ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի./Նովոստի–Արմեձնիա/. Արդեն 3–րդ անգամ Երևանում անցկացվում է Yerevan Music Night մասշտաբային միջոցառումը։

Kami ակումբի արտ–տնօրեն Վահագն Գրիգորյանը մեր թղթակցի հետ զրույցում նշեց, որ միջոցառման նպատակն է օրացույցում ունենալ ևս մեկ տոնական օր։

Նա ընդգծեց, որ ամեն տարի փառատոնին մասնակցում են հայկական խմբեր, ինչպես նաև հեդլայներ` հատուկ հրավիրված արտիստ։ Այս տարի փառատոնի հեդլայներն էր երգիչ Թոմաս Ն'էվերգրինը։ Հայ արտիստներից Yerevan Music Night–ի բեմում փայլեցին Սրբուկը, Արամ МР3–ը, Սոնա Ռուբենյանն ու Գարիկ Պապոյանը, Kami friends project–ը, Dialog project–ը և այլք։

«3 տարի առաջ մենք տոնեցինք մեր Kami ակումբի տասնամյակը և հոբելյանին որոշեցինք նվեր–տոն մատուցել մեր քաղաքին։ Այն շատ լավ անցավ, և որոշվեց, որ այս միջոցառումը պետք է անցկացվի ամեն տարի, պետք է դառնա փառատոն, որի մասին կիմանան բոլորը», – նշեց Գևորգյանը։

Eventtoura ընկերության համահիմնադիր և տնօրեն Մերի Բադալյանն իր հերթին նշեց, որ այս փառատոնը նպատակաուղղված է Հայաստանում իրադարձային տուրիզմի զարգացմանը։

Նա պարզաբանեց, որ այս տարի փառատոնին ներկայացված է ռետորաններ և ալկոհոլային խմիչքների արտադրողներ ներկայացնող 20 տաղավար` Երևանից, Տավուշից, Արագածոտնից, Գյումրիից։

Չնայած համեմատաբար ոչ մեծ տարածքին, Yerevan Music Night–ը կարողացավ դրսևորել ցանկացած փառատոնի լավագույն որակները` համեղ ճաշատեսակներ, որակյալ խմիչք ու անսահման երաժշտություն, որը ստիպում էր բոլորին պարել ու ձայնակցել ծանոթ մեղեդիներին։

Միջոցառումն անցկացվում է ամեն տարի հոկտեմբերի երկրորդ շաբաթ օրը և համախմբում է հազարավոր հյուրերի` ստեղծելով քաղաքային մասշտաբի տոի և երեկույթի մթնոլորտ։–0–