրատել կիտրոնն ու նարինջը և տեղափոխել  գրաֆինի մեջ: Ավելացնել շաքար, գինի և կոնյակ և լավ խառնել` մինչև շաքարը լուծվի: Վերջում լցնել սոդայի ջուրը:

Սպիտակ սանգրիա

Բաղադրիչներ.

Սոդա ջուր - 500 մլ

Չոր սպիտակ գինի - 750 մլ

Կալվադոս կամ կոնյակ `150 մլ

Ելակի և ազնվամորու խառնուրդ `400-500 գ

Կանաչ խնձոր - 3 հատ

Դեղձ - 2 հատ

Լայմ - 1 հատ

Կիտրոն - 1 հատ

Մանր շագանակագույն շաքար `3 ճշ. լ

Պատրաստման եղանակը.

Կտրատել լայմը, կիտրոնը, դեղձը և խնձորը մանր կտորների, ցանել շաքարավազ և թողնել 20 րոպե: Տեղափոխել մրգերը գրաֆինի մեջ, լցնել կալվադոս կամ կոնյակ կամ գինի և թողնել սենյակային ջերմաստիճանի պայմաններում 2 ժամից ոչ պակաս: Մատուցելուց առաջ ավելացնել հատապտուղներ և սառույց և բաժակներից յուրաքանչուրի մեջ լցնել սոդայի ջուր:

Share:
Թեգեր: գինի, Իսպանիա, խմիչք, Պորտուգալիա, Սանգրիա
Նախորդ նյութը

Must have մայրաքաղաքի հյուրերի համար. ի՞նչ պետք է պարտադիր անել Երևանում

Հաջորդ նյութը

Ամենաօգտակար դիետան, որը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական ժառանգություն ցանկում

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

post-image
Ըմպելիք

Գինի ընտրելու 13 խորհուրդ` հայ սոմելիեից

post-image
Ըմպելիք

Կոլա, աղ և հում ձու. սուրճի յուրօրինակ բաղադրատոմսեր

post-image
Ըմպելիք

ARARAT–ը ներկայացրել է լեգենդար կոնյակի նոր շշերն ու փաթեթավորումը

post-image
Ըմպելիք

Հաճույք առանց վնասի կամ ինչպես առավոտյան սուրճը ճիշտ խմել

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

  • Հայաստանը զբոսաշրջային նոր բրենդ ունի
  • Տեղական համեղ ուտելիքներ և կոլորիտ. Դիլիջանում կայացավ գաստրոնոմիկ շքեղ փառատոնը` GASTROFEST–ը (ՖՈՏՈ)
  • «Երևանի Գինու Օրերը» փառատոնը Wine Travel Awards զբոսաշրջության միջազգային մրցույթի հաղթող է ճանաչվել
  • Հայաստանում մեկնարկում է GARoon փառատոնը. «ԳԱՌունա, գառ կեր»
  • The New York Times–ը հայկական «Արենին» ներառել է խաղողի 10 լավագույն սորտերի ցանկում, որոնց արժե ավելի մոտիկից ծանոթանալ

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ

Գողտրիկ հավաքույթներ Երևանում. ներկայացնում ենք Margaryan Business Group ռեստորանների հարթակների ճանապարհային քարտեզը (ՖՈՏՈ)

0
8621

Թեստ. գուշակեք աշխարհի երկրների մայրաքաղաքները

0
6296

Հայաստանում Հոբբիթների հեքիաթային գյուղ է հայտնվել

0
5643

Հարսանիք «Ծիրանի գարդեն» ռեստորանում. կարևոր է յուրաքանչյուր մանրուք (ՖՈՏՈ)

0
5326

Օմլետ, բրդուճ և գրանոլա. որտե՞ղ նախաճաշել Երևանում, խմբագրության ընտրություն

0
3574

Facebook

ԿՈՆՏԱԿՏՆԵՐ

Տեղեկատվություն տարածելու և ստանալու հարցերով դիմել.
Հեռ./ֆաքս. (+37410) 52-40-80
E-mail: [email protected]

Գովազդ տեղադրելու հարցերով դիմել.
E-mail: [email protected]

Տեխնիկական հարցերով դիմել
E-mail: [email protected]

ԲԱԺԻՆՆԵՐ

  • Սնունդ
  • Ըմպելիք
  • Տուրիզմ
  • Իվենթներ
  • Վիդեո

ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Food&Wine–ը «Նովոստի–Արմենիա» միջազգային տեղեկատվական գործակալության հատուկ նախագիծն է, որտեղ կարող եք գտնել ակտուալ, հետաքրքիր և գլխավորը` օգտակար տեղեկատվություն գաստրոնոմիկ նրբությունների, օրիգինալ և վաղուց սիրված ճաշատեսակների ու հյութերի մասին։ Մենք չենք սահմանափակվում միայն Հայաստանով, որին, անշուշտ, հատուկ տեղ է տրված, այլ նաև պատմում ենք տարբեր երկրների խոհանոցների և հետաքրքիր գաստրոնոմիկ ավանդույթների մասին։ Ձգտում ենք ընթերցողին ծանոթացնել զարմանահրաշ գաստրոնոմիկ աշխարհի հետ, որը լի է անակնկալներով, գաղտնիքներով, առասպելներով ու պատմություններով։
Copyright © 2005-2019 AMI "Novosti-Armenia"