ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Միջերկրածովյան դիետան պատահաբար չի ներառվել այս ցուցակում, քանի որ ամբողջ աշխարհի բժիշկները համամիտ են, որ հենց այն է ամենաառողջարարը, գրում է «Аргументы и факты»-ն: Այն խորհուրդ է տրվում այն մարդկանց, ովքեր ուզում են բարելավել իրենց առողջությունը, այն պահում են նրանք, ովքեր ապրում են մինչև 100 տարեկան և ավելին: Սնվելու հենց այսպիսի ոճն է հանդիսանում ավելորդ քաշի, սրտանոթային հիվանդություների, շաքարախտի կանխարգելիչը։
Ի՞նչ դիետա է դա
Սկսենք նրանից, որ Միջերկրածովյան դիետան` նիհարելու համար սնվելու համակարգ չէ: Այստեղ որևէ բառ չկա ինչ–որ մթերքներից հրաժարվելու, կալորիաներ հաշվելու և սովապահություն անելու մասին։ Հակառակը, սա ավելի շուտ կենսակերպ է։
Միջերկրածովյան դիետային բնորոշ առանձնահատկությունները
- Մեծ քանակության բանջարեղեն, ընդեղեն, ընկուզեղեն, սերմեր և հացահատիկ սննդակարգում

Միջերկրական ծովի երկրներում հիանալի պայմաններ են ստեղծվել մրգերի և բանջարեղենի աճեցման համար։ Այդ իսկ պատճառով տարածաշրջանի խոհանոցը հիմնվում է մեծ թվով զանազան տեղական սեզոնային բանջարեղենի` լոլիկի, արտիշոկի, սմբուկի, պղպեղի վրա և այլն։ Սրանք էշան մթերքներ են։ В странах
- Ձիթայուղի ակտիվ օգտագործումը

Միջերկրածովյան յուրաքանչյուր երկրում ձիթայուղը մի փոքր տարբերվում է այլ երկրներում արտադրվածներից։ Օրինակ, իտալական բուսայուղն ընդհանրապես նման չէ թունիսյանին։ Այդ երկու երկրները միավորում է մեկ բան` այստեղ շատ են ձիթապտղի ծառերը, և ձիթապտղի յուղն ամենակարևոր մթերքներից է։
- Ծանր մսի (խոզի, տավարի, ոչխարի) տեսակների չափավոր օգտագործում
- Ծովամթերքի և ձկան հաճախակի օգտագործում

Բոլոր երկրները ծով ունեն, դա հիմնականում երկար ծովափն է, այդ իսկ պատճառով ձկնորսությունը բնակիչների` պատմականապես կարևոր զբաղմունքներից մեկն է։
- Ցածր յուղայնության կաթնամթերք` յոգուրտներ, թեթև պանիրներ (մոցառելա, ֆետա, խալումի և այլն)

Կաթնամթերքը և կաթնաթթվային մթերքը հաճախ են հայտնվում սեղանին, եթե ոչ ամեն օր, ապա գոնե օրը մեջ։
- Կարմիր գինու չափավոր օգտագործում

Միջերկրածովկան բոլոր երկրները հիանալի գինիներ ունեն, և այստեղ կլիմայական պայմանները կատարյալ են խաղողագործության և զանազան գինիների արտադրության համար։
- Մեծ քանակությամբ կանաչեղենի օգտագործում
- Մեծ քանակությամբ թարմ սեզոնային մթերքների օգտագործում
- Անուշեղենի սահմանափակում

Միջերկրածովյան դիետան ենթադրում է աղանդերի օգտագործում շաբաթական ընդամենը 1-2 անգամ։
Հիմնական սննդամթերքներ
Դա ձիթայուղն է, բանջարեղենը, հատիկեղենն ու ընդեղենը, ինչպես նաև կաթնամթերքը և երիտասարդ պանիրները։ Սա այն է, ինչ միջերկրածովյան ափերի բնակիչներն ուտում են ամեն օր, մի քանի անգամ։ Դժվարամարս ածխաջրատներն էներգիայի մեծ պաշար են տալիս, մեծ թվով վիտամիններ, հանքային նյութեր, հակաօքսիդանտներ։ Ձիթայուղն օգնում է պետքական միկրոտարրերի և կենսանյութերի յուրացմանը։ Կենդանական ճարպերը և սպիտակուցները ստացվում են կաթնամթերքից և ձկնեղենից, որը խորհուրդ է տրվում օգտագործել շաբաթական 5-6 անգամ։
Օսլայոտ բանջարեղենը, օրինակ, կարտոֆիլը, օգտագործում են սահմանափակ, շաբաթվա ընթացքում` ընդամենը երկու անգամ։