Food & Wine
  • ru
  • hy
  • Սնունդ
  • Ըմպելիք
  • Տուրիզմ
  • Իվենթներ
  • Վիդեո
  • ru
  • hy
Իվենթներ

«Սեպտեմբերֆեստ». Հայաստանում առաջին անգամ կանցկացվի մրգային օղու փառատոն

Փառատոնը կօգնի բացահայտել մրգային օղու տեղական արտադրության ներուժը ներդրողների համար և միջնորդ դառնալ արտաքին շուկաների համար:

ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Տավուշի մարզի Կողբ համայնքում սեպտեմբերի 28-ին առաջին անգամ կանցկացվի «սեպտեմբերֆեստ» մրգային օղու առաջին փառատոնը, չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց միջոցառման կազմակերպիչ, փիար տեխնոլոգ Կարեն Քոչարյանը:

«Փառատոնի անցկացմամբ մտադիր ենք կազմակերպել հայկական մրգային օղու քրաֆտ և բրենդինգ արտաքին շուկայի համար: Ինչպես ցույց են տալիս հետազոտությունները, այդ պրոդուկտն ունի բոլոր շանսերը դառնալ ազգային ապրանքանիշ բավականին լուրջ արտահանման համար», - ասաց նա:

Նրա խոսքով, փառատոնը կօգնի բացահայտել մրգային օղու տեղական արտադրության ներուժը ներդրողների համար և միջնորդ դառնալ արտաքին շուկաների համար:

Քոչարյանը նշեց նաև փառատոնի անցկացման կարևորությունը  Տավուշի մարզի սահմանամերձ համայնքների զարգացման տեսանկյունից, նշելով, որ նմանօրինակ միջոցառումները կարող են խթանել և`տեղական ենթակառուցվածքների զարգացումը, և` հյուրանոցային բիզնեսը:

Այդ տեսակետից նա նշեց նոր հնարավորությունները տարածաշրջանային գոստրոտուրիզմի զարգացման համար:

«Զարգացման դիվերսիֆիկացիան անհրաժեշտ է Հայաստանի բոլոր մարզերում, այլ ոչ թե Երևանում կամ այլ խոշոր քաղաքներում: Բացի այդ, դա անհրաժեշտ է պետական սահմաների անվտանգության բարձրացման համար, եթե խոսքը գնում է սահմանամերձ համայնքների մասին», - հավելեց նա:

«Սեպտեմբերֆեստին» կարող է մասնակցել տնական մրգային օղու ցանկացած արտադրող, իսկ միջոցառման հյուրերը կկարողանան համտեսել նրանց արտադրանքը բոլորավին անվճար: Բացի ալկոհոլից կներկայացվի նաև ակրատների լայն տեսականի:

«Միաժամանակ, հաշվի առնելով փառատոնի առանձնահատկությունը կապահովվեն անվտանգության, ինչպես նաև առաջին բժշկական օգնության ցուցաբերելու միջոցներ: Այնուամեյնանիվ, մենք համառորեն կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել համտեսի ժամանակ և չչարաշահել ներկայացվող հնարավորություններով», - նշեց Քոչարյանը:

Կողբ համայնքի ղեկավար Արսեն Աղաբեկյանն իր հերթին հայտնեց, որ միջոցառումը հագեցած կլինի նաև մշակութային միջացառումներով, մասնավորապես, երգ ու պարի տեղական անսամբլի, տիկնիկային թատրոնի ելույթներով, գեղանկարչության տեղական դպրողների վարպետության դասերով: «Փառատոնի հյուրերին կներկայացվի համայնքի հարուստ պատմությունը և մշակույթը: Իր դռները կբացի մշակույթի տունը, Կողբի պատմոթյան թանգարանը: Վստահ եմ, որ փառատոնը օրինակ կդառնա նմանօրինակ միջոցառումների անցկացման համար Հայաստանի այլ խոշորացված համայնքներում», - ասաց նա:-0-

Share:
Թեգեր: Կողբ, մրգային օղի, սետեմբերֆեստ, Տավուշ
Նախորդ նյութը

Երբ ավելորդ քաշը խնդիր չէ. հայկական համեղ գաթայի պատրաստման գաղտնիքը

Հաջորդ նյութը

Քաղցկեղից պաշտպանող 10 մթերք

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

post-image
Իվենթներ

Ռոքի ալիքը պարուրել էր Երևանը. Երևանում անցկացվեց ամենամյա Armenia In Rock Festival

post-image
Իվենթներ

Հայաստանի թիմն առաջին անգամ կմասնակցի Chef a la Russe հեղինակավոր առաջնությանը

post-image
Իվենթներ

Տոներն են մոտենում. Երևանում կազմակերպվել է Ամանորյա բարեգործական ցուցահանդես–վաճառք

post-image
Իվենթներ

Yerevan Food Fest: ինչու է այն այդքան կարևոր և ինչ են մտածում հայկական խոհանոցի մասին արտասահմանում

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

  • Հայաստանը զբոսաշրջային նոր բրենդ ունի
  • Տեղական համեղ ուտելիքներ և կոլորիտ. Դիլիջանում կայացավ գաստրոնոմիկ շքեղ փառատոնը` GASTROFEST–ը (ՖՈՏՈ)
  • «Երևանի Գինու Օրերը» փառատոնը Wine Travel Awards զբոսաշրջության միջազգային մրցույթի հաղթող է ճանաչվել
  • Հայաստանում մեկնարկում է GARoon փառատոնը. «ԳԱՌունա, գառ կեր»
  • The New York Times–ը հայկական «Արենին» ներառել է խաղողի 10 լավագույն սորտերի ցանկում, որոնց արժե ավելի մոտիկից ծանոթանալ

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ

Գողտրիկ հավաքույթներ Երևանում. ներկայացնում ենք Margaryan Business Group ռեստորանների հարթակների ճանապարհային քարտեզը (ՖՈՏՈ)

0
8621

Թեստ. գուշակեք աշխարհի երկրների մայրաքաղաքները

0
6296

Հայաստանում Հոբբիթների հեքիաթային գյուղ է հայտնվել

0
5643

Հարսանիք «Ծիրանի գարդեն» ռեստորանում. կարևոր է յուրաքանչյուր մանրուք (ՖՈՏՈ)

0
5326

Օմլետ, բրդուճ և գրանոլա. որտե՞ղ նախաճաշել Երևանում, խմբագրության ընտրություն

0
3574

Facebook

ԿՈՆՏԱԿՏՆԵՐ

Տեղեկատվություն տարածելու և ստանալու հարցերով դիմել.
Հեռ./ֆաքս. (+37410) 52-40-80
E-mail: [email protected]

Գովազդ տեղադրելու հարցերով դիմել.
E-mail: [email protected]

Տեխնիկական հարցերով դիմել
E-mail: [email protected]

ԲԱԺԻՆՆԵՐ

  • Սնունդ
  • Ըմպելիք
  • Տուրիզմ
  • Իվենթներ
  • Վիդեո

ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Food&Wine–ը «Նովոստի–Արմենիա» միջազգային տեղեկատվական գործակալության հատուկ նախագիծն է, որտեղ կարող եք գտնել ակտուալ, հետաքրքիր և գլխավորը` օգտակար տեղեկատվություն գաստրոնոմիկ նրբությունների, օրիգինալ և վաղուց սիրված ճաշատեսակների ու հյութերի մասին։ Մենք չենք սահմանափակվում միայն Հայաստանով, որին, անշուշտ, հատուկ տեղ է տրված, այլ նաև պատմում ենք տարբեր երկրների խոհանոցների և հետաքրքիր գաստրոնոմիկ ավանդույթների մասին։ Ձգտում ենք ընթերցողին ծանոթացնել զարմանահրաշ գաստրոնոմիկ աշխարհի հետ, որը լի է անակնկալներով, գաղտնիքներով, առասպելներով ու պատմություններով։
Copyright © 2005-2019 AMI "Novosti-Armenia"