ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Առաջարկում ենք ձեզ առավոտյան սուրճն ավելի օրիգինալ դարձնել` սուրճը նորովի պատրաստելով:
Սուրճ բանանով և դարչինով

Բաղադրիչներ
Բանան` կես
Դարձին` ըստ ճաշակի
Վանիլային պաղպաղակ` մեկ գնդիկ
Սուրճ` մեկ բաժակ
Պատրաստման եղանակը
Եփած, քիչ պաղած սուրճը բլենդերում խառնել մանր կտրատած բանանով և դարչինով: Ավելացնել պաղպաղակ, ինչպես նաև, ցանկության դեպքում, սերուցք
Կիտրոնով և դառը շոկոլադով

Բաղադրիչներ
Դառը շոկոլադ` 50 գ
Կիտրոն` կես
Աղ` քառորդ թեյի գդալ
Շաքարավազ` ըստ ճաշակի
Պաղպաղակ (պարտադիր չէ)` 100 գ
Սուրճ` 1 բաժակ
Պատրաստման եղանակը
Մանրացնել շոկոլադը, կիտրոնը շրջանակների կտրել: Սրճեփի մեջ լցնել սուրճը և շաքարավազը, ավելացնել եռացրած ջուր, աղ և եփել` չհասցնելով եռման աստիճանի: Լցնել ըմպելիքը գավաթի մեջ, ավելացնել մանրացված շոկոլադ, կիտրոնի շրջանակները և պաղպաղակը:
Կակաո-բանանային սուրճ

Բաղադրիչներ
Բանան` 1 հատ
Մեղր` 1 թեյի գդալ
Կակաո` 1 թեյի գդալ
Թարմ եփած սուրճ` 1 բաժակ
Կաթ` 1 բաժակ
Պատրաստման եղանակը
Բոլոր բաղադրիչները լցնել բլենդերի մեջ և հարել: